Աննա Միլևսկա (լեհ.՝ Anna Milewska, փետրվարի 21, 1931(1931-02-21)[2], Վարշավա, Լեհաստան[1]), թատրոնի, կինոյի, ռադիոհեռուստատեսության լեհ դերասանուհի և բանաստեղծուհի։

Աննա Միլևսկա
լեհ.՝ Anna Milewska[1]
Ծնվել էփետրվարի 22, 1931 (93 տարեկան)
ԾննդավայրՎարշավա
ԿրթությունՎարշավայի համալսարան
ՔաղաքացիությունԼեհաստան
Մասնագիտությունդերասանուհի, բանաստեղծուհի
Ամուսին(ներ)Andrzej Zawada?
Պարգևներ և մրցանակներ
Ծառայության ոսկե խաչ Լեհաստանի վերականգնման շքանշանի ասպետ և «Ժողովրդական Լեհաստանի 40-ամյակ» մեդալ
IMDbID 0587314

1952 թվականին ավարտել է Վարշավայի համալսարանի արվեստի պատմության ֆակուլտետը, ապա աշխատել թանգարանում։ 1959-ին ավարտել է Կրակովի պետական թատերական բարձրագույն դպրոցը, այնուհետև աշխատել Կելցեի (1959–61), Լոձի (1961–63), Օստրուվ-Մազովեցկու (1963–65), Վարշավայի թատրոններում[3]։ Նրան միջազգային ճանաչում ու համբավ է բերել Տ. Վեսասի «Թռչունները» վեպի հիման վրա 1967 թվականին կինոռեժիսոր Վիտոլդ Լեշչինսկու նկարահանած «Մատեուշի կյանքը» կինոնկարի գլխավոր հերոսուհու՝ Օլգայի դերի կատարումը:Այդ կինոնկարը ներկայացվել է Կաննի միջազգային կինոփառատոնում և դրվատանքի արժանացել։

2002 թ. հրատարակել է «Kolory czerni» բանաստեղծությունների ժողովածուն։ Մինչ այդ՝ 2000 թվականին լույս էր ընծայել ևս մեկ ժողովածու՝ Odpłynęli łodzią խորագրով, նվիրված իր ամուսնուն՝ լեհ անվանի լեռնագնաց Անջեյ Զավադային։ 2019 թվականին հրատարակել է Mogłam sobie pozwolić («Կարող եմ ինձ թույլ տալ») խորագիրը կրող ինքնակենսագրական գիրքը։

Ֆիլմագրություն (հատընտիր) խմբագրել

  • 1964 — Բարբարան ու Յանը / Barbara i Jan (միայն 2-րդ սերիայում)
  • 1965 — Կրակոց / Wystrzał
  • 1967 — Մատեուշի կյանքը / Żywot Mateusza
  • 1970 — Ընտանեկան կյանք / Życie rodzinne
  • 1971 — Գիշերվա երրորդ մասը / Trzecia część nocy
  • 1973 — Հուբալ / Hubal
  • 1975 — Տնօրենը (հեռուստասերիալ) / Dyrektorzy
  • 1975 — Յարոսլավ Դոմբրովսկի / Jarosław Dąbrowski
  • 1977 — Պալաս-հոթել / Palace Hotel
  • 1977 — Տիկնիկը (հեռուստասերիալ) / Lalka
  • 1978 — Պոլանեցկիների ընտանիքը / Rodzina Połanieckich
  • 1980 — Քարմիլա / Carmilla
  • 1982 — Ձանձրալի պատմություն / Nieciekawa historia
  • 1983 — Սամույրն ու պաննան / Soból i panna
  • 1984 — Մառինյան / Marynia
  • 1985 — Սեկիրեզադա / Siekierezada
  • 1988 — Որտեղ էլ լինի / Gdzieśkolwiek jest, jeśliś jest...
  • 1999 — Այ լավ յու / Ajlawju

Պարգևներ խմբագրել

  • 1978 — «Վաստակի համար» շքանշանի խաչ
  • 1985 — «Ժողովրդական Լեհաստանի 40-ամյակը» մեդալ
  • 1986 — Լեհաստանի վերածնման շքանշանի ասպետական խաչ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Deutsche Nationalbibliothek Record #1080166920 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. Jane Watson: Anna Milewska. Biography, Date Of Birth, Place Of Birth, Filmography, in: biographiesofactors.com (abgerufen am 19. August 2021)

Հղումներ խմբագրել