Անուկ Հոգենդեյք

հոլանդացի ֆուտբոլիստ

Անուկ Աննա Հոգենդեյք (Նիդերլանդերեն արտասանություն` [aːˈnuk ˈɑnaː ˈɦoːɣəndɛik], մայիսի 6, 1985(1985-05-06)[1], Վուրդեն, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ[2]), հոլանդացի նախկին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, որ հանդես է եկել «Այաքս» ակումբում՝ որպես կիսապաշտպան կամ պաշտպան։ Ստացել է Նուկի մականունը[4]։ 2004 թվականից ի վեր Նիդերլանդների ազգային հավաքականի կազմում անցկացնելով հարյուրից ավելի խաղ՝ նա մեկ անգամ ներկայացրել է իր երկիրը կանանց աշխարհի առաջնությունում և երկու անգամ Եվրոպայի կանանց առաջնությունում։ 2001 թվականին Բրիստոլի ակադեմիայի թիմի կազմում մասնակցել է կանանց սուպերլիգային՝ Անգլիայի առաջնությանը նոր ձևաչափով[5]։

Անուկ Հոգենդեյք
Քաղաքացիությունը  Նիդերլանդների Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ մայիսի 6, 1985(1985-05-06)[1] (38 տարեկան)
Ծննդավայր Վուրդեն, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ[2]
Հասակ 169 սանտիմետր
Դիրք պաշտպան և կենտրոնական պաշտպան
Պատանեկան կարիերա
Նիդերլանդներ ԿՍՎ
Նիդերլանդներ Արգոն
Նիդերլանդներ Լեգմերվոգելս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2004-2007 Նիդերլանդներ Սաստյում
2007-2011 Նիդերլանդներ Ուտրեխտ 56 (5)
2011 Անգլիա Բրիստոլ Ակեդեմի 13 (0)
2012 Նիդերլանդներ Ուտրոխտ 7 (1)
2012-2014 Նիդերլանդներ Ալաքս 35 (5)
2014 Անգլիա Արսենալ Լեդիս 1 (0)
2014-2017 Նիդերլանդներ Այաքս 34 (8)
Ազգային հավաքական
2004-2015 Նիդերլանդներ Նիդերլանդներ 103[3] (9)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

 
Հոգենդեյքը «Ուտրեխտի» կազմում 2010 թվականին

Հոգենդեյքն աչքի է եկել 12 տարեկանում, երբ մասնակցել է «Geef Nooit Op» («Չնահանջես») հեռուստահաղորդմանը[6]։ Հաղորդման ավարտից հետո նա իրավունք է ստացել խաղալու «Ուտրեխտում», սակայն նախապես սովորել է ԿՍՎ, «Արգոն» և «Լեգմերվոգելս» ակումբների դպրոցներում։ Հոգենդեյքի առաջին պրոֆեսիոնալ ակումբը դարձել է «Սաստյումը», որի կազմում նա երկու անգամ դարձել է Նիդերլանդների չեմպիոն և երկու անգամ նվաճել Սուպերգավաթը։ 2007 թվականին պայմանագիր է ստորագրել «Ուտրեխտի» հետ կանանց Էրեդիվիզիի սկզբում։ Սակայն Հոգենդեյքը ցանկացել է խաղալ արտասահմանում և ութամսյա պայմանագիր է կնքել Անգլիայի Կանանց սուպերլիգակի «Բրիստոլ Ակեդեմիի» հետ 2011 թվականի հունվարին[7]։

2012 թվականի փետրվարին Հոգենդեյքը վերադարձել է «Ուտրեխտ», իսկ 2012 թվականի մայիսին տեղափոխվել նորաստեղծ «Այաքս»։ Տրանսֆերը ներկայացվել է որպես Հոգենդեյքի «երազանքի իրականացում», քանի որ պատանեկության տարիներին նա երկրպագել է «Այաքսի» տղամարդկանց թիմին[8]

2014 թվականի հունվարին Հոգենդեյքը պայմանագիր է ստորագրել Անգլիայի «Արսենալ» կանանց ակումբի հետ։ Սակայն շարունակական վնասվածքների պատճառով Լոնդոնում նա այդ մրցաշրջանում մասնակցել է միայն 3 հանդիպման[9][10][11]։ 2014 թվականի հուլիսին Հոգենդեյքը վերադարձել է «Այաքսի» կանանց թիմ 2014-2015 մրցաշրջանին մասնակցելու համար[12]։ 2016 թվականի մայիսի 30-ին նա Instagram-ի իր պաշտոնական էջում հայտարարել է, որ «Այաքսի» հետ պայմանագիրը երկարաձգվել է մեկ տարով[13]։

Միջազգային կարիերա խմբագրել

 
Հոգենդեյքը ՈւեՖԱ Կանանց Եվրո 2013-ի՝ Գերմանիայի դեմ խաղում, որը ավարտվել է 0։0 հաշվով

2004 թվականի օգոստոսի 6-ին Հոգենդեյքը կատարել է իր նորամուտը Նիդեռլանդների կանանց ազգային հավաքականի կազմում՝ փոխարինման դուրս գալով Ճապոնիայի դեմ խաղում, որն անցկացվել է Զեյստում և ավարտվել 2:0 հօգուտ Նիդերլանդների[14]։

Հոգենդեյքը մասնակցել է ՈւԵֆԱ Կանանց Եվրո 2009-ի բոլոր խաղերի, որտեղ նրա թիմը հասել է մինչև կիսաեզրափակիչ։ Քառորդ եզրափակչում, որտեղ Հոգենդեյքի թիմը 11 մետրանոցներով հաղթել է Ֆրանսիային, նա կատարել է հաղթական հարվածը[15]։

 
Հոգենդեյքը (աջից) Բելգիայի դեմ խաղից առաջ նախապատրաստման ժամանակ

2013 թվականի հունիսին ազգային հավաքականի մարզիչ Ռոջեր Ռեյներսը Հոգենդեյքին ընդգկրլե է Նիդեռլանդների հավաքականում՝ մասնակցելու ՈՒԵՖԱ Կանանց Եվրո 2013-ին Շվեդիայում[16]։ Գերմանիայի դեմ թիմի առաջին խաղում Հեգենդեյքը հանդես է եկել պաշտպանությունում, իսկ հանդիպումն ավարտվել է 0։0 հաշվով։ Սակայն Նորվեգիայի և Իսլանդիայի խաղն ավարտվել է 1։0 հաշվով, և Նիդեռլանդները դուրս է մնացել պայքարից։ «Ես գիտեմ, որ դա աշխարհի վերջը չէ, բայց այսօր թվում է, թե դա աշխարհի վերջն է»[17]։

Միջազգային վիճակագրություն խմբագրել

Տարեթիվ Խաղեր Րոպեներ Գոլեր Գոլ/90 րոպե
2004-2015 103 7560 9 0.10

Միջազգային գոլեր խմբագրել

Նիդեռլանդների հավաքականի գոլերն ու արդյունքները նշված են առաջինը։
Գոլ Ամսաթիվ Վայր Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. 2006 թվականի մարտի 26 Համայնքային Անդրաշիդա, Զալաէգերսեգ, Հունգարիա   Հունգարիա 4–0 5–0 2007 թվականի կանանց աշխարհի առաջնության որակավորման փուլ
2. 2008 թվականի ապրիլի 23 Patrostadion, Մաասմեխելեն, Բելգիա   Բելգիա 1–1 2–2 ՈՒԵՖԱ-ի Կանանց Եվրո 2009-ի որակավորման փուլ
3. 2009 թվականի հուլիսի 11 Օլիմպիական մարզադաշտ, Ամստերդամ, Նիդերլանդներ   Շվեդիա 5–0 5–0 Չորս ազգերի գավաթ
4. 2010 թվականի մարտի 1 GSP մարզադաշտ, Նիկոսիա, Կիպրոս   Իտալիա 1–1 1–1 2010 թվականի Կիպրոսի գավաթ
5. 2010 թվականի ապրիլի 22 Գրադսկի մարզադաշտ, Կումանովո, Մակեդոնիա   Մակեդոնիա 1–0 7–0 2011 թվականի կանանց աշխարհի գավաթի առաջնության որակավորման փուլ
6. 2010 թվականի հունիսի 13 IJsseldelta մարզադաշտ, Զվոլե, Նիդերլանդներ   Բելգիա 3–1 4–1 Ընկերական
7. 2011 թվականի սեպտեմբերի 21 TATA Steel մարզադաշտ, Վելսեն-Զուիդ, Նիդեռլանդներ   Սերբիա 4–0 6–0 ՈՒԵՖԱ-ի Կանանց Եվրո 2013-ի որակավորման փուլ
8. 2012 թվականի սեպտսեմբերի 15 Գամլա Ուլևի, Գյոթեբորգ, Շվեդիա   Շվեդիա 1–0 1–2 Ընկերական
9. 2015 թվականի մարտի 11 Ամոխոստոս մարզադաշտ, Լարնակա, Կիպրոս   Շոտլանդիա 1–2 1–3 2015 թվականի Կիպրոսի գավաթ

Մրցանակներ խմբագրել

Թիմային խմբագրել

Սաստյում
  • Hoofdklasse – 2005, 2006
  • Նիդերլանդների սուպերգավաթ – 2005, 2006
Ուտրեխտ
  • Նիդերլանդների սուպերգավաթ – 2010
  • Նիդերլանդների ֆուտբոլի կանանց գավաթ – 2009-10
Արսենալ
  • Անգլիայի կանանց գավաթ – 2014
Այաքս
  • Էրեդիվիզի – 2016-17

Խաղաոճ խմբագրել

Հոգենդեյքն ունիվերսալ պաշտպան է և կարող է խաղալ որպես կենտրոնական կիսապաշտպան և կենտրոնական պաշտպան[18]։ Նա չունի գնդակը վարելու լավ տեխնիկա, սակայն աչքի է ընկնում իր ուժով և տոկունությամբ, գնդակը խլելու և առաջ գնալու ունակությամբ։

Հովանավորներ, լրատվամիջոցներ և այլ ծառայություններ խմբագրել

Հոգենդեյքը ներկայացնում է Nike մարզական հագուստի ընկերությունը 2009 թվականից, մասնավորապես Նիդեռլանդներում[19]։ Նա մասնակցել է Here I Am, Make Yourself և Move more, move better գովազդային արշավներին[20]։ Հոգենդեյքը հադես է եկել Nike CTR360 Maestri հագուստով 2009 թվականից՝ 2014 թվականին այն փոխարինելով Nike Magista հագուստով։ Ի վերջո նա ընտրել է Nike Tiempo մարզահագուստը [21][22]։

Balverliefd գիրքը, որ գրվել է Vicente de Vries-ի համահեղինակությամբ, հրատարակվել է 2015 թվականի ապրիլին։ Գիրքը պարունակում է Հոգենդեյքի կենսագրությունը, խորհուրդներ և հնարքներ երիտասարդ ֆուտբոլիստների համար[23]։

Անձնական կյանք խմբագրել

Հոգենդեյքը մեծացել է Միջդրեխտ քաղաքում, ֆիզկուլտուրայի ուսուցիչների ընտանիքում։ Նա ունի մեկ եղբայր[24]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
  2. 2,0 2,1 2,2 Rupschus J. Wist je dit? Deze 9 bekende sporters zijn geboren in Woerden (նիդերլ.) // indebuurtDPG Media, 2017.
  3. «Profile». FIFA.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 24-ին.
  4. «Jozo Šimunović - povijest Dinama» (Croatian). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Istra 1961 - Dinamo Zagreb 0:0». soccerway.com. Global Sports Media. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 7-ին.
  6. «Dinamo Zagreb - Zadar 5:0». soccerway.com. Global Sports Media. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 7-ին.
  7. «Anouk Hoogendijk maakt zich op voor Engels avontuur» (Dutch). AD Sportwereld. 2011 թ․ փետրվարի 1. Վերցված է 2011 թ․ փետրվարի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «Jozo Simunovic: Celtic sign Dinamo Zagreb defender». BBC Sport. BBC. 2015 թ․ սեպտեմբերի 1. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 2-ին.
  9. «ANOUK HOOGENDIJK: "IK HEB HET PLEZIER WEER TERUG"». Vrouwen Voetbal Nieuws.nl (Dutch).{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում)
  10. Cuddihy, Paul. «Simunovic pleased with his Celtic debut». Celtic FC. No. 18 September 2015. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 2-ին.
  11. Swan, Craig (2015 թ․ հոկտեմբերի 27). «Jozo Simunovic: Celtic are better than Dinamo Zagreb but they have similar issues». Daily Record. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 26-ին.
  12. «Dundee United 1 - 4 Celtic - Match Report & Highlights». Sky Sports. 2016 թ․ հունվարի 16. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 31-ին.
  13. «Jozo Simunovic: Celtic defender out for up to six weeks». BBC Sport. 2016 թ․ փետրվարի 2. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 29-ին.
  14. «International Matches (Women) 2004». RSSSF.com. Վերցված է 2010 թ․ մայիսի 26-ին.
  15. Armstrong, Gary (2016 թ․ օգոստոսի 11). «Celtic star Jozo Šimunović rubbishes reports linking him with Torino switch as NONSENSE». Daily Record. Trinity Mirror. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 29-ին.
  16. «Celtic defender Jozo Simunovic in Italy to complete move to Torino». STV. 2016 թ․ օգոստոսի 30. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 30-ին.
  17. Sutherland, Jonathan (2016 թ․ օգոստոսի 31). «Celtic: Jozo Simunovic and Efe Ambrose deals fall through». BBC Sport. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 31-ին.
  18. Mackenzie, Alasdair (2016 թ․ սեպտեմբերի 1). «Jozo Simunovic: I didn't fail Torino medical and I'm 100 per cent focused on Celtic». The Herald. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 4-ին.
  19. «Inverness Caledonian Thistle 2-2 Celtic». 2016 թ․ սեպտեմբերի 18 – via www.bbc.co.uk.
  20. «Biography». Anouk-Hoogendijk.com. Anouk Hoogendijk. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 25-ին.
  21. Mullen, Scott (2016 թ․ դեկտեմբերի 20). «Brendan Rodgers: Celtic star Jozo Simunovic is going nowhere». Evening Times. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 25-ին.
  22. Hay, Davie (2016 թ․ դեկտեմբերի 22). «Davie Hay: Jozo won't go, there would be an outcry from Celtic fans». Evening Times. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 25-ին.
  23. English, Tom (2016 թ․ նոյեմբերի 27). «Aberdeen 0 - 3 Celtic». BBC Sport. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 25-ին.
  24. Olivari, Davorin (2016 թ․ դեկտեմբերի 1). «JOZO ŠIMUNOVIĆ UOČI EL CLASICA PROGOVORIO O VELIKOM MESSIJU 'Misliš da si ga zaustavio, a onda odluči sve'». Sportske novosti (Croatian). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 25-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անուկ Հոգենդեյք» հոդվածին։