«Անի» («Ani»), հայագիտական եռամսյա հանդես, ապա՝ տարեգիրք։ Լույս է տեսել 1935-1938 և 1941-1943 թվականներին [որպես տարեգիրք (2 գիրք)] Բուխարեստում՝ ռումիներեն։ Խմբագիր՝ Հակոբ Սիրունի։ Ռումին ժողովրդին ծանոթացրել է հայոց պատմությանն ու մշակույթին, լուսաբանել հայագիտական խնդիրներ, արտացոլել հայերի դերը Ռումինիայի մշակութային կյանքում։ Տարեգրքում զետեղվել են Հրանտ Ասատուրի, Յոհաննես Լեփսիուսի, Լեման Հաուպտի, Նիկոլայ Յորգայի, Նիկողայոս Ադոնցի, Ա. Թիրյաքյանի, Շառլ Դիլի, Նիկողայոս Մառի, Կ. Պարտուտցիի, Արշակ Ալպոյաճյանի, Գ. Մեսրոպի, Ն. Գասապյանի և ուրիշ հայագիտական հոդվածները։

Անի
Տեսակեռամսյա հանդես, ապա՝ տարեգիրք
Լեզուռումիներեն
ԵրկիրՌումինիա Ռումինիա
Հրատարակման վայրԲուխարեստ
Հրատարակության պատմություն1935-1938 և 1941-1943 թվականներ

Թարգմանաբար տպագրել է հայ գրողների ստեղծագործություններից[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայ գրատպություն և գրքարվեստ հանրագիտարան[d] (խմբ. Հովհաննես Այվազյան), Երևան, «Հայկական Հանրագիտարան Հրատարակչություն», 2015 — 89, էջեր 89 — 1120 էջ. — 1500 հատ, ISBN 978-5-89700-042-5։