Աննա Ստարոբինեց

ռուս գրող

Աննա Ալֆրեդովնա Ստարոբինեց (ռուս.՝ Анна Альфредовна Старобинец, հոկտեմբերի 25, 1978(1978-10-25)[1][2][3], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս լրագրող և գրող, սցենարիստ։ «Անցումային տարիք», «Ապաստարան 3/9» և «Կտրուկ ցրտություն» գրքերի հեղինակ։ Սակավաթիվ ռուսախոս հեղինակներից մեկն է, որը մշտապես աշխատում է սարսափի ժանրում։

Աննա Ստարոբինեց
Ծնվել էհոկտեմբերի 25, 1978(1978-10-25)[1][2][3] (46 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մասնագիտությունվիպասան, լրագրող, գրող, խմբագիր, սցենարիստ, գիտաֆանտաստիկ գրող, կինոսցենարիստ և հեռուստասցենարիստ
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ժանրերմիստիկական գրականություն, թրիլեր, սարսափ վեպ, հակաուտոպիական վեպ և սարսափ
 Anna Starobinets Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Աննա Ստարոբինեցը ծնվել է 1978 թվականի հոկտեմբերի 25-ին, Մոսկվայում, Ալֆրեդ Եվգենիևիչ Ստարոբինեցի (ծնվ.` 1935) (Համառուսաստանյան հետազոտական երկրաբանական նավթի ինստիտուտի առաջատար հետազոտող, հետախուզման մեթոդաբանության ոլորտի ղեկավար) և Էմիլիա Յակովլևնա Նեվելսկայայի (ծնված` 1941), (նախկին ծրագրավորող) ընտանիքում։ Սովորել է Արևելագիտության լիցեյում, այնուհետև` Մոսկվայի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։ Մոսկվայի պետական համալսարանն ավարտելուց հետո աշխատանքի է անցել «Время новостей» թերթում։ Այդ ժամանակից զբաղվում է լրագրողական գործունեությամբ։ Տարբեր ժամանակահատվածներում աշխատել է հետևյալ հրատարակություններում` «Время новостей», «Газета.ру», «Аргументы и факты», «Эксперт», «Гудок». աշխատել է որպես լրագրող և մշակույթի բաժնի խմբագիր։ Ներկայումս աշխատում է «Russian Reporter» ամսագրում։ Բացի այդ գրում է սցենարներ կինոյի և հեռուստատեսության համար։ 2014 թվականի մարտին ամուսնու՝ Ալեքսանդր Գարրոսի հետ միասին ստորագրել է Ղրիմում Ռուսաստանի իշխանությունների վարած քաղաքականության դեմ դիմումը[4]։

Ընտանիք

խմբագրել

Գրող Ալեքսանդր Գարոսի այրին է[5]։ Ունի դուստր և որդի։

Պարգևներ և մրցանակներ

խմբագրել

2018 թվականի հուլիսին Ստարոբինեցն արժանացել է Եվրոպական գիտաֆանտաստիկայի միություն (ESFS) մրցանակի՝ «Լավագույն գրող» անվանակարգում։ Չնայած դրան, նա նշել է, որ ժամանակակից ռուսական գրականությունը արտերկրում ներկայացված է միայն մի քանի ազգանուններով (այդ թվում` Զախար Պրիլեպին և Վլադիմիր Սորոկին), որոնք լայնորեն հայտնի են նեղ շրջանակներում։ Մնացած գրողները գործնականում անտեսանելի են մնում։ Մեծ հաշվով, Արևմուտքի համար ժամանակակից ռուսական արձակն ավարտվում է ինչ-որ տեղ Ալեքսանդր Սոլժենիցինով և մասնավորապես գիտական ֆանտաստիկան՝ Ստրուգացկիով[6]։

Մատենագիտություն

խմբագրել

Հիմնական ստեղծագործություններ։

  • 2005 — «Переходный возраст». «Քնարական սարսափի» ժանրի միստիկական պատմությունների ու պատմվածների հավաքածու։
  • 2006 — «Убежище 3/9». Վեպ, միստիկական թրիլլեր։
  • 2008 — «Резкое похолодание». Պատմությունների և պատմվածքների ժողովածու։
  • 2009 — «Страна хороших девочек». Գիրք երեխաների համար։
  • 2010 — «Первый отряд. Истина». «Առաջին ջոկատ» անիմեի նովել։
  • 2011 — «Живущий». Роман, антиутопия. 2012 թվականին ներառվել է Ազգային բեսթսելլերի կարճ ցուցակում։ «Պորտալ» մրցանակի դափնեկիր։
  • 2011 — «Котлантида». Հեքիաթ։
  • 2013 — «Икарова железа. Книга метаморфоз». Պատմությունների ու պատմվածքների հավաքածու։
  • 2016 — «Зверский детектив». Գիրք երեխաների համար։
  • 2017 — «Посмотри на него». Վավերագրական վեպ։

Թարգամանություններ

խմբագրել
  • 2012 — Zero («Живущий»), Atmosphere libri, Roma, Italia, traduzione di Roberto Lanzi.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 NooSFere (ֆր.) — 1999.
  2. 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 ПроДетЛит (ռուս.) — 2019.
  4. «Обращение инициативной группы по проведению Конгресса интеллигенции «Против войны, против самоизоляции России, против реставрации тоталитаризма» и письмо деятелей культуры в поддержку позиции Владимира Путина по Украине и Крыму» (ռուսերեն). Новая газета. 2014 թ․ մարտի 13. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 30-ին.
  5. Анна Старобинец. Цена страха. Արխիվացված 2009-11-08 Wayback Machine
  6. «Для Запада русская проза заканчивается на Солженицыне». Писатель Анна Старобинец — о признании зарубежных коллег, сравнениях со Стивеном Кингом и американской экранизации книги про кота

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Ստարոբինեց» հոդվածին։