Աննա Ադելաիդ Աբրահամս
Աննա Ադելաիդ Աբրահամս (անգլ.՝ Anna Adelaïde Abrahams, հունիսի 16, 1849[1][2][3][…], Միդդելբուրգ, Նիդերլանդներ - հունվարի 18, 1930[1][2], Հաագա, Նիդերլանդներ), հոլանդացի նկարչուհի։ Հիմնականում ստեղծել է նատյուրմորտներ։
Աննա Ադելաիդ Աբրահամս | |
---|---|
Ծնվել է | հունիսի 16, 1849[1][2][3][…] |
Ծննդավայր | Միդդելբուրգ, Նիդերլանդներ |
Վախճանվել է | հունվարի 18, 1930[1][2] (80 տարեկան) |
Մահվան վայր | Հաագա, Նիդերլանդներ |
Քաղաքացիություն | Նիդերլանդների Թագավորություն |
Կրթություն | Գեղարվեստի թագավորական ակադեմիա (Հաագա) |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ժանր | նատյուրմորտ |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուսուցիչ | Petrus Van der Velden? և Rudolphine Swanida Wildrik? |
Անդամակցություն | Hague Arts Circle?, Pulchri Studio? և Arti et Amicitiae |
ստորագրություն | |
Anna Abrahams Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԱբրահամսը ծնվել է 1849 թվականի հունիսի 16-ին, Նիդերլանդների Միդդելբուրգ քաղաքում։ Նրա ուսուցիչներից են եղել Յան Ֆրեդերիկ Շուլցը, Ռուդոլֆինա Սվանդիա Ուիլդրիկը, Մարիա Վոսը, Ադրիանա Յոհաննա Հաանենը։ 1877 թվականին հաստատվել է Հաագայում, որտեղ հաճախել է Գեղարվեստի թագավորական ակադեմիա[4]։
1882 թվականից Աբրահամսի աշխատանքները ցուցադրվել են Levende Meesters (Կենդանի արվեստագետներ) ցուցահանդեսներում ամբողջ Նիդերլանդներում։ Ցուցահանդեսներ է ունեցել Եվրոպայի Փարիզ, Բեռլին, Դյուսելդորֆ և Բրյուսել քաղաքներում[4]։ 1893 թվականի Կոլումբիական համաշխարհային ցուցահանդեսի ժամանակ ցուցադրվել է Չիկագոյի Գիտության և արդյունաբերության թանգարանում[5]։
Աբրահամսը եղել է Ons Doel Is Schoonheid (Մեր նպատակը գեղեցկությունն է) արվեստի միության անդամ և եղել է Pulchri ստուդիայի ("Գեղեցկության ուսումնասիրության համար") խորհրդի անդամ։ Ամուսնացած չի եղել[4]։ Մահացել է 1930 թվականի հունվարի 18-ին Հաագայում[4]։
Ժառանգություն
խմբագրելԱբրահամսի աշխատանքներից գտնվում են Ամստերդամի քաղաքային թանգարանում, Հաագայի Մեսդագ հավաքածուում, Հաագայի քաղաքային թանգարանում, Միդդելբուրգի Զեյուս թանգարանում, Օտերլոյի Կյոլլեր-Մյուլլերի թանգարանում[4][6]։
Պատկերասրահ
խմբագրել-
Նատյուրմորտ
-
Նատյուրմորտ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Anna Adelaïde Abrahams — 2009.
- ↑ 3,0 3,1 Anna Adelaïde Abrahams — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Klarenbeek, Hanna. «Abrahams, Anna Adelaïde (1849-1930)». DVN, een project van Huygens ING. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ Nichols, K. L. «Women's Art at the World's Columbian Fair & Exposition, Chicago 1893». Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ «Anna Adelaïde Abrahams». Curiator. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Ադելաիդ Աբրահամս» հոդվածին։ |