Անիծված (հեռուստասերիալ)
Անիծված (անգլ.՝ Cursed), ամերիկյան դրամա վեբ հեռուստասերիալ, որի պրեմիերան տեղի է ունեցել 2020 թվականին Նեթֆլիքս հեռուստաալիքում։ Այն հիմնված է Ֆրենկ Միլերի և Թոմ Ուիլերի համանուն վեպի վրա։
Անիծված | |
---|---|
Ժանր | ֆենթզի հեռուստասերիալ, դեռահասական դրամա, վեպի հիման վրա նկարահանված հեռուստասերիալ և արկածային հեռուստասերիալ |
Ստեղծող | Tom Wheeler? և Ֆրենկ Միլլեր |
Երկիր | ![]() |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Zetna Fuentes? |
Գլխավոր դերերում | Քեթրին Լանգֆորդ, Devon Terrell?, Գուստաֆ Սկարսգորդ, Դենիել Շերմեն, Փիթեր Մալլան, Շալոմ Բրյուն-Ֆրանկլին, Սեբաստիան Արմեստո, Քեթրին Ուոքեր, Մեթ Ստոկո, Lily Newmark?, Bella Dayne?, Emily Coates?, Փոլլի Ուոքեր, Billy Jenkins?, Adaku Ononogbo?, Յոհանես Հյոյկյուր Յոհանեսոն, Քլայվ Ռասել, Andrew Whipp?, Փիթեր Գինես, Օուլավյուր Դարրի Օուլաֆսոն և Քլայվ Ֆրենսիս |
Գործադիր պրոդյուսեր | Zetna Fuentes?, Ֆրենկ Միլլեր և Tom Wheeler? |
Սցենարիստ | Tom Wheeler? |
Երաժշտություն | Ջեֆ Ռուսո |
Նկարահանման վայր | Անգլիա և Ուելս |
Եթերաշրջանների քանակ | 1 |
Սերիաների քանակ | 10 |
Էկրաններին է | հուլիսի 17, 2020-ից հուլիսի 9, 2021-ը |
Հեռուստաալիք | Նեթֆլիքս |
Ընկերություն | Նեթֆլիքս |
Դիստրիբյուտոր | Նեթֆլիքս |
Պաշտոնական կայքէջ |
Դերասանական կազմ և կերպարներ Խմբագրել
- Քեթրին Լանգֆորդ՝ Նիմե
- Դևոն Թերել՝ Արթուր
- Գուստաֆ Սկարսգորդ՝ Մեռլին
- Փիթեր Մուլան
- Դենիել Շերմեն՝ վանական
Արտադրություն Խմբագրել
Զարգացում Խմբագրել
2018 թվականի մարտի 28-ին հայտնի է դարձել, որ Նեթֆլիքսը սերիայի արտադրության պատվեր է տվել առաջին եթերաշրջանի համար, որը բաղկացած է տասը սերիաներից։ Հեռուստասերիալը նկարահնվել է Ֆրենկ Միլերի և Թոմ Ուիլերի համանուն վեպի հիման վրա, որը հրապարակվել է Simon & Schuster հրատարակչության կողմից 2019 թվականին։ «Անիծված» գիրքը գրվել է Ուիլերի կողմից, իսկ Միլերը նկարազարդել է այն։ Բացի հեռուստատեսային ադապտացիա ստեղծելուց, Միլերն ու Ուիլերը նույնպես պետք է դառնային սերիալի գործադիր պրոդյուսերներ[1][2][3]։ 2018 թվականի սեպտեմբերի 12-ին հայտարարվել է, որ Զեթնա Ֆուենտեսը լինելու է սերիալի առաջին երկու սերիաների ռեժիսորն ու գործադիր պրոդյուսերը։
Քասթինգ Խմբագրել
2018 թվականի սեպտեմբերին Քեթրին Լանգֆորդը նկարահանվել է սերիալի գլխավոր դերում։ 2019 թվականի մարտին հայտարարվել է, որ Դևոն Թերելը, Գուստավ Սքարսգորդը, Փիտեր Մալանը, Լիլի Նյումարկը, Շալոմ Բրյուն Ֆրանկլինը, Դանիել Շերմենը, Սեբաստիան Արմեստոն, Էմիլի Քոութսը և Բիլլի Ջենկինսը միացել են դերասանական կազմին[4]։
Նկարահանումներ Խմբագրել
2019 թվականի հունվարին սկսվել է հեռուստասերիալի նկարահանումները Անգլիայի Դիփքաթ գյուղի լքված բանակային հողում։ Նկարահանումները շարունակվել են մինչև 2019 թվականի մարտը, իսկ հետո սկսվել և շարունակվել են մինչև 2019 թվականի սեպտեմբեր[5]։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Otterson Joe (March 28, 2018)։ «Frank Miller, Tom Wheeler to Adapt Upcoming Novel 'Cursed' As Netflix Series»։ Variety։ Վերցված է March 28, 2018
- ↑ Goldberg Lesley (March 28, 2018)։ «Frank Miller Sets King Arthur Drama Series at Netflix»։ The Hollywood Reporter։ Վերցված է March 28, 2018
- ↑ Gilyadov Alex (March 28, 2018)։ «Frank Miller to tackle King Arthur series for Netflix»։ IGN։ Վերցված է March 28, 2018
- ↑ Day-Ramos Dino (March 4, 2019)։ «'Cursed': Devon Terrell, Gustaf Skarsgard, Lily Newmark & More Join Arthurian Netflix Series»։ Deadline Hollywood։ Վերցված է March 4, 2019
- ↑ Imgur։ «Imgur»։ Imgur։ Վերցված է March 10, 2019