Նիլս Ռյուբերգ Ֆինզեն նաև Ֆինսեն (դեկտեմբերի 15, 1860(1860-12-15)[1][2][3][…], Տորսհավն, Ֆարերյան կղզիներ, Դանիա[4] - սեպտեմբերի 24, 1904(1904-09-24)[1][2][5][…], Կոպենհագեն[4]), դանիացի ֆիզիոթերապևտ, լուսաբուժության հիմնադիրը։

Նիլս Ֆինզեն
Niels Finsen
Ծնվել էդեկտեմբերի 15, 1860(1860-12-15)[1][2][3][…]
Տորսհավն, Ֆարերյան կղզիներ, Դանիա[4]
Մահացել էսեպտեմբերի 24, 1904(1904-09-24)[1][2][5][…] (43 տարեկան)
Կոպենհագեն[4]
ԳերեզմանVestre Cemetery[6]
ՔաղաքացիությունԴանիա
Մասնագիտությունբժիշկ, համալսարանի դասախոս և գիտնական
Հաստատություն(ներ)Կոպենհագենի համալսարան
Գործունեության ոլորտլուսաբուժություն
Ալմա մատերԿոպենհագենի համալսարան
Տիրապետում է լեզուներինդանիերեն[7]
Պարգևներ
Ամուսին(ներ)Ingeborg Balslev?
Երեխա(ներ)Valgerda Finsen?
ՀայրHannes Finsen?
 Niels Ryberg Finsen Վիքիպահեստում

1890 թվականին ավարտել է Կոպենհագենի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Եղել է Կոպենհագենի լուսաբուժության ինստիտուտի հիմնադիրն ու տնօրենը (1896-1904 թթ.)։

Աշխատանքները հիմնականում վերաբերում են լույսի ֆիզիոլոգիական ազդեցությանն օրգանիզմի վրա։ Ուլտրամանուշակագույն ճառագայթների կենսաբանական ազդեցության ուսումնասիրության և դրանք բուժիչ նպատակով օգտագործման համար արժանացել է Նոբելյան մրցանակի (1903 թ.)։

Ծանոթագրություններ

խմբագրել


Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիլս Ֆինզեն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։