Ակսել Բակունց (երաժիշտ)

հայ ջազ երաժիշտ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ակսել Բակունց (այլ կիրառումներ)

Ակսել Վահանի Բակունց (մականունը՝ Կոկա, նոյեմբերի 22, 1946(1946-11-22), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 13, 2012(2012-01-13), Երևան, Հայաստան[1]), կոնտրաբասահար, երաժիշտ, ջազմեն։ Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ (2006

Ակսել Բակունց
Ծնվել էնոյեմբերի 22, 1946(1946-11-22)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Հայաստան
Մահացել էհունվարի 13, 2012(2012-01-13) (65 տարեկան)
Երևան, Հայաստան
Մասնագիտությունջազ երաժիշտ
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Պարգևներ

Աննա Բակունցի հայրը։

Կենսագրություն խմբագրել

Ակսել Բակունցը ծնվել է 1946 թվականին Երևանում։ Սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոնտրաբասի դասարանում։ Ղեկավարել է «Կռունկ» (1966-1969, նաև հիմնադիրներից), «Սերպանտին» 1969 թվականից, 1971-1981 թվականներին՝ գեղարվեստական ղեկավար), «Արմինա» էստրադային երաժշտական համույթները, միաժամանակ՝ «Լևոն Մալխասյան, Ա. Թութունջյան, Ա. Զաքարյան, Ա. Բակունց» քառյակում։ Եղել է «Հայհամերգի» միավորման գեղարվեստական ղեկավարը, Հայաստանում վոկալ-գործիքային խմբերի հիմնադիրներից։ Մեծ ավանդ է ունեցել էստրադային արվեստի ոլորտի կադրերի պատրաստման գործում։ Հիմնել և ղեկավարել է «Հայհամերգ»-ին կից էստրադային ստուդիան, որը հետագայում վերանվանվել է Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի[2]։ Մահացել է 2012 թվականի հունվարի 13-ին Երևանում։

Պարգևներ, մրցանակներ խմբագրել

  • Այսրկովկասյան երաժիշտ-կատարողների 3-րդ մրցույթի դափնեկիր (1969, Երևան),
  • ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2006),
  • ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ (2010)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Մահացել է Ակսել Բակունցը
  2. «Ակսել Բակունցի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 20-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։