Անն Լը Հյուիլյե

Ֆրանսիացի ֆիզիկոս
(Վերահղված է Անն Լ'Հյուիլյեից)

Անն Լը Հյուիլյե (, օգոստոսի 16, 1958(1958-08-16)[1][2], Փարիզ[1][14]), ֆրանսիացի ֆիզիկոս[15], և Շվեդիայի Լունդ համալսարանի ատոմային ֆիզիկայի պրոֆեսոր։

Անն Լը Հյուիլյե
ֆր.՝ Anne L'Huillier
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 16, 1958(1958-08-16)[1][2] (65 տարեկան)
ԾննդավայրՓարիզ[1]
Քաղաքացիություն Ֆրանսիա և  Շվեդիա
Մայրենի լեզուֆրանսերեն
ԿրթությունÉcole normale supérieure de Fontenay-aux-Roses? և Պիեր և Մարի Կյուրիի համալսարան (1986)[3]
Մասնագիտությունֆիզիկոս և համալսարանի դասախոս
ԱշխատավայրԼունդի համալսարան, Լունդի համալսարան[4] և Լունդի համալսարան[5]
ԱմուսինClaes-Göran Wahlström?[2]
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ Պատվավոր լեգեոնի շքանշանի սպա[8] Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ Բևեռային աստղի շքանշանի Մեծ խաչի կոմանդոր[11]

«Կանայք գիտության բնագավառում» Լ՛Օրել-ՅՈՒՆԵՍԿՕ մրցանակ

Պիեռ և Մարի Կյուրիների համալսարանի պատվավոր դոկտոր

Carl Zeiss Research Award?

Ամերիկայի ֆիզիկայի ակադեմիայի անդամ

Emmy Noether Distinction for Women in Physics?

[6]

Göran Gustafsson Prize for physics?

Օպտիկայի ակադեմիայի անդամ

Ենայի համալսարանի պատվավոր դոկտոր

Ֆիզիկայի Վոլֆի մրցանակ

Մաքս Բոռնի մրցանակ

[7]
ֆիզիկայի Նոբելյան մրցանակ[9]

BBVA Foundation Frontiers of Knowledge Awards

[10]

Ատոմային կամ մակերևույթային ֆիզիկայում Դևիսոն-Գերմերի մրցանակ

[12]
և

honorary doctor of the University of Bordeaux?

[13]
ԱնդամությունՇվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Թագավորական շվեդական ճարտարագիտական գիտությունների ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Ամերիկյան ֆիզիկական ընկերություն և Ավստրիայի գիտությունների ակադեմիա
Կայքportal.research.lu.se/en/persons/anne-lhuillier
 Anne L'Huillier Վիքիպահեստում

Նա ղեկավարում է ատտվայրկյանական ֆիզիկայի խումբը, որն ուսումնասիրում է էլեկտրոնների շարժումները իրական ժամանակում, որն օգտագործվում է քիմիական ռեակցիաները ատոմային մակարդակում հասկանալու համար[16]։ Նրա փորձարարական և տեսական հետազոտությունները ատոքիմիայի ոլորտի սկիզբը դրեցին[17]։ 2003 թվականին նրա խումբը գերազանցեց ամենակարճ լազերային իմպուլսի համաշխարհային ռեկորդը՝ 170 ատտվայրկյան[18]։

2004 թվականին Լը Հյուիլյեն դարձել է Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիայի անդամ[15]։ Նա ստացել է տարբեր ֆիզիկայի մրցանակներ, այդ թվում՝ Wolf Prize ֆիզիկայում 2022 թվականին[19] և Նոբելյան մրցանակ ֆիզիկայում 2023 թվականին[20]։

Կյանք խմբագրել

Կրթություն խմբագրել

Անն Լը Հյուիլյեն ծնվել է Փարիզում 1958 թվականին[15]։ Նրան շնորհվել են կրկնակի մագիստրոսի կոչում տեսական ֆիզիկայի եւ մաթեմատիկայի[21], սակայն Պիեռ եւ Մարի Կուրի համալսարանում դոկտորի աստիճանի համար, հետազոտության ոլորտը փոխել է փորձնական ֆիզիկայի[22]։ Նրա ատենախոսությունը վերաբերում էր բարձր ինտենսիվության լազերային դաշտերում բազմակի բազմաֆոտոնային իոնացմանը։ Նա իր դիսերտացիոն հետազոտությունը կատարել է Փարիզի մոտակայքում գտնվող Կոմիսարիատում (CEA)[23]։

Կարիերա խմբագրել

Որպես ասպիրանտ Լը Հյուիլյեն աշխատել է Չալմերսի տեխնոլոգիական ինստիտուտում Գյոթեբորգում, Շվեդիա և Հարավային Կալիֆորնիայի համալսարանում, Լոս Անջելես, ԱՄՆ[15]։ 1986 թվականին Լը Հյուիլյեն հետազոտողի մշտական հաստիք է ստացել CEA-ում, Սաքլայում[15]։

1992 թվականին նա մասնակցել է Լոնդունում անցկացվող փորձին, որտեղ տեղադրվել է Եվրոպայում ֆեմտովայրկյանային իմպուլսների համար առաջին տիտան-շափյուղա լազերային համակարգերից մեկը։ 1994 թվականին տեղափոխվել է Շվեդիա, որտեղ 1995 թվականին նշանակվել է Լունդի համալսարանում՝ որպես դասախոս, իսկ 1997 թվականից՝ պրոֆեսոր[24]։ Նա նաև Ֆրանսիայի Optique ինստիտուտի կառավարող խորհրդի անդամ է[25]։

Պարգևներ և մրցանակներ խմբագրել

Լը Հյուիլյեն 2007 - 2015 թվականներին եղել է ֆիզիկայի Նոբելյան կոմիտեումL[21], իսկ 2004 թվականից՝ Շվեդիայի Գիտությունների ակադեմիայի անդամ[26]։ 2003 թվականին նա ստացել է Julius Springer Prize [de]։ 2011 թվականին նա ստացել է Լ՛որեալ-ՅՈՒՆԵՍԿՕ մրցանակը։ 2013 թվականին նրան շնորհվել է Carl-Zeiss Research Award [de], Blaise Pascal Medal [de; pt] և պատվավոր կոչում Պիեռ և Մարի Կյուրիի համալսարանում (UPMC), Փարիզ[23]։ 2018 թվականին նա ընտրվել է Գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան գործընկեր։ Մեկ տարի անց՝ 2019 թվականին, արժանացել է Եվրոպական ֆիզիկայի Եվրոպական ընկերության կողմից հայտարարված քվանտային էլեկտրոնիկայի և օպտիկայի հիմնարար ասպեկտների մրցանակին։ Անն Լը Հյուիլյեն ֆիզիկայի և Օպտիկայի Ամերիկյան հասարակության և անդամ է[27]։

2021 թվականին Լը Հյուիլյեին շնորհվել է Ամերիկայի օպտիկական միության Max Born մրցանակը «ուլտրարագ լազերային գիտության և ատտովայրկյան ֆիզիկայի բնագավառում կատարած նորարական աշխատանքի համար»[28]։ 2022 թվականին նա Ֆերենց Կրաուշի և Փոլ Կորկումի հետ համատեղ ստացավ Վոլֆի մրցանակը ֆիզիկայում՝ «ուլտրարագ լազերային գիտության և ատտովայրկյանական ֆիզիկայի մեջ նորարական ներդրումների համար»[19][29]։ 2022 թվականին նա նաև ստացավ Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանը[30]։ 2023 թվականի սեպտեմբերին «բարձր ներդաշնակության գեներացիայի և ատտվայրկյան ֆիզիկայի համար» նա ստացավ Berthold Leibinger Zukunftspreis մրցանակին:'[31] 2023 թվականի հոկտեմբերին Կրաուշի և Պիեռ Ագոստինիի հետ համատեղ նա արժանացավ ֆիզիկայի Նոբելյան մրցանակի՝ «փորձարարական մեթոդների համար, որոնք գեներացնում են լույսի ատտվայրկյան իմպուլսներ, նյութում էլեկտրոնների դինամիկայի ուսումնասիրության համար[20]։

2023 թվականի նոյեմբերին Փարիզ-Սակլայ համալսարանից նա ստացել է պատվավոր դոկտոր կոչումը[25]։

Անձնական կյանք խմբագրել

Լը Հյուիլյեն ամուսնացած է։ Նրա Ամուսինը նույնպես Լունդի համալսարանի պրոֆեսոր է[32][33]։ Նրանք երկու երեխա ունեն[34]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.nobelprize.org/prizes/physics/2023/lhuillier/facts/
  2. 2,0 2,1 2,2 Sveriges befolkning 2000 (շվեդերեն)Sveriges Släktforskarförbund, 2020.
  3. http://www.sudoc.fr/04356755X
  4. Montenegro A. ORCID Public Data File 2023 — 2023. — doi:10.23640/07243.24204912.V1
  5. Montenegro A. ORCID Public Data File 2023 — 2023. — doi:10.23640/07243.24204912.V1
  6. https://www.eps.org/page/distinction_prize_en
  7. https://www.optica.org/get_involved/awards_and_honors/awards/award_descriptions/maxborn/
  8. Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 1868. — ISSN 0242-6773
  9. https://www.nobelprize.org/prizes/physics/2023/press-release/
  10. https://www.premiosfronterasdelconocimiento.es/galardonados/anne-lhuillier/
  11. H.M. Konungen har beslutat om ordens­förläningar för exceptionella insatser (շվեդերեն)
  12. https://www.aps.org/programs/honors/prizes/prizerecipient.cfm?last_nm=L%27Huillier&first_nm=Anne&year=2024
  13. https://www.u-bordeaux.fr/actualites/anne-lhuillier-honoree-par-luniversite-de-bordeaux
  14. «The Nobel Prize in Physics 2023». NobelPrize.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 4-ին.
  15. 15,0 15,1 15,2 15,3 15,4 «Anne L'Huillier». National Academy of Sciences. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 3-ին.
  16. «Carl Zeiss Research Award». ZEISS International (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 29-ին.
  17. Bubola, Emma; Miller, Katrina (2023 թ․ հոկտեմբերի 3). «Nobel Prize in Physics Awarded to 3 Scientists for Illuminating How Electrons Move». The New York Times.
  18. Forkman, Bengt; Holmin Verdozzi, Kristina, eds. (2016). Fysik i Lund: i tid och rum (շվեդերեն). Lund: Fysiska institutionen i samarbete med Gidlunds förlag. էջեր 371, 374. ISBN 9789178449729.
  19. 19,0 19,1 «Anne L'Huillier». Wolf Foundation (ամերիկյան անգլերեն). 2022 թ․ փետրվարի 8. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 6-ին.
  20. 20,0 20,1 Davis, Nicola (2023 թ․ հոկտեմբերի 3). «Nobel prize in physics awarded to three scientists for work on electrons». The Guardian. London, United Kingdom. ISSN 0261-3077. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 3-ին.
  21. 21,0 21,1 «Prof. Anne L'huillier – AcademiaNet». www.academia-net.org (անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 29-ին.
  22. «Anne L'Huillier». Wolf foundation. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 6-ին.
  23. 23,0 23,1 UPMC, Université Pierre et Marie Curie - (2013 թ․ դեկտեմբերի 12). «Anne L'Huillier». Վերցված է 2017 թ․ ապրիլի 29-ին.
  24. «Anne L'Huillier». Atomic Physics, Faculty of Engineering, LTH. Վերցված է 2014 թ․ մայիսի 5-ին.
  25. 25,0 25,1 «Anne L'Huillier awarded a Doctor Honoris Causa from Université Paris-Saclay». Université Paris-Saclay (անգլերեն). 2023 թ․ նոյեմբերի 8. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 21-ին.
  26. «Nya ledamöter». Kungl. Vetenskapsakademien. 2004 թ․ ապրիլի 19. Վերցված է 2017 թ․ ապրիլի 29-ին.
  27. «EPS Quantum Electronics Prizes». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 13-ին.
  28. «Max Born Award». OSA. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 14-ին.
  29. «The Frontiers of Knowledge Award goes to Anne L'Huillier, Paul Corkum and Ferenc Krausz for enabling subatomic particles to be observed in motion over the shortest time scale captured by science». Premios Fronteras (անգլերեն). 2023 թ․ փետրվարի 22. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 6-ին.
  30. Décret du 29 décembre 2022 portant promotion et nomination dans l'ordre national de la Légion d'honneur, Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 12-ին
  31. «Berthold Leibinger Preisverleihung». photonicsbw.de (գերմաներեն). Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 12-ին.
  32. Svanberg, Sune (2023 թ․ հոկտեմբերի 4). «How we hired 2023 Nobel laureate Anne L'Huillier – and why we knew she was destined for greatness». The Conversation (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 5-ին.
  33. Conrad, Lina (2023 թ․ հոկտեմբերի 3). «Glädjekaos runt L'Huillier: "Kan inte komma i närheten"» (Swedish). Վերցված է 2024 թ․ հունվարի 3-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  34. Oct 2023, Page manager: editors-newskommunikationluse | 31 (2024 թ․ հունվարի 10). «Anne L'Huillier awarded Nobel Prize in Physics | Lund University». www.lunduniversity.lu.se (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 11-ին. {{cite web}}: |first= has generic name (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)