Աննա Յագելոնկա (լեհ.՝ Anna Jagiellonka, հոկտեմբերի 18, 1523[1], Կրակով, Լեհաստանի թագավորություն[2] - սեպտեմբերի 9, 1596(1596-09-09)[3][4][5], Վարշավա, Ռեչ Պոսպոլիտա[2]), Լեհաստանի թագավոր Սիգիզմունդ I-ի դուստրը, 1575 թվականից՝ Լեհաստանի և Լիտվական մեծ իշխանության միացյալ ունիայի՝ Ռեչ Պոսպոլիտայի թագուհի[7]։

Աննա Յագելոնկա
Anna Jagiellonka
«Աննա Յգելոնկայի դիմապատկերը», հեղինակ՝ Մարտին Կոբեր, 1595 թվական
Լեհաստանի թագավորության և Լիտվայի մեծ իշխանության թագուհի
1575 — 1596
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և ազնվական
Ծննդյան օր հոկտեմբերի 18, 1523[1]
Ծննդավայր Կրակով, Լեհաստանի թագավորություն[2]
Վախճանի օր սեպտեմբերի 9, 1596(1596-09-09)[3][4][5] (72 տարեկան)
Վախճանի վայր Վարշավա, Ռեչ Պոսպոլիտա[2]
Թաղված Վավելյան տաճարի արքայական գերեզմանատուն
Դինաստիա Յագելլոներ
Քաղաքացիություն  Լիտվական մեծ իշխանություն և  Լեհաստան[2]
Հայր Սիգիզմունդ I Ծեր[6][2]
Մայր Բոնա Սֆորցա[6][2]
Ամուսին Ստեֆան Բատորի[2]
 
Ինքնագիր Изображение автографа

Հոր՝ Սիգիզմունդ Ծեր արքայի մահվանից որոշ ժամանակ անց երկրում ստեղծվում է խառնակ իրավիճակ, որի պայմաններում Աննան դառնում է Ռեչ Պոսպոլիտայի գահի միակ օրինական հավակնորդը։ Ստեղծվել էր մի այնպիսի իրադրություն, որ լեհ-լիտվական գահը չուներ իշխող հարստությունից սերվող արու ներկայացուցիչ, ով կկարողանային շարունակել արքայատոհմի ժառանգական իշխանությունը (Յագելոնների հարստության վերջին արու ժառանգը՝ Սիգիզմունդի որդի Սիգիզմունդ II Օգոստոսը, մահացել էր 1572 թվականին)։

Այսպիսով՝ 1572 թվականին Աննա Յագելոնկան սկսում է միանձնյա կառավարել երկիրը՝ միաժամանակ մերժելով ամուսնության բոլոր առաջարկությունները։ 1576 թվականին սակայն Աննան ամուսնանում է Ստեֆան Բատորիի հետ, ով էլ ինքնաբերաբար դառնում է Լեհաստանի արքայի և Լիտվայի մեծ իշխանի պաշտոնատարը։ Հարկ է նշել, որ վերջիններիս ամուսնությունը կրում էր պայմանական բնույթ, քանզի պլանավորված էր նախօրոք։ Երկիրը հավասարապես կառավարվում էր թագավորի և թագուհու կողմից․ այսպիսով՝ Ստեֆանը մերձբալթյան շրջաններում զբաղված էր Լիվոնյան պատերազմներով, իսկ Աննան՝ Վարշավայում իրականացնում էր Ռեչ Պոսպոլիտայի հասարակաքաղաքական, ներքին կյանքին վերաբերվող հարցերի լուծմամբ։

Ստեֆանի մահվանից՝ 1586 թվականից հետո վերջինիս հաջորդում է Սիգիզմունդ III Վազա արքան, որը համարվում է Ռեչ Պոսպոլիտայի թագավորության պատմության ամենանշանավոր գահակալներից մեկը։ Սիգիզմունդը Աննայի զարմիկն էր և վերջինիս ընտրությունն ամենևին էլ պատահական չէր, քանզի թագուհու դիրքերը շարունակում էին երկրում մնալ անհողդողդ և աննկուն։

Աննա Յագելոնկան մահանում է 1596 թվականի սեպտեմբերի 9-ին՝ 72 տարեկան հասակում՝ Ռեչ Պոսպոլիտայի թագավորանիստ-ոստան Վարշավայում։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #119442078 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  5. 5,0 5,1 5,2 Առցանց լեհական կենսագրական բառարան (польск.)
  6. 6,0 6,1 Lundy D. R. The Peerage
  7. Dmitrieva, Marina; Lambrecht, Karen (2000). Krakau, Prag und Wien: Funktionen von Metropolen im frühmodernen Staat (in German). Franz Steiner Verlag. ISBN 3-515-07792-8.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Յագելոնկա» հոդվածին։