Աննա Բակունց

հայ երգեհոնահարուհի

Աննա Ակսելի Բակունց (1971, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), երգեհոնահարուհի։ Ակսել Վահանի Բակունցի դուստրը։

Աննա Բակունց
Ծնվել է1971
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտություներգեհոնահար
ԱշխատավայրԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ
ԿրթությունՍայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց, Երևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1993)

Կենսագրություն խմբագրել

Աննա Բակունցն ծնվել է 1971 թվականին Երևանում։

Ավարտել է Երևանի Սայաթ-Նովայի անվան, Պյոտր Չայկովսկու անվան երաժշտական դպրոցները, 1993 թվականին՝ Երևանի պետական կոնսերվատորիայի տեսության բաժինը և 2000 թվականին՝ ասպիրանտուրան, հաճախել երգեհոնի դասընթացների (Վ. Ստամբոլցյանի դասարան)։ Կատարելագործվել է Համբուրգի բարձրագույն երաժշտական ակադեմիայում (ղեկավարներ՝ Վ. Ցերեր՝ երգեհոն, Դ. Վագլեր՝ երգեհոնային կոմպոզիցիա)։

2008 թվականից երգեհոն է դասավանդում Երևանի պետական կոնսերվատորիայում և դաշնամուր՝ Երևանի էստրադայի և ջազային արվեստի պետական քոլեջում։

Մենահամերգներով շրջագայել է Գերմանիայում, Շվեյցարիայում, Դանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, համագործակցել հանրահայտ նվագախմբերի և դիրիժորների հետ։ Որպես մենակատարուհի՝ հանդես է եկել դիրիժորներ Վ. Մարտիրոսյանի, Տ. Հեքեքյանի, Ռոբերտ Մլքեյանի, Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ։ 2014 թվականից մենահամերգներով Սանկտ Պետերբուրգում պարբերաբար մասնակցում է միջազգային երգեհոնային փառատոների («Սպիտակ գիշերների ռոմանտիկ երգեհոնները», «Երգեհոնային դպրոցներ՝ Արևմուտք-Արևելք»)։ Նվագացանկում տեղ են գտել արևմտաեվրոպական և հայ հոգևոր երաժշտության, նաև ժամանակակից հայ կոմպոզիտորների չկատարված ստեղծագործությունները։

Մրցանակներ խմբագրել

Երգեհոնահարների Յոհան Սեբաստիան Բախի անվան միջազգային մրցույթի «Յոհան Սեբաստիան Բախ» մրցանակ (2000, Լայպցիգ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։