Աննա Մարի Կառլ-Նիլսեն

դանիացի քանդակագործ

Աննա Մարի Կառլ-Նիլսեն (անգլ.՝ Anne Marie Carl-Nielsen, ծնյալ՝ Աննա Մարի Բրոդերսեն, հունիսի 21, 1863(1863-06-21)[1][2][3], Sønder Stenderup, Կոլինգ, Հարավային Դանիա տարածաշրջան, Դանիա - փետրվարի 21, 1945(1945-02-21)[2][3], Կոպենհագեն, Դանիա), դանիացի քանդակագործ, որի նախընտրելի թեմաներ են եղել ընտանի կենդանիներն ու մարդիկ՝ իրենց շարժումների և տրամադրությունների ինտենսիվ, նատուրալիստական պատկերմամբ։ Աշխատել է նաև սկանդինավյան դիցաբանության թեմաներով և եղել «որպես քանդակագործ լրջորեն ընդունված առաջին կանանցից մեկը»[4]։ Ամուսնացել է դանիացի կոմպոզիտոր Կառլ Նիլսենի հետ։

Աննա Մարի Կառլ-Նիլսեն
դան․՝ Anne Marie Brodersen
Ծնվել էհունիսի 21, 1863(1863-06-21)[1][2][3]
ԾննդավայրSønder Stenderup, Կոլինգ, Հարավային Դանիա տարածաշրջան, Դանիա
Մահացել էփետրվարի 21, 1945(1945-02-21)[2][3] (81 տարեկան)
Վախճանի վայրըԿոպենհագեն, Դանիա
Քաղաքացիություն Դանիա
ԿրթությունԿոպենհագենի գեղարվեստի իգական դպրոց և Q29180710?
ՈւսուցիչՕգյուստ Սաաբյե
Ստեղծագործություն(ներ)Dagmar of Bohemia?
Մասնագիտությունքանդակագործ
ԱմուսինԿառլ Նիլսեն
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներAnne Marie Telmányi?
Ստորագրություն
Изображение автографа
 Anne Marie Carl-Nielsen Վիքիպահեստում

Վաղ կյանք Խմբագրել

Բրոդերսենը ծնվել է Կոլինգի մոտ գտնվող Թիգեսմինդե ընդարձակ ագարակում։ Նախքան ագարակը գնելը նրա հայրը ծառայել է գերմանական դրագուններում, որից հետո ամուսնացել իր տնային կառավարչուհու հետ։ Բրոդերսենները «հաջողակ, համարձակ մարդիկ» էին[5], անմիջապես Անգլիայից կենդանիներ ներմուծող ամենաառաջիններից մեկը։ Այսպիսով, Աննա Մարին վաղ մանկությունից ծանոթ էր հողագործությանն ու կենդանիների հետ[6]։

Իր առաջին աշխատանքը՝ մի փոքիկ ոչխար, Աննա Մարին պատրաստել է ագարակի այգու կավից 1875 թվականին։ 1881–1882 թվականներին կրթություն է ատացել դպրոցներում փորագրության, գծանկարչության և կիրառական արվեստի գծով։ Նա նաև սովորել է քանդակագործ Օգյուստ Սաաբյեի ու նկարիչներ Յորգեն Ռոեդի ու Հենրիկ Օլրիքի մոտ։ Առաջին անգամ ցուցադրվել է 1884 թվականին Շառլոթենբորգի գարնանային ցուցահանդեսում։ 1887 թվականին Նյուհաուսենի մրցույթում առաջին մրցանակի է արժանացել «Թորը Միդգարդ օձի հետ» շատրվանախմբի համար, որը նա ավարտել էր Սաաբյեի արվեստանոցում[7]։

1889 թվականին նրան շնորհվել է կանանց արվեստի դպրոցի կրթաթոշակ և նա ճանապարհորդել է դեպի Նիդեռլանդներ, Բելգիա ու Փարիզ, որտեղ այցելել է Համաշխարհային ցուցահանդեսը և ներկայացրել հորթի երկու արձանիկ[Ն 1] ու արժանացել բրոնզե մեդալի[7]։ Արձանիկներից մեկը վաճառվել է 700 նորվեգական կրոնով, այժմյան £35[Ն 2] և նրա հայրն ասել է․ «Սա ավելին է, քան ես ստանում եմ իմ հորթերի համար»[8]։ 1890 թվականին Նա գեղարվեստի ակադեմիայից ստացել է ճանապարհորդության դրամաշնորհ կրկին Փարիզ (և գուցե Իտալիա) այցելելու համար[7]։

1891 թվականի մարտի 2-ին Փարիզում հանդիպել է դանիացի կոմպոզիտոր Կառլ Նիլսենի հետ[Ն 3]։ Նրանք այլևս չեն բաժանվել ու մարտի 20-ին ամուսնացել են[5], իսկ խնջույքը կազմակերպել ապրիլի 10-ին[7]՝ համաձայնելով պաշտոնապես ամուսնանալ, երբ փաստաթղթերը Դանիայից տեղ հասնեն։ Մայիսի 10-ին պսակադրվել են Ֆլորենցիայի սուրբ Մարկոսի անգլիական եկեղեցում, քանի որ որոշել էին Դանիա վերադառնալուց առաջ այցելել Իտալիա[5] ու Աննա մարիան վերցրել է Կառլ-Նիլսեն ազգանունը։ Նրա դուստր Իռմելին Ջոան Կառլ-Նիլսենը[10] ծնվել է դեկտեմբերի 9-ին[7]։ Չնայած նա արդեն հաղթահարել էր ծնողների դիմադրությունն իր արվեստվ զբաղվելու հարցում, ամուսնանալով նա ստացել է այն ազատությունը, որն անհրաժեշտ էր իր գեղարվեստական կարիերան շարունակելու համար[Ն 4], որը ներառում էր նաև տնից երկարատև բացակայություններ[11]։

Ճանաչում Խմբագրել

1892 թվականին առաջին անգամ մասնակցել է Կոպենհագենի Ազատ ցուցահանդեսին ու 1893 թվականին մշտական անդամ դարձել։ Նրա բրոնզե երկու հորթերի քանդակներն[Ն 5] ընդունվել են 1893 թվականին Չիկագոյում կազմակերպված համաշխարհային ցուցահանդեսում ներկայացվելու համար։ Երկրորդ դուստրը՝ Աննա Մարի Ֆրեդերիկա Կառլ-Նիլսենն[10] ու որդին՝ Հանս Բյորգ Կառլ-Նիլսենը[10] ծնվել են համապատասխանաբար 1893 թվականի մարտի 4-ին ու 1895 թվականի սեպտեմբերի 5-ին։ Կառլ-Նիլսենի հայրը մահացել է 1899 թվականի սեպտեմբերի 14-ին[7]։

1903 թվականին ստացել է Անկերսկե կրթաթոշակը և ամուսնու հետ երկարատև ճանապարհորդության մեկնել դեպի Աթենք և Կոստանդնուպոլիս։ Մեկնումից առաջ աշխատանքի են վերցրել տնային տնտեսուհի Մարեն Հանսենին, որն աշխատում էր «բացառիկ նվիրվածությամբ»[12] ու ընտանիքի հետ մնացել է մինչև 1946 թվականին իր մահը[12]։ Աթենքում Աննա Մարին կրկնօրինակել է որոշ աշխատանքներ[Ն 6][պարզաբանել] Աթենասի հին տաճարի ֆրոնտոնից[7]։

 
Ռիբե տաճարի դռան վրայի սուրբ Մարկոսի առյուծը

1904 թվականին Աննա Մարին ստեղծել է Ռիբեի տաճարի երեք դռները։ Նույն 1904 թվականին մահացել է նրա մայրը։ 1907 թվականին առաջին մրցանակի է արժանացել[7] բժիշկ Նիլս Ֆինզենի հուշարձանի համար հայտարարված մրցույթում[13], ինչպես նաև Նոյհաուսենի մրցույթում՝ A Woman Weeding աշխատանքով։ Քրիստիանբորգի ամրոցում թագավորի աստիճանների համար վեց էսքիզ է ստեղծել[7]։

1908 թվականին նրան հանձնարարվել է Կոպենհագենում ստեղծել Քրիստիան IX թագավորի արձանը ձիու վրա․ առաջին կինն էր, որին նման հեղինակավոր հանձնարարություն է տրվել։ 1912–1914 թվականներին եղել է դեղարվեստի ակադեմիայի լիագումար խմբի անդամ։ 1913 թվականին քանդակել է թագուհի Դագմարի հուշարձանը[7]։

1916 թվականին օգնել է նկարչուհի Աննա Անկերին հիմնադրել Կին նկարիչների ընկերությունը[7]։ Կարիերայի պատճառով Աննա Մարիի՝ ընտանիքից բացակայելը լարվածություն էր առաջացրել ամուսինների փոխհարաբերություններում 1896 թվականից[14]։ 1916 թվականին նրանք սկսել են քննարկել ամուսնալուծության հարցը, որի թույլտվությունն ստացել են 1919 թվականին, սակայն 1922 թվականին վերամիավորվել[7]։

 
Աննա Մարի Կառլ-Նիլսենն ու Պեգասը՝ Կոպենհագենում Կառլ Նիլսենի հուշարձանի առաջին օրինակը Կոպենհագենի իր արվեստանոցում

Քրիստիանսբորգի պալատի դիմաց 1927 թվականի նոյեմբերի 15-ին հանդիսավոր բացվել է թագավոր Քրիստիան IX-ի հեծյալ արձանը։ Նոյեմբերի 17-ին Աննա Մարին արժանացել է Ingenio et Arti ոսկե մեդալի[15]։ 1928 թվականին ստեղծել է իր ամուսնու դիմանկարային կիսանդրին, որի համար 1932 թվականին նրան շնորհվել է Thorvaldsen մեդալ[7]։ 1932 թվականին մասնակցել է ամառային օլիմպիական խաղերի Գեղարվեստական մրցույթներին[16], ինչպես նաև 1936 թվականի Ամառային օլիմպիական խաղերին[17] սկանդինավյան լեգենդար հերոսի քանդակով[18][19][20]։

1933 թվականին Սկագեն քաղաքում կանգնեցվել է ձիավոր հուշարձանի պատվանդանի մի մասը դանիացի ձկնորսի և փրկարարի տեսքով։ 1935 թվականին Աննա Մարին դարձել է Անկերկերկի դրամաշնորհի հանձնաժողովի անդամ։ 1942 թվականին քանդակել է The Headman և Մարգարիտա թագուհու արձանները։ Նրա 80-ամյակը տոնելու համար կազմակերպվել են բազմաթիվ միջոցառումներ ու նա ընդունվել է որպես Դանիայի քանդակագործների ընկերության պատվավոր անդամ[7]։

Աննա Մարիի ամուսինը մահացել է 1931 թվականի հոկտեմբերի 3-ին։ Նրա հիշատակին կինն ստեղծել է երկու հուշարձան՝ The Herd Boy playing a Wooden Flute (1933) քանդակն ամուսնու ծննդավայրում և The Young Man playing Pan-pipes on a Wingless Pegasus (1939) արձանը Կոպենհագենում։ Նա ասել է․ «Այն, ինչ ես ուզում էի ցույց տալ իմ քանդակի մեջ, դա շարժումն է, կյանքի զգացողությունը, այն, որ ոչինչ կանգ չի առնում»[21]։ Աննա Մարին վախճանվել է 1945 թվականի փետրվարի 22-ին[22], հուղարկավորությունը կատարվել է Կոպենհագենի Տիրամոր եկեղեցուց․ թաղված է ամուսնու կողքին արևմտյան գերեզմանատանը[7]։ [23]

Հետագա ընթերցանություն Խմբագրել

Նշումներ Խմբագրել

  1. Մորգենսենը (1992b, էջեր. 96–97) պատկերազարդել է այդ արձանիկները։
  2. Converting at a rate of Kr 20 = £1։
  3. Լոուսոնը (1997, էջեր. 56–57) մեջբերում է Կառլ Նիլսենի օրագիրը 1891 թվականի մարտի 2-ից. «Միսս Բրոդերսենը իրականում բավականին գեղեցիկ է»[9] երիտասարդ նկարչի այդ ժամանակի մի լուսանկարի հետ, որը նույնպես կարելի է տեսնել Օդենսե քաղաքի թանգարանի պատկերասրահում։
  4. Մորգենսեն (1992b, էջ. 95)․ Ճակատագրի հեգնանքով, 1882 թվականին Կոպենհագեն հասնելուն պես Աննա Մարին ցանկացել է սովորել քանդակագործ Վիլհելմ Բիսենի մոտ, բայց նա մերժել է, ասելով, թե կանանց չի ընդունում, որովհետև նրանք երբեք ոչնչի չեն հասնի, քանի որ ամոււսնանում են։ Հիասթափված նա դիմել է Օգյուստ Սաաբյեին և դարձել նրա սանը։ Նիլսենների ընտանիքն ավելի ուշ տեղափոխվել է Սիվիլեթաթենս Մաթերիալգարդ Ֆրեդերիկշոլմս Կանալ 28 Ա հասցեում գտնվող Բիսենի նախկին տունը և արվեստանոցը ։
  5. Մորգենսենը (1992b, էջեր. 96–97) պատկերազարդել է այդ արձանիկները։
  6. Կրաքարե աշխատանքների մասին նշել է Ռիկարդսոն (1911, էջեր. 56–58): «Կրաքարի մի քանի հենակետային խմբեր հավաքվել են շատ բեկորներից` զարմանալի արդյունքներով։ Կարևորները նրանք են, որոնք պատկանել են հին նախապիսիստրատոսյան Աթենասյի տաճարին։ Այստեղ Հերակլեսը գոտեմարտում է ավելի մեծ տրիտոնի հետ։» (Պիսիստրատոսն Աթենքի կառավարիչն էր մ․թ․ա․ 561 թվականից)։

Ծանոթագրություններ Խմբագրել

Գրքեր Խմբագրել

  • Bonde Hans (2011)։ «Vitalist Sport»։ in Hvidberg-Hansen Gertrud, Oelsner Gertrud։ The Spirit of Vitalism: Health, Beauty and Strength in Danish Art, 1890-1940։ Museum Tusculanum Press։ էջեր 88–105։ ISBN 978-87-635-3134-4 
  • Jenvold Birgit, ed. (1995)։ Anne Marie Carl-Nielsen (դանիերեն)։ Copenhagen: Museet på Koldinghus։ ISBN 87-87152-21-5  Exhibition catalogue, many works illustrated. Summary p. 57 in English.
  • Lawson Jack (1997)։ Carl Nielsen։ London: Phaidon Press։ ISBN 0-7148-3507-2 
  • Mogensen Mogens Rafn (1992a)։ Carl Nielsen: Der dänische Tondichter: Biographischer Dokumentationsbericht [Carl Nielsen: The Danish Composer: Report on Biographical Documentation] (գերմաներեն)։ Arbon, Switzerland: Eurotext (Mogensen)։ ISBN 3-9520232-7-2  Five volumes. Self-published but thoroughly referenced.

.

Արտաքին հղումներ Խմբագրել