Աննա Յագելոնկան Ստեֆան Բատորիի տապանաքարի ֆոնին

«Աննա Յագելոնկան Ստեֆան Բատորիի տապանաքարի ֆոնին» (լեհ.՝ Anna Jagiellonka na tle nagrobka Stefana Batorego), լեհ նկարիչ Յան Մատեյկոյի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1858 թվականին[1]։ Նկարն արված է ջրաներկով՝ թղթի վրա, որի չափերն են 32 × 23,4 սմ։

Աննա Յագելոնկան Ստեֆան Բատորիի տապանաքարի ֆոնին
տեսակջրաներկ
նկարիչՅան Մատեյկո
տարի1858
բարձրություն32 սանտիմետր
լայնություն23,4 սանտիմետր
նյութթուղթ և ջրաներկ
գտնվում էԿրակով
հավաքածուJan Matejko House?
Ծանոթագրություններ

Այսօր «Աննա Յագելոնկան Ստեֆան Բատորիի տապանաքարի ֆոնին» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Յան Մատեյկոյի տանը[2] (Կրակով, Լեհաստան

Նկարագիր խմբագրել

«Աննա Յագելոնկան Ստեֆան Բատորիի տապանաքարի ֆոնին» ստեղծագործությունում Յան Մատեյկոն պատկերել է Ռեչ Պոսպոլիտայի թագուհի Աննա Յագելոնկային։ Վերջինս ծնկաչոք դիրքում է։ Նա ամուսնու՝ հանգուցյալ արքա Ստեֆան Բատորիի տապանաքարի մոտ է։ Հեղինակը Աննա Յագելոնկային պատկերել է միանձնուհու տեսքով։ Նրա ձեռքերը ծալած են կրծքին, իսկ հայացքը հառած է վերև։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «26 Anna Jagiellonka In Art Image: PICRYL - Public Domain Media Search Engine Public Domain Search}». garystockbridge617.getarchive.net. Վերցված է 2024 թ․ փետրվարի 15-ին.
  2. Jan Matejko. Sceny i postacie historyczne (1)