Աննա-Մարիա Գարդելլ-Էրիկսոն (շվեդ.՝ Anna Maria Gardell-Ericson, հոկտեմբերի 10, 1853(1853-10-10)[1][2][3], Visby parish, Գոտլանդ, Գոտլանդ, Շվեդիա[2] - հունիսի 2, 1939(1939-06-02)[1][2], Էնգելբրեքտ, Ստոկհոլմ քաղաք, Փոխմարզպետի պաշտոն, Շվեդիա[2][6][7]), շվեդ նկարիչ և ջրանկարիչ։ Հիմնականում ստեղծել է ափամերձ տեսարաններ և բնանկարներ լճերով կամ գետերով։

Աննա Գարդելլ-Էրիկսոն
շվեդ.՝ Anna Maria Gardell-Ericson
Ծնվել էհոկտեմբերի 10, 1853(1853-10-10)[1][2][3]
ԾննդավայրVisby parish, Գոտլանդ, Գոտլանդ, Շվեդիա[2]
Վախճանվել էհունիսի 2, 1939(1939-06-02)[1][2] (85 տարեկան)
Մահվան վայրԷնգելբրեքտ, Ստոկհոլմ քաղաք, Փոխմարզպետի պաշտոն, Շվեդիա[2]
Քաղաքացիություն Շվեդիա[4]
ԿրթությունՇվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա
Մասնագիտություննկարչուհի
Ժանրջրաներկ[2]
Թեմաներգեղանկարչություն
ՈւսուցիչԱլեքսանդր-Լուհի Լելուար և Ֆերդինանդ Գելբյուտ
ԱշակերտներBeda Seth?
ԱմուսինJohan Ericson?[2][5]
ԶավակներMarit Klara Isabella Gardell-Ericson?
 Anna Gardell-Ericson Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Աննա-Մարիայի հայրը՝ Յուհանը, հայտնի էր որպես բնանկարիչ, չնայած նրա գլխավոր գործն ու զբաղմունքը, ամենայն հավանականությամբ, ծառայությունն էին տեղական կառավարման վարչությունում։ 16 տարեկանում աղջնակը սկսել է զբաղվել գեղանկարչությամբ և հասցրել է իր տաղանդն այդ բնագավառում այնպես դրսևորել, որ նրան ուղարկել են Շվեյցարիա սովորելու։ Ավելի ուշ Աննա Մարիան Պեր Ռոյալ Դենիել Հոլմի հետ սովորել է Ստոկհոլմի Ազատ արվեստների թագավորական ակադեմիայում[7]։ 1875 թվականին նա առաջին անգամ իր աշխատանքները ներկայացրել է Ակադեմիայի ցուցահանդեսներից մեկում։ Հաջորդ տարի նա Ֆիլադելֆիայի Համաշխարհային ցուցահանդեսում նվաճել է բրոնզե մեդալ։

1879 թվականին Աննա-Մարիան մեկնել է Փարիզ՝ այնտեղ ուսումը շարունակելու Ալեքսանդր-Լուի Լելոյի և Ֆերդինանդ Հեյլբութի հետ, նա նաև պատճենել է Կամիլլա Կորոյի ջրաներկ աշխատանքները։ 1882 թվականին Փարիզյան սալոնում տեղի է ունեցել նրա ստեղծագործությունների մեծ ցուցահանդես, որի շնորհիվ նկարիչը Goupil & Cie–ի արվեստի դիլերների հետ կնքել է ամսական 1000 ֆրանկ գումարի չափով պայմանագիր։ Նույն թվականին Աննա Մարիան ամուսնացել է Յուհան Էրիկսոնի հետ (1849-1925), որը բնանկարիչ էր Կարլսհամնից։ Նա դարձավ նաև Դադլիի պատկերասրահի արվեստի ընկերության անդամ։ Ամուսինները բնակվում էին Ֆրանսիայում մինչև 1884 թվականը, երբ Փարիզում սկսվեց խոլերայի համաճարակ։ Այնուհետև նրանք վերադարձել են Շվեդիա և բնակություն հաստատել Գյոթեբորգում։ Այնտեղ գտնվելու ընթացքում Աննա Մարիան պարբերաբար ցուցադրել է իր աշխատանքները Գումմեսոնի պատկերասրահում և մի շարք արվեստի միությունների ցուցահանդեսներում։ Գարդել-Էրիկսոնը ցուցադրել է իր աշխատանքները Գեղարվեստի պալատում Չիկագոյի 1893 թվականին համաշխարհային ցուցահանդեսում (ԱՄՆ, Իլինոյս նահանգ)[8]։

Մահից որոշ ժամանակ առաջ Գարդել-Էրիկսոնը գրել է իր հուշերը, բայց դրանք մինչ օրս չեն հրապարակվել։ Նրա աշխատանքների խոշոր հետահայաց ցուցադրություններ են կազմակերպվել 1939 և 1946 թվականներին։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Anna M Gardell-Ericson (շվեդերեն) — 1917.
  3. 3,0 3,1 Anna Maria Gardell-EricsonOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
  5. Le Figaro, Figaro (ֆր.) / A. BrézetParis: Société du Figaro, 1882. — P. 4. — ed. size: 322497 — ISSN 0182-5852; 2496-8994
  6. «Anna Gardell-Ericson». National Museum. Վերցված է 3 апреля 2020-ին.
  7. 7,0 7,1 Bergmark, Torsten. «Anna M Gardell-Ericson». Svenskt Biografiskt Lexikon. Riksarkivet. Վերցված է 3 апреля 2020-ին.
  8. Nichols, K. L. «Women's Art at the World's Columbian Fair & Exposition, Chicago 1893». Վերցված է 3 апреля 2020-ին.

Աղբյուրներ խմբագրել

  • Biography from the Svenskt biografiskt lexikon @ the Riksarkivet
  • Gösta Procopé, Konstnärsparet Anna Gardell-Ericson och Johan Ericson: en minnesbok, Hanseproduktion, 1982 978-91-85716-21-0

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Գարդելլ-Էրիկսոն» հոդվածին։