Աննա Յոհանովնա
Աննա Յոհանովնա (Աննա Իվանովնա, հունվարի 28 (փետրվարի 7), 1693[1][2][3], Մոսկվա, Ռուսական թագավորություն[2][4] - հոկտեմբերի 17 (28), 1740[1][2][4], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[4]), ռուս կայսրուհի Ռոմանովների տոհմից։
Աննա Յոհանովնա | |
---|---|
Ծնվել է՝ | հունվարի 28 (փետրվարի 7), 1693[1][2][3] |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական թագավորություն[2][4] |
Մահացել է՝ | հոկտեմբերի 17 (28), 1740[1][2][4] (47 տարեկան) բնական մահով |
Վախճանի վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[4] |
Պողոս-Պետրոս տաճար[4] | |
Երկիր | Ռուսական թագավորություն և Ռուսական կայսրություն |
Տոհմ | Ռոմանովներ |
քաղաքական գործիչ | |
Հայր | Իվան V[2][4][1][…] |
Մայր | Պրասկովյա Սալտիկովա[2][4][1] |
Հավատք | ուղղափառություն |
Պարգևներ | |
Ստորագրություն |
Պետրոս I-ի եղբոր՝ Իվան V-ի և Պրասկովիա Սալտիկովայի դուստրը։ Ծնվել է Մոսկվայում, մահացել՝ Սանկտ Պետերբուրգում։
1710 թվականին ամուսնացել է Կուռլանդիայի հերցոգ Ֆրիդրիխ Վիլհելմի հետ։ Ամուսնությունից 2.5 ամիս հետո այրիանալով՝ մնում է Կուռլանդիայում։ 1730 թվականին՝ Պետրոս II-ի մահվանից հետո, հրավիրվում է ղեկավարելու Գերագույն գաղտնի խորհուրդը՝ որպես սահմանափակ լիազորություններով միապետ, որը պետք է գործեր հօգուտ արիստոկրատների, սակայն ազնվականների աջակցությամբ, վերականգնում է բացարձակ միապետությունը (աբսոլյուտիզմ)՝ ցրելով Գերագույն գաղտնի խորհուրդը։ Նրա կառավարման ժամանակաշրջանն ավելի ուշ ստացել է «բիրոնովշչինա» անվանումը՝ սիրեցյալի՝ Էռնստ Բիրոնի անունով։
Աննա Յոհանովնայից առաջ գահին եղել է Պետրոս II-ը, հաջորդել է՝ Իվան VI-ը։ Կառավարել է 1730 թվականի փետրվարի 15-ից 1740 թվականի հոկտեմբերի 17-ը։
Մանկություն
խմբագրելԱննա Յոհանովնան ծնվել է 1693 թվականի հունվարի 28-ին Իվան V արքայի և Պրասկովիա Ֆեոդորովնա թագուհու ընտանիքում։ Ռուսական մյուս արքաների երեխաների նման՝ Աննան ևս ծնվել է Կրեմլի Տերեմի պալատում[5]։ Իվան արքայի մահից հետո այրի թագուհին Կրեմլից տեղափոխվեց Իզմայլովո, ուր տեղափոխվեցին նաև թագուհու 3 դուստրերը՝ 5-ամյա Եկատերինան, 3-ամյա Աննան և 2-ամյա Պրասկովիան[6]։
Պրասկովիա Ֆեոդորովնայի՝ Իզմայլովոյում մնալու ժամանակաշրջանում, այն մնում էր Հին Ռուսիայի կղզիներից մեկը, որն անփոփոխ մնաց Պետրոս I-ի կատարած բուռն վերակազմավորումների ժամանակ։
Վաղ հասակից արքայադստրերը սովորում էին այբուբեն, հանրահաշիվ, աշխարհագրություն, պար, ֆրանսերեն և գերմաներեն։ Գերմաներենի ուսուցիչը Յոհան Քրիստիան Դիտրիխ Օստերմանն էր՝ ապագա փոխկանցլեր Անդրեյ Օստերմանի ավագ եղբայրը։ Պարն ու ֆրանսերենը դասավանդում էր ֆրանսիացի Ստեֆան Ռամբուրգը[7]։ 1708 թվականին Պետրոս արքան որոշեց արքայական ընտանիքին տեղափոխել իր նոր մայրաքաղաք՝ Պետերբուրգ։ 1708 թվականի ապրիլի 20-ին Շլիսելբուրգի մոտ արքան հանդիսավոր դիմավորեց որդուն՝ 18-ամյա Ալեքսեյին, քույրերին՝ Թեոդոսիային, Մարիային և Նատալիային, 2 այրի թագուհիներին՝ Մարֆա Մատվեևնային (Ֆեոդոր Ալեքսեևիչ արքայի այրուն) և Պրասկովիա Ֆեոդորովնային։ Վերջինիս հետ էին նաև Պետրոսի զարմուհիները՝ Եկատերինան․ Աննան և Պրասկովիան։ Պետրոսը հրանոթների որոտի ներքո իր ընտանիքին նավ նստացրեց և ծովային զբոսանք կազմակերպեց՝ սկզբում մինչև Պետերբուրգ, այնուհետև՝ Կրոնշտադտ[8]։ Արքայական ընտանիքը երկար չմնաց նոր մայրաքաղաքում։ Շուտով շվեդների հարձակման մասին լուրեր հասան, և արքայական ընտանիքը վերադարձավ Մոսկվա։ Ընտանիքը վերջնականապես Պետերբուրգում հաստատվեց «Պոլտավայի հաղթանակից» հետո[9]։ Պետերբուրգում Պրասկովիա Ֆեոդորովնայի արքունիքը տեղավորվեց հատուկ նրա համար կառուցված պալատում, որը գտնվում էր մոսկովյան մասում՝ մոտ ժամանակակից Սմոլնուն[10]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Анна Иоанновна (ռուս.) // Энциклопедический словарь / под ред. И. Е. Андреевский — СПб.: Брокгауз — Ефрон, 1890. — Т. Ia. — С. 792—797.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Корсаков Д. Анна Иоанновна (ռուս.) // Русский биографический словарь — СПб.: 1900. — Т. 2. — С. 158—178.
- ↑ 3,0 3,1 Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 А. Кр. Анна Іоанновна (ռուս.) // Энциклопедический лексикон — СПб.: 1835. — Т. 2. — С. 320—323.
- ↑ Анисимов Е. В. Анна Иоанновна. — М.: Молодая гвардия, 2002. — С. 52. — ISBN 5-235-02481-8
- ↑ Анисимов Е. В. Анна Иоанновна. — С. 54-55.
- ↑ Анисимов Е. В. Анна Иоанновна. — С. 56.
- ↑ Анисимов Е. В. Анна Иоанновна. — С. 57.
- ↑ Анисимов Е. В. Анна Иоанновна. — С. 57-58.
- ↑ Анисимов Е. В. Анна Иоанновна. — С. 58.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Յոհանովնա» հոդվածին։ |