Աննա Լիիզա Կոնտուլա (ֆին.՝ Anna Liisa Kontula, մարտի 30, 1977(1977-03-30)[1][2], Պոռի, Turku and Pori Province, Ֆինլանդիա[1]), ֆինն քաղաքական գործիչ և սոցիոլոգ։ Ֆինլանդիայի խորհրդարանի երեք գումարումների պատգամավոր (2011 թվականից), Տամպերեի քաղաքային խորհրդի պատգամավոր (2004-2017)։

Աննա Կոնտուլա
Anna Kontula (cropped).jpg
 
Կուսակցություն՝ Left Alliance?
Գիտական աստիճան՝ Doktor Nauk in Sociology?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և սոցիոլոգ
Ծննդյան օր մարտի 30, 1977(1977-03-30)[1][2] (44 տարեկան)
Ծննդավայր Պոռի, Turku and Pori Province, Ֆինլանդիա[1]
Քաղաքացիություն Flag of Finland.svg Ֆինլանդիա
 
Կայք՝ annakontula.fi

ԿենսագրությունԽմբագրել

Աննա Կոնտուլան ծնվել է 1977 թվականի մարտի 30-ին Ֆինլանդիայի Սատակունտա մարզի Պորի քաղաքում[3], 2002 թվականին հանձնել է «1970-ական թվականների ուսանողական շարժումների մասին» ատենախոսությունը[4]։ Ֆինլանդիայում մարմնավաճառության հետ կապված մի քանի հետազոտական նախագծեր ավարտելով՝ նրա հոդվածը տպագրել են Տամպերեի համալսարանում[3], որն աշխատում է մարմնավաճառության և կանանց նկատմամբ բռնության քրեականացման գնահատման վրա[5]։ Աշխատում է աշխատանքային սահմանափակումների, մշակութային արժեքների գնահատման ոլորտում[6], այդ թվում՝ ռասիզմի ազդեցությունը ոչ միայն այն բանի վրա[7], որտեղ մարդիկ կարող են աշխատել, այլև որտեղ նրանք կարող են ապրել[8]։ Զբաղեցրել է Սեքս ինդուստրիայի ասոցիացիայի նախագահի տեղակալի պաշտոնը[5], համալսարանում ուսանելու տարիներին մասնակցել է բազմաթիվ կազմակերպությունների, որոնք զբաղվում էին տարբեր սոցիալական ակտիվությամբ[3]։

2004 թվականին Կոնտուլան ընտրվել է Տամպերեի քաղաքային խորհրդի ընտրություններում[9]։ 2008 թվականին ընտրվել է երկրորդ ժամկետով[10], 2008-2012 թվականներին զբաղեցրել է երկրորդ տեղը «Ձախ միություն» կուսակցության ձայների քանակով[11]։

2011 թվականին Պիրկանմայի շրջանի 7-րդ ընտրատարածքից «Ձախ միություն» կուսակցությունից Կոնտուլան ընտրվել է Ֆինլանդիայի խորհրդարանի պատգամավոր[12]։ Նախկինում սահմանադրական իրավունքի կոմիտեի կազմում ընդգրկված Բնակչության զբաղվածության կոմիտեի անդամ է[13]։ 2015 և 2019 թվականներին վերընտրվել է խորհրդարանում։

2020 թվականի հունվարի 13-ին Գազայի հատվածի հետ Իսրայելի սահմանին պատգամավորին ձերբակալել է Իսրայելի ոստիկանությունը, երբ ակտիվիստների հետ փորձել է ցույց կազմակերպել՝ նպատակ ունենալով հանրության ուշադրությունը հրավիրել Ֆինլանդիայի և իսրայելական ընկերությունների միջև զենքի առևտրի վրա[14]։

ՄատենագիտությունԽմբագրել

  • Anna Liisa Kontula Prostituutio Suomessa Helsinki: Sexpo-säätiö(ֆին.). — 2005. — ISBN 951-95548-4-X.
  • Anna Liisa Kontula The Sex Worker and Her Pleasurse(ֆին.). — Corrent Sociology, 2008. — Т. 56. — № 4. — С. 620—605. — doi:10.1177/001392108090944
  • Anna Liisa Kontula Punainen eksodus: tutkimus seksityöstä Suomessa Helsinki: Like(ֆին.). — 2008. — ISBN 978-952-01-0212-8.
  • Anna Liisa Kontula Tästä äiti varoitti Helsinki: Like(ֆին.). — 2009. — ISBN 978-952-01-0299-9.
  • Anna Liisa Kontula Countering Trafficking in Moldova Chisinau:(ֆին.). — International Organization for Migration, 2009.
  • Anna Liisa Kontula Näkymätö kylä: Siirtotyölaisten asemasta Suomessa Helsinki: Like: Into(ֆին.). — 2010. — ISBN 978-952-01-0522-8.
  • Anna Liisa Kontula Mistä ei voi puhua Helsinki: Like(ֆին.). — 2012. — ISBN 978-952-264-183-0.
  • Anna Liisa Kontula Kirjeitä oikealke Helsinki: Into(ֆին.). — 2014. — ISBN 978-952-264-271-4.

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.eduskunta.fi/FI/kansanedustajat/Sivut/1155.aspx
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. 3,0 3,1 3,2 «Anna Kontula»։ Like Kustannus։ Վերցված է 2019-08-18 
  4. Anna Kontula Kuollut muttei kuopattu: taistolaisuus ja miten sitä muistetaan.(անգլ.). — 2002.
  5. 5,0 5,1 Venla Roth Defining Human Trafficking and Identifying Its Victims: A Study on the Impact and Future Challenges of International, European and Finnish Legal Responses to Prostitution-Related Trafficking in Human Beings. — Martinus Nijhoff Publishers, 2011-12-09. — 378 с. — ISBN 9789004225879
  6. «Ranska pohtii rintojen poliittisuutta» (ֆիններեն)։ Helsingin Sanomat։ 2015-02-28։ Վերցված է 2019-08-18 
  7. «WebFOCUS Report»։ webfocus.aka.fi։ Արխիվացված է օրիգինալից 2019-02-03-ին։ Վերցված է 2019-08-18 
  8. «Näkymätön kylä | Into Kustannus» (ֆիններեն)։ Վերցված է 2019-08-18 
  9. «Kunnallisvaalit2004. Helsingin Sanomat Helsinki, Finland: Helsingin Sanomat.» (ֆիններեն)։ 2015-07-26։ Արխիվացված է օրիգինալից 26-07-2015-ին 
  10. «Helsingin Sanomat – Europarlamenttivaalit 2019» (ֆիններեն)։ HS Vaalikone։ Արխիվացված է օրիգինալից 2008-10-30-ին։ Վերցված է 2019-08-18 
  11. «Helsingin Sanomat – Europarlamenttivaalit 2019» (ֆիններեն)։ HS Vaalikone։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-04-ին։ Վերցված է 2019-08-18 
  12. «Valitut ehdokkaat Pirkanmaan vaalipiiri»։ tulospalvelu.vaalit.fi։ Վերցված է 2019-08-18 
  13. «Anna Kontula»։ www.eduskunta.fi։ Վերցված է 2019-08-18 
  14. Депутата от Союза левых сил Анну Контулу задержали в Израиле // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 14 января 2020.(Ստուգված է 15 Հունվարի 2020)


Արտաքին հղումներԽմբագրել