Անի Սամսոնյան

հայ քաղաքական գործիչ

Անի Տաճատի Սամսոնյան (փետրվարի 10, 1990(1990-02-10), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, Լուսավոր Հայաստան կուսակցության անդամ, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր[1]։ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին փոխնախագահ[2]։

Անի Սամսոնյան
ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
 
Կուսակցություն՝ Լուսավոր Հայաստան
Կրթություն՝

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա

ՀՀ պետական կառավարման ակադեմիա
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և լրագրող
Ծննդյան օր փետրվարի 10, 1990(1990-02-10) (34 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստան

Կրթություն խմբագրել

2007-2011 թվականներին սովորել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի լրագրության բաժնում։

2011-2013 թվականներին սովորել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Միջազգային գիտակակրթական կենտրոնի միջազգային հարաբերությունների բաժնում[3]։

2019-2022 թվականներին սովորել է Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի իրավագիտության բաժնի մագիստրատուրայում[2]։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

2010-2011 թվականներին եղել է Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի գիտաշխատող։

2011-2012 թվականներին աշխատել է «Ամերիքն Բիլդինգ Դիվելոփմենթ» ընկերությունում որպես տնօրենի օգնական։ 2012-2013 թվականներին աշխատել է «Արմնյուզ» լրատվական հեռուստաընկերությունում՝ որպես լրագրող։ 2012-2013 թվականներին եղել է «Diplomat.am» վերլուծական կայքի հոդվածագիր («Տեղեկատվական պատերազմներ և քարոզչություն» խորագրով հոդվածաշար)։

2013-2014 թվականներին եղել է «Հայնյուզ» մամուլի ակումբի համակարգող[2]։

2015 թվականին «Լուսավոր Հայաստան» նախաձեռնության, այնուհետև «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր անդամ, կուսակցության մամուլի խոսնակ։ 2016-2017 թվականներին աշխատել է որպես ԱԺ պատգամավորի օգնական։

2016 թվականին եղել է «Ելք» դաշինքի մամուլի պատասխանատուն։ 2017 թվականի Երևանի ավագանու ընտրություններում ընտրվել է ավագանու անդամ «Ելք» դաշինքով, եղել է ավագանու քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահը։

2018 թվականի սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում «Լույս» դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ[4]։

2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային Ժողովի ընտրություններում պատգամավոր է ընտրվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության համապետական ցուցակով։ Եղել է ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ և ԵԱՀԿ-ում հայաստանյան պատվիրակ։

2022 թ․ հիմնադրել է «Բրայթ տուր» զբոսաշրջային ընկերությունը (հիմնադիր-տնօրեն)։

2019 թվականից ոչ ֆորմալ կրթական ոլորտում երիտասարդության և կանանց առաջնորդության բանախոս է և թրեյներ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ԿԸՀ-ն ամփոփեց մանդատ ստացած և մանդատից հրաժարված անձանց ցուցակները, որոշեց ԱԺ առաջին նիստի օրը».
  2. 2,0 2,1 2,2 «Անի Սամսոնյանը Ազգային Ժողովի պաշտոնական կայքում».
  3. «Անի Սամսոնյան, Լուսավոր Հայաստան».
  4. «Հայտնի են Երևանի ավագանու ԲՀԿ և «Լույս» խմբակցության անդամները». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 4-ին.