Անծանոթուհին (ֆիլմ, 2006)

ռեժիսոր Ջուզեպե Տորնատորեի գեղարվեստական ֆիլմը (2006)

«Անծանոթուհին» (իտալ.՝ La Sconosciuta), ռեժիսոր Ջուզեպե Տորնատորեի հոգեբանական գեղարվեստական ֆիլմը (2006)։

Անծանոթուհին
իտալ.՝ La sconosciuta
Երկիր Իտալիա[1][2]
 Ֆրանսիա[1][2]
Ժանրդրամա[3][4][5] և թրիլեր[3]
Թեմահամակերպվել անցյալի հետ[1], աքսոր[1], Ուկրաինացիներն Իտալիայում[1] և բռնություն կանանց նկատմամբ[1]
Թվական2006, հոկտեմբերի 19, 2006 և մայիսի 22, 2008[6]
Լեզուիտալերեն
ՌեժիսորՋուզեպե Տորնատորե[3][7][4][…]
Սցենարի հեղինակՋուզեպե Տորնատորե[1]
ԴերակատարներՔսենյա Ռապոպորտ[8][5][1], Միքելե Պլաչիդո[7][8][4][…], Կլաուդիա Ջերինի[8][4][1], Պիերֆրանչեսկո Ֆավինո[8][4], Ալեսանդրո Հաբեր[8][4], Piera Degli Esposti?[8], Պինո Կալաբրեզե[8], Անխելա Մոլինա[8], Նիկոլա Դի Պինտո[8], Մարգերիտա Բույ[8][4], Ջուլիա դի Կվիլիո[8] և Ջիզելա Մարենգո[8]
ՕպերատորՖաբիո Զամարիոն[1]
ԵրաժշտությունԷնիո Մորիկոնե
Պատմվածքի վայրԻտալիա
ԿինոընկերությունMedusa Film[9] և Manigolda Film[9]
Տևողություն121 րոպե

Ֆիլմում գլխավոր դերում հանդես է եկել ռուս դերասանուհի Քսենյա Ռապոպորտը։

Սյուժե

խմբագրել

Իրինա Յարոշենկոն` վտարանդի ուկրաինուհին, աշխատանքի է ընդունվում Իտալիայում, սակայն ստրկության մեջ է ընկնում դաժան կավատ և ավազակ Մուֆայի մոտ, որը վաստակում է մարմնավաճառության և մարմնավաճառ-ստրկուհիներից ծնված երեխաների վաճառքի միջոցով։ Մի օր նա կարողանում է փախչել Մուֆայի ճիրաններից։ Սակայն Իրինան չի վերադառնում իր երկիր, այլ փորձում է գտնել իր ծնված վերջին երեխային` դստերը։ Աղջկան որդեգրած ծնողների ազգանունը նրան հայտնել է մանկաբարձուհին՝ Մուֆայի խոսքերով։ Իրինային հաջողվում է աշխատել որպես դայակ այն ընտանիքում, որտեղ մեծանում է նրա ենթադրյալ դուստրը։ Սակայն անցյալը կրնկակոխ հետապնդում է կնոջը...

Դերերում

խմբագրել
Դերասան Դեր
Քսենյա Ռապոպորտ Իրենա / Իրինա Յարոշենկո / Վրաստան
Միքելե Պլաչիդո Մուֆա
Պիերֆրանչեսկո Ֆավինո Դոնատո
Ալեսանդրո Հաբեր Մատեո` դռնապան
Կլաուդիա Ջերինի Վալերիա
Պիերա Դելի Էսպոստի Ջինա
Մարգերիտա Բույ Իրինայի փաստաբան
Անխելա Մոլինա Լուկրեցիա
Կլարա Դոսենա Թեա
Նիկոլա Դի Պինտո դատախազ
Պինո Կալաբրեզե նախաքննության ժամանակ հանդես եկող դատավոր
Ջիզելա Մարենգո Ալմա` ոստիկանության աշխատակից
Պաոլո Էլմո Նելո

Հետաքրքիր փաստեր

խմբագրել
  • Ֆիլմի հերոսուհու կողմից կատարվող օրորոցայինի տեքստը գրվել և ծանոթների օգնությամբ թարգմանվել է ռուսերենից ուկրաիներեն Իրինայի դերակատարուհու` Քսենյա Ռապոպորտի կողմից։ Այս մասին և «Անծանոթուհին» ֆիլմի նկարահանումների մասին դերասանուհին պատմել է «Քսենյա Ռապոպորտ. Անծանոթուհու դիմանկարը 2» (2009, ՀԸ Պետերբուրգ - Հինգերորդ ալիք, «Հույժ գաղտնի»)։
  • Միքելե Պլաչիդոն համաձայնել է սափրել մազերն ու ամբողջովին սափրել մարմինը` կերպարն ավելի ագրեսիվ ու ատելի դարձնելու համար։

Մրցանակներ

խմբագրել
  • Ֆիլմը նվաճել է Դավիդ դի Դոնաթելլոյի մրցանակները հինգ անվանակարգերում։ Քսենյա Ռապոպորտին այս մրցանակը շնորհվել է որպես «լավագույն դերասանուհի»։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել