Անժերյան դղյակ (ֆր.՝ Château d'Angers), տեղակայված է Ֆրանսիայի Մեն և Լուրա դեպարտամենտի Անժե քաղաքում։ Դղյակի ընդհանուր մակերեսը կազմում է 25 000 մ²[3]։

Անժերյան դղյակ
Նկարագրություն
Տեսակշատո
Հասցեpromenade du Bout du Monde
Վարչական միավորԱնժե[1][2]
Երկիր Ֆրանսիա[1][2]
ՊատվիրողԲլանկա Կաստիլյացի
Ընթացիկ
սեփականատեր
Ֆրանսիական պետություն
Վերահսկվում էԱզգային հուշարձանների կենտրոն
Կայքchateau-angers.fr
Քարտեզ
Քարտեզ
 Château d'Angers Վիքիպահեստում

Դղյակի պատմություն

խմբագրել

III դարում Անժեի հողերը մտնում էին Հռոմեական կայսրության կազմի մեջ։ Մեն գետի ափին տեղակայված էր ոչ մեծ սահմանային բնակավայր՝ ամրացված փայտե պատերով, բարբարոս ցեղերի և վիկինգների հարձակումներից պաշտպանվելու համար[3]։

851 թվականին ամրոցն ընկնում է Անժու կայսրության տիրապետության տակ։

Ժոֆրուա II-ը (ֆր.՝ Geoffroy II) իր ղեկավարման ժամանակ (1040—1060 թվականներ) փայտե ամրոցի փոխարեն կառուցում է հսկայական քարե դղյակ։

1204 թվականին ֆրանսիական թագավոր Ֆիլիպ II-ը (ֆր.՝ Philippe II Auguste) զավթում է Անժու կայսրությունը, նրա հետ միասին Մենը, Նորմանդիան և Բրետանը։

1240 թվականին արդեն ավարտվում է Անժերյան դղյակի 17 կլոր աշտարակներով վիթխարի պատերը։

Լյուդովիկոս II Անժույացին դղյակի ներքին բակում կառուցում է մատուռ և թագավորական պալատ։

1562 թվականին Եկատերինա Մեդիչին այն ժամանակների ռազմական պահանջներին համապատասխանեցնելու նպատակով ամրացնում է Անժերյան դղյակը։ Սակայն 1574 թվականին ֆրանսիական գահին նստելով և բողոքականների ռազմական ապստամբությունից զգուշանալով Հենրիխ III հրամայում է մինչև պատերի մակարդակը կտրել Անժերյան դղյակի տասնյոթ աշտարակները։ Աշտարակների քանդումից առաջացած քարերն օգտագործվեցին քաղաքի փողոցների կառուցման ժամանակ։ Չնայած դրան, Հենրիխ III-ը շարունակում էր պահել ամրոցը մարտական պատրաստականության մեջ և նույնիսկ պատերին հրետանի էր տեղադրել։

1939 թվականին ամրոցը դառնում է լեհական կառավարության թաքստոցը Գերմանիայի զորքից, իսկ 1940 թվականին գերմանական զորքը զավթում է այն։

Ճարտարապետություն

խմբագրել

Դղյակի ամրոցային պատը կառուցված էր անկանոն հնգանկյան տեսքով փայլարային քարից և սպիտակ կրաքարից և ուներ մոտ մեկ կիլոմետր երկարություն[4]։ Հյուսիս-արևմտյան կողմը չուներ ամրաշինական ամրություններ և ընդհատվում էր Մեն գետում[4]։

Անժերյան ապոկալիպսիս

խմբագրել
 
Անժերյան ապոկալիպսիս

Անժերյան դղյակը հայտնի է իր «Ապոկալիպսիս» գոբելենների շարքով, որը դարձել է «Ֆրանսիայի կրոնական հրաշքներ»-ից մեկը։ Պատրաստի կտավը կազմված էր 144 մետր երկարությամբ և 5.5 մետր բարձրությամբ յոթ միանման մասերից։ Նրա ստեղծումը տևել է մոտավորապես հինգ տարի։

Պատկերասրահ

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 base Mérimée (ֆր.)ministère de la Culture, 1978.
  2. 2,0 2,1 archINFORM (գերմ.) — 1994.
  3. 3,0 3,1 «Замок Анжера». AllCastles.ru. Средневековые замки и крепости мира. Վերցված է 2016 թ․ հունիսի 10-ին.
  4. 4,0 4,1 «Замок Анжера». AllCastles.ru. Средневековые замки и крепости мира. Վերցված է 2016 թ․ հունիսի 10-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անժերյան դղյակ» հոդվածին։