Թոլիդո, քաղաք Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջին արևմուտք տարածաշրջանում՝ Օհայո նահանգում, Էրի լճի արևմտյան ափին, Միչիգան նահանգի սահմանի մոտ։ Լուկաս շրջանի վարչական կենտրոնն է[2]։ Հիմնադրվել է 1833 թ. Մոմի գետի արևմտյան ափին։

Բնակավայր
Թոլիդո
Դրոշ

ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված է1833 թ.
Մակերես217,953266 կմ², 217,880325 կմ²
ԲԾՄ187±1 մետր
Բնակչություն270 871 մարդ (ապրիլի 1, 2020)[1]
Հեռախոսային կոդ419
Պաշտոնական կայքtoledo.oh.gov(անգլ.)
Թոլիդո (Օհայո) (ԱՄՆ)##
Թոլիդո (Օհայո) (ԱՄՆ)

Զբաղեցնում է 217,8 քառակուսի կիլոմետր տարածք, որից 8,88 քառակուսի կիլոմետրը ջրածածկ է[3]։ Բուն քաղաքի բնակչության թվաքանակը 2010 թվականի մարդահամարի տվյալներով եղել է 298 446[4]։ Այդ ցուցանիշով Թոլիդոն Օհայո նահանգում զբաղեցնում է չորրորդ, ԱՄՆ-ի բոլոր քաղաքների ցանկում՝ 71-րդ տեղը։ Նրա շուրջը ձևավորված մետրոպոլիսային տարածքում ապրողների թիվը կազմել է 715 320[5]։ Թոլիդոն առևտրային խոշոր կենտրոն է։ Նրա նավահանգիստը Մեծ լճերի ամենաբանուկ նավահանգիստների շարքում զբաղեցնում է հինգերորդ, ընդհանուր առմամբ Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ 54-րդ տեղը[6][7]։

Սկսած 1845 թվականից, երբ շահագործման է հանձնվել Մայամին Էրի լճի հետ կապող ջրանցքը, Թոլիդոն արագ տեմպերով աճել է ու զարգացել։ Դրան մեծապես նպաստել է նաև Նյու Յորքը Չիկագոյի հետ կապող երկաթգծի վրա գտնվելը։ 1880-ական թվականներին քաղաքում սկսել են գործել ապակու առաջին գործարանները (այստեղից էլ՝ Թոլիդոյի «Ապակու քաղաք» մականունը)։ Ժամանակի ընթացքում Թոլիդոն համբավվել է նաև որպես ավտոմեքենաների հավաքման, արվեստների, որակյալ կրթության ու առողջապահության և սպորտի քաղաք։

Ժողովրդագրություն խմբագրել

Բնակչության թվաքանակը ըստ տասնամյակների[8]
Տարին Բնակչ. թվ. Զբաղեցրած տեղը
ԱՄՆ քաղաքն. ցանկում
1860 13.768 68ª
1870 31.584 40ª
1880 50.137 35ª
1890 81.434 34.ª
1900 131.822 26ª
1910 168.497 30ª
1920 243.164 26ª
1930 290.718 27ª
1940 282.349 34.ª
1950 303.616 36ª
1960 318.003 39ª
1970 383.818 34.ª
1980 354.635 40ª
1990 332.943 49ª
2000 313.619 57ª
2010 287.208 66ª
Ռասայական կազմը 2010[9] 2000[10] 1990[10] 1970[10] 1940[10]
Սպիտակամորթներ 64.8% 70.2% 77.0% 85.7% 94.8%
—Ոչ իսպանական ծագմ. 61.4% Unk 75.1% 84.0%[11] n/a
Սևամորթներ կամ աֆրոամերիկացիներ 27.2% 23.5% 19.7% 13.8% 5.2%
Իսպանական կամ լատինաամերիկ. ծագմ. (ցանկացած ռասայի) 7.4% 5.5% 4.0% 1.9%[11] n/a
Ասիացիներ 1.1% 1.0% 1.0% 0.2%

Կլիմա խմբագրել

Թոլիդոի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °F (°C) 71
(22)
71
(22)
85
(29)
89
(32)
98
(37)
104
(40)
105
(41)
103
(39)
100
(38)
92
(33)
80
(27)
70
(21)
105
(41)
Միջին բարձր °F (°C) 34.7
(1.5)
37.8
(3.2)
48.4
(9.1)
61.5
(16.4)
73.3
(22.9)
82.7
(28.2)
86.5
(30.3)
84.1
(28.9)
77.7
(25.4)
65.0
(18.3)
51.1
(10.6)
39.4
(4.1)
61.9
(16.6)
Միջին օրական °F (°C) 27.5
(−2.5)
29.9
(−1.2)
39.2
(4)
50.9
(10.5)
62.1
(16.7)
71.6
(22)
75.4
(24.1)
73.5
(23.1)
66.4
(19.1)
54.6
(12.6)
42.8
(6)
32.8
(0.4)
52.2
(11.2)
Միջին ցածր °F (°C) 20.3
(−6.5)
22.1
(−5.5)
29.9
(−1.2)
40.3
(4.6)
50.9
(10.5)
60.5
(15.8)
64.2
(17.9)
62.8
(17.1)
55.1
(12.8)
44.3
(6.8)
34.5
(1.4)
26.1
(−3.3)
42.6
(5.9)
Ռեկորդային ցածր °F (°C) −20
(−29)
−19
(−28)
−10
(−23)
8
(−13)
25
(−4)
32
(0)
40
(4)
34
(1)
26
(−3)
15
(−9)
2
(−17)
−19
(−28)
−20
(−29)
Տեղումներ դյույմ (մմ) 2.37
(60.2)
2.28
(57.9)
2.61
(66.3)
3.45
(87.6)
3.82
(97)
3.45
(87.6)
3.27
(83.1)
3.15
(80)
2.93
(74.4)
2.59
(65.8)
2.65
(67.3)
2.44
(62)
35.01
(889.3)
Ձյան տեղումներ դյույմ (սմ) 12.3
(31.2)
10.2
(25.9)
5.3
(13.5)
1.3
(3.3)
0.0
(0)
0.0
(0)
0.0
(0)
0.0
(0)
0.0
(0)
0.1
(0.3)
1.7
(4.3)
6.5
(16.5)
37.4
(95)
Միջ. տեղումների օրեր (≥ 0.01 in) 13.5 10.9 11.5 12.3 12.9 10.6 9.6 9.3 9.1 10.7 10.5 12.2 133.1
Միջ. ձնառատ օրեր (≥ 0.1 in) 9.2 7.8 4.3 1.2 0.0 0.0 0.0 0.0 0.0 0.1 2.0 6.3 30.9
% խոնավություն 74.2 72.9 70.5 66.2 66.3 69.0 71.8 75.6 76.2 72.5 75.6 78.6 72.4
Միջին ամսական արևային ժամ 126.0 142.2 183.7 213.7 265.9 288.2 299.3 263.7 220.3 180.4 106.5 90.2 2380,1
Տոկոս հնարավոր արևի լույս 43 48 50 53 59 63 65 62 59 52 36 32 53
Աղբյուր #1: NOAA (relative humidity and sun 1961−1990)[12][13][14][15]
Աղբյուր #2: Weather Atlas[16]

Քույր քաղաքներ խմբագրել

Թոլիդոն 1931 թվականին եղբայրացել է իսպանական Տոլեդոյի հետ՝ այդպիսով դառնալով մեկ այլ քաղաքի հետ բարեկամացած ամերիկյան առաջին բնակավայրը[17][18]։

Ներկայումս նրա քույր քաղաքների թիվն անցնում է մեկ տասնյակից[19][20]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  2. «Find a County». National Association of Counties. Վերցված է 2011 թ․ հունիսի 7-ին.
  3. «US Gazetteer files 2010». United States Census Bureau. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 6-ին.
  4. |titul=Archivovaná kopie |url=http://www.census.gov/popest/cities/tables/SUB-EST2006-04-39.csv |datum přístupu=2008-02-24 |url archivu=https://web.archive.org/web/20070914031223/http://www.census.gov/popest/cities/tables/SUB-EST2006-04-39.csv |datum archivace=2007-09-14 |nedostupné=ano }}
  5. |titul=Archivovaná kopie |url=http://www.census.gov/population/www/estimates/metro_general/2006/CBSA-EST2006-02.csv |datum přístupu=24-02-2008 |url archivu=https://web.archive.org/web/20070914163608/http://www.census.gov/population/www/estimates/metro_general/2006/CBSA-EST2006-02.csv |datum archivace=14-09-2007 |nedostupné=ano }}
  6. «Toledo's population continues to decline, according to census estimate». Toledo Blade (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 1-ին.
  7. «Port Industry Statistics». www.aapa-ports.org. Վերցված է 2020 թ․ մայիսի 1-ին.
  8. https://web.archive.org/web/20070207042255/http://www.census.gov/population/www/documentation/twps0027.html
  9. «State & County QuickFacts: Toledo (city), Ohio». U.S. Census Bureau. 2014 թ․ հուլիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 3-ին.
  10. 10,0 10,1 10,2 10,3 «Ohio - Race and Hispanic Origin for Selected Cities and Other Places: Earliest Census to 1990». U.S. Census Bureau. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 30-ին.
  11. 11,0 11,1 From 15% sample
  12. «Station: Toledo Express AP, OH». U.S. Climate Normals 2020: U.S. Monthly Climate Normals (1991-2020). National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2021 թ․ մայիսի 9-ին.
  13. «NowData - NOAA Online Weather Data». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2021 թ․ մայիսի 9-ին.
  14. «Thread Stations Extremes». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2011 թ․ փետրվարի 27-ին.
  15. «WMO Climate Normals for TOLEDO/EXPRESS, OH 1961–1990». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2014 թ․ մարտի 10-ին.
  16. «Toledo, OH - Detailed climate information and monthly weather forecast». Weather Atlas (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 4-ին.
  17. «Oldest Sister City Relationship Established Between Toledo, Ohio and Toledo, Spain». Sister Cities International (SCI) (ամերիկյան անգլերեն). 1931 թ․ հունվարի 30. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 16-ին.
  18. Hendel, Barbara (2018 թ․ հոկտեմբերի 7). «Toledo Sister Cities marks 25 years». Toledo Blade. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 16-ին.
  19. «Welcome». Toledo Sister Cities International. Վերցված է 2020 թ․ հուլիսի 19-ին.
  20. «Londrina, Brazil». Toledo Sister Cities International. Վերցված է 2020 թ․ հուլիսի 19-ին.

Գրականություն խմբագրել

  • Bloom, Matthew (Spring 2010). «Symbiotic Growth in the Swamp: Toledo and Northwest Ohio, 1860–1900». Northwest Ohio History. 77 (2): 85–104.

Արտաքին հղումներ խմբագրել