Հրանտ Ասատուր

հայ բանասեր, խմբագիր

Հրանտ Ասատուր (օգոստոսի 22, 1862(1862-08-22)[1], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[2][1] - հունիսի 5, 1928(1928-06-05)[1], Ստամբուլ, Թուրքիա[2][1]), հայ բանասեր, գրաքննադատ։

Հրանտ Ասատուր
արմտ. հայ.՝ Հրանդ Ասատուր
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 22, 1862(1862-08-22)[1]
ԾննդավայրԿոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[2][1]
Մահացել էհունիսի 5, 1928(1928-06-05)[1] (65 տարեկան)
Մահվան վայրՍտամբուլ, Թուրքիա[2][1]
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  Թուրքիա
Ազգությունհայ
ԿրթությունՄեզպուրյան վարժարաններ[1] և Ռոբերթ քոլեջ[1]
Մասնագիտությունհասարակական գործիչ, հրապարակախոս, գրական քննադատ և խմբագիր
ԱշխատավայրՄասիս[1]
ԱմուսինՍիպիլ
Ստորագրություն
Изображение автографа

Կենսագրություն Խմբագրել

Ծնվել է Կ. Պոլսում։ Կրթությունն ստացել է Մեզպուրյան վարժարանում և Ռոբերտ կոլեջում, որն ավարտել է 1873 թվականին և նվիրվել գրական-բանասիրական աշխատանքի։ Գրել է բանաստեղծություններ, որոնք լույս են տեսել 1879 թվականին «Պատանեկան ներշնչումներ» խորագրով։ Նույն թվականին առանձին գրքով լույս է տեսել նրա «Սահմանադրություն և հայ ժողովուրդը» գրքույկը։ 1881 թվականին մեկնել է Փարիզ, այնտեղից աշխատակցել «Մասիս» պարբերականին։ 1884 թվականին վերադարձել է Պոլիս, Արաքս ստորագրությամբ «Արևելք» օրաթերթում հրատարակել իր փարիզյան տպավորությունները «Կյանքը ի Ֆրանսիա» խորագրով։ 1892 թվականին Գրիգոր Զոհրապի հետ խմբագրել է «Մասիս» գրական հանդեսը։ 1898-1908 թվականներին պաշտոնավարել է Կ. Պոլսի Կենտրոնական վարժարանում որպես գրականության և աշխարհաբար լեզվի դասատու։ Իր տիկնոջ՝ Զապել Ասատուրի (Սիպիլի) հետ կազմել է լեզվի և գրականության դասագրքեր՝ «Աշխարհաբարի գործնական քերականությունը» և «Թանգարան» (տարրական, միջին և բարձրագույն դասընթաց), որոնք արժանացել են մի քանի տպագրության։ Կյանքի վերջին տասնամյակում զբաղվել է արևմտահայ թատրոնի պատմությամբ, գրել է այդ պատմության առաջին շրջանին վերաբերող մի քանի ուշագրավ հոդվածներ, որոնք լույս են տեսել Ազգային հիվանդանոցի «Ընդարձակ տարեցույցներում» (1925, 1926, 1927)։ 1921 թվականին Կ. Պոլսում լույս է տեսել նրա «Դիմաստվերներ» գիրքը, որը պարունակում է արևմտահայ մի շարք գրողների և հասարակական գործիչների գրական դիմանկարները[3][4]։

Աշխատություններ Խմբագրել

  • Գործնական քերականութիւն արդի աշխարհաբարի։ Կ. Պոլիս։ Տպ. Հակոբ Մաթևոսյանի, 1877[5]։
  • Գործնական քերականութիւն արդի ախարհաբարի։ Գ գիրք (Ա մաս)։ Կ. Պոլիս։ Տպարան տպագր. Հակոբ Մաթևոսյանի, 1902[6]։
  • Գործնական քերականութիւն արդի աշխարհաբարի։ Ուսումնական խորհուրդէն վաւերացուած։ Ա գիրք։ Կ. Պոլիս։ տպ. Հակոբ Մաթևոսյանի, 1906[7]։
  • Գործնական քերականութիւն արդի աշխարհաբարի։ Նախապատրաստական գիրք։ Ուսումնական խորհուրդէն վաւերացուած։ Կ. Պոլիս։ տպ. Հակոբ Մաթևոսյանի, 1908[8]։
  • Գործնական քերականութիւն արդի աշխարհաբարի։ Նախապատրաստական գիրք։ Կ. Պոլիս։ տպ. Յ. Մատթէոսեան, 1910[9]։
  • Թանգարան հատընտիր հատուածներու։ Արձակ և ոտանաւոր։ Միջին դասընթացք։ Կ. Պոլիս։ տպ. Յ. Մատթէոսեան, 1911[10]։
  • Գործնական քերականութիւն արդի աշխարհաբարի։ Գիրք։ Կ. Պոլիս։ Սիւնեաց գրատան հրատ., 1911[11]:
  • Թանգարան հատընտիր հատուածներու։ Արձակ և ոտանաւոր։ Բարձրագոյն դասընթացք։ Կ. Պոլիս։ Տպարան և կազմատուն Օ. Արզուման, 1921[12]։
  • Դիմաստուերներ։ Կ. Պոլիս։ տպ. Կ. Քէշիշեան որդի, 1921[13]։
  • Գործնական քերականութիւն արդի աշխարհաբարի։ Պատկերազարդ։ Գիրք Բ։ Կ. Պոլիս։ տպ. Յ. Մատթէոսեան, 1922[14]։
  • Գործնական քերականութիւն արդի աշխարհաբարի։ Պատկերազարդ։ Գիրք Ա։ Կ. Պոլիս։ տպ. Յ. Մատթէոսեան, 1922[15]։
  • Թանգարան հատընտիր հատուածներու։ Արձակ և ոտանաւոր։ Տարրական դասընթացք։ Կ. Պոլիս։ Ա. Եազըճեան գրատուն, 1923[16]։
  • Թանգարան հատընտիր հատուածներու։ Միջին դասընթացք։ Գ. տարի։ Կ.Պոլիս։ Ա.հ., [1925][17]:
  • Թանգարան հատընտիր հատուածներու։ Արձակ և ոտանաւոր։ Միջին դասընթացք (Դ. տարի) և բարձրագոյն դասընթացք (Ե. տարի)։ Կ. Պոլիս։ Տպ. Հ. Մ. Սեթյանի, 1926[18]։
  • Նոր թանգարան հայերէն լեզուի։ Բարձրագոյն դասընթացք։ Կ. Պոլիս։ Տպ. «Սէլամէթ» Դանիէլ Յովհաննէսեան, 1929[19]։
  • Գործնական քերականութիւն արդի աշխարհաբարի։ Նախապատրաստական գիրք։ Կ. Պոլիս։ Տպագր. Յ. Մ. Սէթեան, 1934[20]։
  • Թանգարան հատընտիր հատուածներու։ Արձակ և ոտանաւոր։ Միջին դասընթացք։ Գ. տարի։ Կ. Պոլիս։ տպ. Յ.Մ. Սէթեան, 1935[21]։
  • Թանգարան հատընտիր հատուածներու։ Արձակ և ոտանաւոր։ Տարրական դասընթացք։ Իսթանպուլ։ Տպ. Հ. Մ. Սեթյանի, 1936[22]։

Թարգմանություններ Խմբագրել

  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Ֆրանսիական պոեզիա.- Երևան։ Երևանի համալս. հրատ., 1984.- 480 էջ.- (Ուսանողի գրադարան)։

Գրականություն Խմբագրել

  • Սրբուհի Հայրապետյան, Հրանտ Ասատուր, Լոս Անջելես, 238 էջ։

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 1. — էջ 553.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  3. Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Հայաստան»։ էջ էջ 113 
  4. «AV Production - Հրանտ Ասատուր»։ avproduction.am։ Արխիվացված է օրիգինալից 2022-08-06-ին։ Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10 
  5. Ասատուր Հրանտ (1877)։ Գործնական քերականութիւն արդի աշխարհաբարի։ Կ. Պոլիս: Տպ. Հակոբ Մաթևոսյանի 
  6. Ասատուր Զապէլ Հ, Ասատուր Հրանտ (1902)։ Գործնական քերականութիւն արդի ախարհաբարի. Գ գիրք (Ա մաս)։ Պալենց գրատուն։ Կ. Պոլիս: Տպարան տպագր. Հակոբ Մաթևոսյանի 
  7. Ասատուր Զապէլ Հ, Ասատուր Հրանտ (1906)։ Գործնական քերականութիւն արդի աշխարհաբարի։ Ուսումնական խորհուրդէն վաւերացուած. Ա գիրք (Դ տպագրութիւն ed.)։ Կ. Պոլիս: տպ. Հակոբ Մաթևոսյանի 
  8. Ասատուր Հրանտ, Ասատուր Զապէլ Հ (1908)։ Գործնական քերականութիւն արդի ա­շխարհաբարի։ Նախապատրաստական գիրք։ Ուսումնական խորհուրդէն վաւերացուած։ Կ. Պոլիս: տպ. Հակոբ Մաթևոսյանի 
  9. Ասատուր Զապէլ Հ, Ասատուր Հրանտ (1910)։ Գործնական քերականութիւն արդի աշխարհաբարի։ Նախապատրաստական գիրք (Բ տպագրություն ed.)։ Կ. Պոլիս: տպ. Յ. Մատթէոսեան 
  10. Ասատուր Հրանտ, Ասատուր Զապել (1911)։ Թանգարան հատընտիր հատուածներու։ Արձակ և ոտանաւոր. Միջին դասընթացք (Գ տպագրութիւն բարեփոխուած և ճոխացած ed.)։ Կ. Պոլիս: տպ. Յ. Մատթէոսեան 
  11. Ասատուր Հրանտ, Ասատուր Զապէլ Հ (1911)։ Գործնական քերականութիւն արդի աշխարհաբարի։ Գիրք (2-րդ տպ., հիմնովին բարեփոխ ed.)։ Կ. Պոլիս: Սիւնեաց գրատան հրատ 
  12. Ասատուր Հրանտ, Ասատուր Զապէլ Հ (1921)։ Թանգարան հատընտիր հատուածներու։ Արձակ և ոտանաւոր։ Բարձրագոյն դասընթացք։ Գրատուն Ա. Եազըճեան (Գ. տպագրութիւն ամբողջովին փոխուած ed.)։ Կ. Պոլիս: Տպարան և կազմատուն Օ. Արզուման 
  13. Ասատուր Հրանտ (1921)։ Դիմաստուերներ։ Կ. Պոլիս: տպ. Կ. Քէշիշեան որդի 
  14. Ասատուր Հրանտ, Ասատուր Զապէլ (1922)։ Գործնական քերականութիւն արդի աշխարհաբարի։ Պատկերազարդ. Գիրք Բ։ Ա. Եազըճեան գրատուն (Զ տպագրութիւն (հիմնովին բարեփոխուած) ed.)։ Կ. Պոլիս: տպ. Յ. Մատթէոսեան 
  15. Ասատուր Հրանտ (1922)։ Գործնական քերականութիւն արդի աշխարհաբարի։ Պատկերազարդ։ Գիրք Ա (Է տպագրութիւն (հիմնովին բարեփոխուած) ed.)։ Կ. Պոլիս: տպ. Յ. Մատթէոսեան (չաշխատող հղում)
  16. Ասատուր Հրանտ, Ասատուր Զապէլ (1923)։ Թանգարան հատընտիր հատուածներու։ Արձակ և ոտանաւոր։ Տարրական դասընթացք (Չորրորդ տպագրութիւն ed.)։ Կ. Պոլիս: Ա. Եազըճեան գրատուն 
  17. Ասատուր Հրանտ, Ասատուր Զապէլ (1925)։ Թանգարան հատընտիր հատուածներու։ Միջին դասընթացք. Գ. տարի։ Կ.Պոլիս: Ա.հ 
  18. Ասատուր Հրանտ, Ասատուր Զապէլ Հ (1926)։ Թանգարան հատընտիր հատուածներու։ Արձակ և ոտանաւոր։ Միջին դասընթացք (Դ. տարի) և բարձրագոյն դասընթացք (Ե. տարի)։ Կ. Պոլիս: Տպ. Հ. Մ. Սեթյանի 
  19. Ասատուր Հրանտ, Ասատուր Զապէլ Հ (1929)։ Նոր թանգարան հայերէն լեզուի։ Բարձրագոյն դասընթացք։ Կ. Պոլիս: Տպ. «Սէլամէթ» Դանիէլ Յովհաննէսեան 
  20. Ասատուր Հրանտ, Ասատուր Զապէլ Հ (1934)։ Գործնական քերականութիւն արդի աշխարհաբարի։ Նախապատրաստական գիրք։ Տիկ. Ն. Եազըճեան գրատուն (Գ. տպագրութիւն ed.)։ Կ. Պոլիս: Տպագր. Յ. Մ. Սէթեան 
  21. Ասատուր Հրանտ, Ասատուր Զապէլ Հ (1935)։ Թանգարան հատընտիր հատուածներու։ Արձակ և ոտանաւոր։ Միջին դասընթացք. Գ. տարի։ Նազիկ Եազըճեան գրատուն (Զ տպագրութիւն ed.)։ Կ. Պոլիս: տպ. Յ.Մ. Սէթեան 
  22. Ասատուր Հրանտ, Ասատուր Զապէլ Հ (1936)։ Թանգարան հատընտիր հատուածներու։ Արձակ և ոտանաւոր :Տարրական դասընթացք (5-րդ տպ ed.)։ Իսթանպուլ: Տպ. Հ. Մ. Սեթյանի 

Արտաքին հղումներ Խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 553