Անինա (ռումիներեն՝ Anina, գերմ.՝ Steierdorf-Anina, հունգ.՝ Stájerlakanina), քաղաք Ռումինիայի հարավ-արևմուտքում, Ռումինիայի Բանատ պատմական շրջանի Կարաշ-Սեվերին վարչական բաժանման միավորում։ Բնակչությունը՝ մոտ 9 167 բնակիչ (2002 թվականի մարդահամարի տվյալներով)[2]։

Բնակավայր
Անինա
Զինանշան

ԵրկիրՌումինիա Ռումինիա
Մակերես145,53 կմ²
ԲԾՄ556±1 մետր
Բնակչություն5521 մարդ (դեկտեմբերի 1, 2021)[1]
Ժամային գոտիUTC+2 և UTC+3
Փոստային դասիչ325100
Պաշտոնական կայքanina.ro
Անինա (Ռումինիա)##
Անինա (Ռումինիա)

Արդյունաբերություն խմբագրել

Քարածխի արդյունահանման կենտրոն է, որը հետագայում օգտագործվում է Ռեշիցայի կոքսոքիմիական և մետալուրգիական ձեռնարկություններում։ Քաղաքում կա մետաղամշակման և փայտասղոցման գործարաններ։

Բնակչություն խմբագրել

Պոպուլացիան ըստ մարդահամարի տվյալների։

Հնագիտություն խմբագրել

Քաղաքի մերձակայքում գտնվում է Պեշտերա-կու-Օասեն (բառացիորեն՝ «Ոսկորներով քարանձավ»), որտեղ 2002 թվականին հայտնաբերվել են արական սեռի մարդու մնացորդներ, որն ապրել է շուրջ 40 հազար տարի առաջ։ Այն գիտական միջավայրում և ԶԼՄ-ներում ստացել է «Անինայից Իո»-ն մականունը (ռումիներեն՝ Ion din Anina): Այս մնացորդները հանդիսանում են կրոմանյոնյան մարդու մնացորդներ, որոնք հայտնաբերվել են Եվրոպայում։

Տեսարժան վայրեր խմբագրել

1863 թվականի դեկտեմբերի 15-ին գործարկվել Է Ռումինիայի տարածքում առաջին լեռնային երկաթուղին, որը կապում է Անինա և Օրավիցա բնակավայրերը, և նախատեսված է Դունայի նավահանգիստներ ածուխի տեղափոխման համար։ Այն այսօր օգտագործվում է զբոսաշրջային նպատակներով, նրանց համար, ովքեր ցանկանում են տեսնել Կանադայի լեռների գեղատեսիլ լանդշաֆտները, և այցելությունը կազմակերպել երկարածիգ թունելի միջով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 2021 Romanian censusNational Institute of Statistics.
  2. «Rezultatele recensământului din 2002 pentru Anina, Caraș-Severin». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 30-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անինա» հոդվածին։