Անհայտ զինվորը (ֆիլմ, 2017)
«Անհայտ զինվորը» (ֆիններեն՝ Tuntematon sotilas), ֆինն ռեժիսոր Ակու Լոուխիմիեսի ռազմական ֆիլմը։
Երկիր | ![]() |
---|---|
Ժանր | ռազմական ֆիլմ[2][1], գրական ստեղծագործության էկրանավորում, դրամա[1] և պատմական ֆիլմ[1] |
Թեմա | Խորհրդա-ֆիննական պատերազմ |
Հիմք | Sotaromaani? և Անհայտ զինվորը (վեպ)[1] |
Թվական | հոկտեմբերի 27, 2017[1] և նոյեմբերի 23, 2017 |
Լեզու | ֆիններեն |
Ռեժիսոր | Ակու Լոուհիմիես[2][1] |
Պրոդյուսեր | Ակու Լոուհիմիես[1], Միկկո Տենհունեն[1] և Միա Հաավիստո[1] |
Սցենարի հեղինակ | Ակու Լոուհիմիես[1] և Յարի Ռանտալա[1] |
Դերակատարներ | Յուսսի Վատանեն[1], Ակու Հիրվինիեմի[1], Էերո Ահո[1], Յոհաննես Հոլոպայնեն[1], Ակու Հիրվինիեմի[1], Յոնաս Սարարտամո[1], Արտու Կապուլայնեն[1], Յոնաս Սարարտամո[1], Մատտի Ռիստինեն[1], Սամուլի Վաուրամո[1], Պաուլա Վեսալա[1], Հյուսիսային Սաարինեն[1], Max Ovaska?[1], Պիրկա-Պեկա Պետելիուս[1] և Akseli Kouki?[1] |
Օպերատոր | Միկա Օրասմաա[1] |
Երաժշտություն | Lasse Enersen?[1] |
Մոնտաժ | Benjamin Mercer?[1] |
Պատմվածքի վայր | Ֆինլանդիա |
Նկարահանման վայր | Կյումենլաակսո, Հյուսիսային Կարելիա, Հելսինկի, Սվեաբորգ, Կուհմո և Հելսինկիի տաճար |
Կինոընկերություն | Aurora Studios |
Տևողություն | 179 րոպե և 180 րոպե[1] |
Բյուջե | 7 000 000 € |
Պաշտոնական կայքէջ |
Ֆիլմը ֆինն գրող Վյայնյո Լիննայի համանուն վեպի էկրանավորման երրորդ տարբերակն է[3], սակայն, ֆիլմի սցենարիստ Յարի-Օլավի Ռանտալան պնդում է, որ իրենց ֆիլմը ոչ մի կապ չունի նախորդ երկու էկրանավորումների հետ[4]։ Ֆիլմի նկարագրության մեջ նշվում է, որ ֆիլմը պատմում է խորհրդա-ֆիննական պատերազմի իրադարձությունների մասին՝ սկսած Կարելիայի գրավումից և վերջացրած հաշտության պայմանագրի ստորագրմամբ։ Ֆիլմի հիման վրա ստեղծվել է նաև հինգսերիանոց հեռուստատեսային տարբերակ[5], որը դարձել է առաջին շաբաթվա ընթացքում ամենադիտվողներից մեկ[6]։
Ֆիլմի պրեմիերան Ֆինլանդիայում տեղի է ունեցել 2017 թվականի հոկտեմբերի 27-ին[7], և ոչ լրիվ երեք շաբաթվա ընթացքում այն դիտել է ավելի քան 520 հազար մարդ[8]։
Սյուժե Խմբագրել
Խորհրդա-ֆիննական պատերազմի ժամանակ՝ 1941 թվականի հուլիսին, գնդացրային գումարտակի հրաման է ստանում շարժվել դեպի խորհրդային սահմանը։ Չնայած նրանց անփորձությանը՝ սկզբում հաջողությունն ուղեկցում ֆիններին։ Նրանք գրավում են Պետրոզավոդսկը և առաջ են շարժվում դեպի խորհրդային տարածքի խորքը։ Սակայն պատերազմը ձգձգվում է, իսկ փորձությունները դառնում են ավելի դաժան։ Նրանց առաջխաղացմանը զուգընթաց՝ զինվորներին հասկանալի է դառնում այդ պատերազմի հուսահատությունը։
Դերերում Խմբագրել
- Էերո Ահո – կապրալ Անտերո «Անտտի» Ռոկկա
- Յոհաննես Հոլոպայնեն – 2-րդ լեյտենանտ / լեյտենանտ / կապիտան Յորմա Կարիլուոտո, վաշտի հրամանատար
- Յուսսի Վատանեն – 2-րդ լեյտենանտ/լեյտենանտ Վիլհո «Վիլլե» Յոհաննես Կոսկելան, դասակի հրամանատար
- Ակու Հիրվինիեմի – սերժանտ Ուրհո Հիետանեն
- Սեվերի Սաարինեն – կապրալ Լեխտո
- Հանես Սուոմինեն – շարքային Վանխալա
- Արտտու Կապուլայնեն – շարքային Սուսի
- Սամուլի Վաուրամո – լեյտենանտ / կապիտան Լամիո, դասակի հրամանատար / վաշտի հրամանատար
- Յոոնաս Սաարամո – սերժանտ Յորյե Լախտինեն
- Յուհո Միլոնոֆ – շարքային Աառնե Հոնկայոկի
- Անդրեյ Ալեն – շարքային Ռահիկայնեն
- Մատտի Ռիստինեն – մայոր Սարաստիե, գումարտակի հրամանատար
- Մաքս Օվասկա – լեյտենանտ Մյայատյա, դասակի հրամանատար
- Քիմի Վիլկկուլա – շարքային Սիխվոնեն
- Էյնո Հեյսկանեն – շարքային Ռիիտաոյա
- Յարկո Լախտին – շարքային Վիիրիլյա
- Ակսելի Կոուկի – շարքային Սալո
- Էեմելի Լոուխիմիես – շարքային Ասումանիեմի
- Էլիաս Գոուլդ – շարքային Ուկկոլա
- Օսկար Փեյսթի – սերժանտ-մայոր Սինկոնեն
- Յաննե Վիրթանեն – փոխգնդապետ Կարյուլա
- Պիրկկա-Պեկկա Պետելիուս – կապիտան Կաարնա, վաշտի հրամանատար
- Հեմմո Կարյա – շարքային Միելոնեն
- Էմիլ Հալլբերգ – շարքային Կաուկոնեն
- Լեո Հոնկոնեն – շարքային Յալովաարա
- Ռոբին Պակալեն – շարքային Խաուխիա
- Բենիամին Կլեմետինեն – շարքային Մյանտինեն
- Միրո Ապոստոլակիս – շարքային Վուորելա
- Իլկա Հեյսկանեն – շարքային Կորսումյակի
- Տուրկկա Մաստոմյակի – սովորական Աուտիո
- Միկկո Կոուկի – շարքային Կորպելյա
- Միկկո Թյոյսի – շարքային Մյակիլյա
- Միկո Օլավի Նուսիայնեն – դիպուկահարների խմբի հրամանատար
- Անտերո Վարդիա – ռազմական հովիվ
- Պաուլա Վեսալա – Լյույուտի
- Մարկետա Տիկկանեն – Սիրկկա
- Աննիկա Սթենվալ – Ռայլի Կոտիլայնեն
- Դիանա Պոժարսկայա – Վերա
- Նիկա Սավոլայնեն – Նինա
Ստեղծման պատմություն Խմբագրել
Ֆիլմի մեծ մասը նկարահանվել է Կարելիայի բրիգադի Վեկարանյարվիի զորամասի տարածքում։ Սանթահամինի կայազորի տարածքում վերջին մարտական տեսարանները նկարահանվել են 2016 թվականի հոկտեմբերի սկզբին, իսկ 2016 թվականի հոկտեմբերին Սուոմենլիննա ամրոցում տեղի ունեցած նկարահանումներին մասնակցել է մինչև 250 մարդ (ընդհանուր առմամբ նկարահանումներին որպես կամավոր մասնակցելու հայտ է ներկայացրել 14 հազար մարդ[9])։
Elokuvaosakeyhtiö Suomi 2017 կինոընկերությունը հայտնել է, որ ֆիլմի նկարահանումների ժամանակ զոհվել է կամավորներից մեկը, որը նկարահանվել է կառապանի դերում և պատահաբար ընկել սայլի անիվների տակ[10].
Ֆիլմի դրվագներից մեկի նկարահանման համար նկարահանող խումբը հրավիրել է 6-10 տարեկան ռուսախոս երեխաների, ինչի կապակցությամբ Ֆինլանդիայի դպրոցներում տեղադրվել են համապատասխան հայտարարություններ[11]։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 1,25 1,26 1,27 1,28 1,29 1,30 1,31 Elonet — National Audiovisual Institute, 2006.
- ↑ 2,0 2,1 http://www.imdb.com/title/tt4065552/
- ↑ Lehtonen, Veli-Pekka։ «Tuntemattomasta sotilaasta uusi elokuva – ohjaajana Aku Louhimies»։ Helsingin Sanomat։ Վերցված է 2017-10-20
- ↑ «В Суоменлинна идут съемки новой версии культового финского фильма «Неизвестный солдат»»։ YLE։ Վերցված է 2017-10-20
- ↑ «Veikkaus ja Aku Louhimies aloittavat Tuntematon sotilas -elokuvan avustajahaun» (ֆիններեն)։ Վերցված է 2017-10-20
- ↑ Сериал «Неизвестный солдат» попал в топ по просмотрам в Areena // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 7 января 2019.(Ստուգված է 8 հունվարի 2019)
- ↑ «Новый «Неизвестный солдат» выходит на экраны»։ Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle։ 2017-10-27։ Վերցված է 2017-10-27
- ↑ ««Неизвестного солдата» посмотрело уже более полумиллиона зрителей»։ Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle։ Վերցված է 2017-11-17
- ↑ ««Неизвестный солдат» собрал ведущих финских актеров»։ YLE։ Վերցված է 2017-10-20
- ↑ «Мужчина скончался от травм, полученных на съемках фильма «Неизвестный солдат»»։ YLE։ Վերցված է 2017-10-20
- ↑ «Финны приглашают русскоговорящих детей на съёмки «Неизвестного солдата»»։ fontankafi.ru։ Фонтанка.ру։ 2016-10-06։ Վերցված է 2017-10-23