Ղուկաս Սիրունյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սիրունյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ղուկաս Տիգրանի Սիրունյան (դեկտեմբերի 18, 1949, Ուջան, Աշտարակի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 1, 2017[1]), հայ բանաստեղծ, մանկագիր։ Հայաստանի գրողների միության անդամ (1980)։ ԽՄԿԿ անդամ 1979 թվականից։
Ղուկաս Սիրունյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 18, 1949 |
Ծննդավայր | Ուջան, Աշտարակի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | հուլիսի 1, 2017[1] (67 տարեկան) |
Մասնագիտություն | բանաստեղծ և մանկագիր |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1971) |
Անդամակցություն | ՀԳՄ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Աշխատավայր | Աշտարակ, Գարուն և Հայաստանի պաշտպանության նախարարություն |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրել1971 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, այնուհետև հայոց լեզու և գրականություն է դասավանդել Սևանի Գեղամավան գյուղի դպրոցում, 1972-1978 թվականներին աշխատել է «Աշտարակ» թերթի խմբագրությունում, 1978-1989 թվականներին՝ «Գարուն» ամսագրի պոեզիայի բաժնի վարիչ։ 1989-1992 թվականներին աշխատել է Հայաստանի մշակույթի ֆոնդում, 1992-1993 թվականներին՝ ռադիոհեռուստապետկոմի մանկապատանեկան հաղորդումների գլխավոր խմբագիր, 1993-1994 թվականներին՝ «Ազատամարտ» թերթում, 1996-1997 թվականներին՝ Արագածոտնի մարզային «Կանթեղ» թերթում, 1997-1998 թվականներին՝ «Պարտեզ» մանկական ամսագրի գլխավոր խմբագիր։ 1998-2010 թվականներին եղել է ՀՀ պաշտպանության նախարարության լրատվության և քարոզչության վարչության գլխավոր խմբագիրը։
Գրել է մեծերի և մանուկների համար։ Թարգմանվել է մի քանի լեզուներով։ Գրել է նաև կինոսցենարներ։ Հեղինակ է ավելի քան 23 գրքերի[2][3]։
Պարգևներ, մրցանակներ
խմբագրել- «Հայը 21-րդ դարասկզբին» գրական մրցանակ «Ուշացած կապիկներ» վեպի համար, 2007
- ՀԳՄ Վախթանգ Անանյանի անվան մանկապատանեկան գրականության մրցանակ «Տառափնջիկ» մանկական ժողովածուի համար, 2011
- ՀԳՄ Ստեփան Զորյանի անվան մանկապատանեկան գրականության մրցանակ, «Աստղածաղիկ» մանկական բանաստեղծությունների ժողովածուի համար, 1988
- ՀՀ Նախագահի մրցանակ (Բաց արեք, ես եմ բանաստեղծությունների համար), 2017[4]
Երկեր
խմբագրել- Իմ թվերը (բանաստեղծություններ), Երևան, 2013։
- Կակտուսի սերը (մանկական պատմվածքներ), Երևան, 2013։
- Ուշացած կապիկներ (վեպ), Երևան, 2007։
- Վերջին խոսքի պես (բանաստեղծություններ), Երևան, 2007։
- Ականջօղեր հայրենիքիս (բանաստեղծություններ), Երևան, 2003։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Ղուկաս Սիրունյանի էջը AV Production.am կայքում
- ↑ Ղուկաս Սիրունյանի մասին ՀԳՄ կայքում
- ↑ «Ղուկաս Սիրունյանի մասին zarkfoundation.com կայքում».
- ↑ «Ղուկաս Սիրունյան». www.presidentprize.am (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 12-ին.