Կրոմանյոնյան մարդ, ուշ քարի դարի մարդկանց ընդհանրական անվանումը (առաջացել է Ֆրանսիայի Դորդոն դեպարտամենտի Կրո Մանյոն քարայրի անունից, ուր 1868 թվականին ֆրանսիացի հնագետ Լ. Լարտեն գտել է կրոմանյոնյան մարդու ոսկորներ)։

Կրոմանյոնյան մարդու գանգ

Ըստ մարդաբանական հատկանիշների՝ պատկանում է ժամանակակից մարդու (Homo Sapiens) տիպին։ Մասնագիտական գրականության մեջ Կրոմանյոնյան մարդ են անվանում միայն Եվրոպայի հնագույն բնակիչների այն տեղական խմբերը, որոնք կազմվածքով նման են Կրո Մանյոն քարայրից գտնված մարդուն, ունեն բարձր հասակ, երկար գանգ, լայն դեմք, ցածր ակնակապիճներ։ Կրոմանյոնյան մարդու բնորոշ գծերը երևում են նաև առավել ուշ շրջանների, ընդհուպ մինչև մեր օրերի բնակչության (օրինակ՝ Կանարյան կղզիների բնակիչների՝ գուանչիների) մեջ։

Գրականություն

խմբագրել
  • Ռոգինսկի Յա., Լևին Մ., "Антропология", 1963 թ.
  • Նեստրուխ Ֆ., "Происхождение человека", Մոսկվա, 1978 թ.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 697