Անիսա Ռավդա Նաջար (արաբ․՝ أنيسة روضة نجار‎‎, հունիսի 26, 1913(1913-06-26), Բեյրութ, Լիբանան - հունվարի 15, 2016(2016-01-15)), լիբանանցի ֆեմինիստ և կանանց իրավունքների ակտիվիստ։ «Գյուղերի բարեկեցության հասարակություն» կազմակերպության համահիմնադիր ու ցկյանս անդամ։

Անիսա Ռավդա Նաջար
Դիմանկար
Ծնվել էհունիսի 26, 1913(1913-06-26)
ԾննդավայրԲեյրութ, Լիբանան
Մահացել էհունվարի 15, 2016(2016-01-15) (102 տարեկան)
Քաղաքացիություն Լիբանան
ԿրթությունԲեյրութի ամերիկյան համալսարան
Մասնագիտությունակտիվիստ
Պարգևներ և
մրցանակներ
Մայրու ազգային շքանշան

Վաղ տարիներ խմբագրել

Անիսա Ռավդան (ի ծնե անունը՝ «Ռաուդա» կամ «Ռավդա») ծնվել է Բեյրութում՝ կալավածատիրոջ և դեղագործի[1]՝ Սալիմ Անիս Ռավդայի և Զալֆա Ամինե Նաջարի ընտանիքում։ Նրա կրտսեր քույրը՝ Սալուա Ռաուդա Չուքիրը, հայտի նկաչուհի և քանդակագործ է[2]։

Սովորել է Բեյրութի կանանց քոլեջում, ապա՝ Բեյրութի ամերիկյան համալսարանում, որն ավարտել է 1936 թվականին՝ ուսումնասիրելով հասարակագիտություն և կրթություն[2]։

Գործունեություն խմբագրել

Նաջարի գործունեությունը կապված է գյուղական համայնքի զարգացման և կանանց կյանքի բարելավմանը։ Նա գյուղական ընտանիքների համար ստեղծել է դպրոցներ և կլինիկաներ։ 1953 թվականին Էվելին Բուստրոսի հետ հիմնել էր «Գյուղերի բարեկեցության հասարակություն» կազմակերպությունը, որի նպատականը Լիբանանի գյուղացի կանանց գրագիտության մակարդակի բարձրացումն էր և նրանց տնտեսական հնարավորություններով զինելը։ Նա ստեղծել էր հավաստագիր՝ «Գյուղական տարածություն», որը խթան կհանդիսաներ, որպեսզի գյուղացի կանայք մասնակցեն հասարակության գրագիտության, երեխաների խնամքի, սննդի, հիգիենայի և գյուղատնտեսության ոլորտի գործնական սեմինարներին։ Շուտով ծրագիրը ընդրալյնվել էր՝ ներառելով բովանդակային այնպիսի թեմաներ, ինչպիսիք են գրականությունը, քաղաքականությունը, երաժշտությունը և կրոնը։ Նա եղել է Լիբանանի կանանց խորհրդի քարտուղար, 1948 թվականից Դրուժ մանկատան գլխավոր քարտուղար։ Նա նաև օգնել է հիմնել Լիբանանի «Լավ տնային տնտեսություն» լիգան[3]։

Լիբանանից դուրս՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, եղել է Իրաքի՝ աղջիկների համար նախատեսված երկու դպրոցի տնօրեն[3]։ Կանանց վերաբերյալ միջազգային համաժողովների ժամանակ նա փորձառու պատվիրակ է, որտեղ ներկայացնում էր լիբանանցի կանանց դրությունը (ներառյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջոցառումները)։ 1985 թվականին Նայրոբիում մասնակցել է Կանանց միջազգային կոնֆերանսին, իսկ 1995 թվականին Բեյջինում մասնակցել է Կանանց միջազգային չորրորդ համաժողովին[2]։ 1961 թվականին օգնել է հիմնադրել «Հանուն խաղաղության և ազատության կանանց միջազգային լիգայի» լիբանանյան մասնաճյուղը, և 1977-1983 թվականներին եղել է այդ կազմակերպության փոխնախագահը[4]։

2014 թվականին՝ Նաջարի 100-րդ տարելիցի ժամանակ, շրջանառության մեջ է մտել Նաջարի դեմքով և իր անունով փոստային նամականիշը[5]։ Նա երկու անգամ արժանացել է Լիբանանի երախտիքի մրցանակի[2]։

Անձնական կյանք խմբագրել

1944 թվականին ամուսնացել է գյուղատնտես Ֆոուադ Ամինե Նաջարի հետ, որը 1959 թվականին դարձել էր Գյուղատնտեսության նախարար։ Նրանք ունեցել են երեք երեխա, որոնք բոլորը մեծանալով դարձել էին գյուղատնտեսական ինժեներ։ Այրիացել է 1992 թվականին, երբ Ֆոուադն ավտովթարի էր ենթարկվել[2]։ 2016 թվականին՝ մահկանացուն կնքելու ժամանակ, նա գրեթե 103 տարեկան էր[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել