Անդրյուս Սկերլա

ֆուտբոլիստ

Անդրյուս Սկերլա (լիտ.՝ Andrius Skerla, ապրիլի 29, 1977(1977-04-29)[1][2], Վիլնյուս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ[3]), լիտվացի ֆուտբոլիստ, պաշտպան։

Անդրյուս Սկերլա
Քաղաքացիությունը  Լիտվա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 29, 1977(1977-04-29)[1][2] (46 տարեկան)
Ծննդավայր Վիլնյուս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ[3]
Հասակ 185 սանտիմետր
Դիրք պաշտպան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1995—1996 Լիտվա Ժալգիրիս 54 (2)
1997—1999 Նիդերլանդներ ՊՍՎ 25 (0)
2000—2005 Շոտլանդիա Դանֆերմլին Ատլետիկ 167 (2)
2005—2006 Ռուսաստան Տոմ 31 (1)
2007 Լիտվա Վետրա 22 (0)
2007—2008 Լեհաստան Կորոնա 21 (2)
2008—2011 Լեհաստան Յագելոնիա 95 (6)
2012—2013 Լիտվա Ժալգիրիս 31 (3)
Ազգային հավաքական
1999—2011 Լիտվա Լիտվա 84 (1)
Մարզչական կարիերա
2014—2017 Լիտվա Ժալգիրիս օգն․
2017— Լիտվա Լիտվա (մինչև 21) օգն․
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Անդրյուս Սկերլան «Ժալգիրիս» ակումբի սան է, որի կազմում նորամուտը կատարել է 1995 թվականին

1997 թվականին տեղափոխվել է նիդեռլանդական ՊՍՎ, որտեղ անցկացրել է երեք մրցաշրջան։ Առաջին երկու տարիներին խաղացել է շատ հազվադեպ՝ առաջնությունում անցկացնելով ընդամենը երկու խաղ։

2000 թվականին տեղափոխվել է շոտլանդական «Դանֆերմլին Ատլետիկ»[4]։ Նոր ակումբում, որը ղեկավարում էր Ջիմի Քալդերվուդը, Անդրյուս Սկերլան անմիջապես արժանի տեղ է գրավել առաջին թիմում։ «Դանֆերմլին Ատլետիկում» հաջող առաջին մրցաշրջանից հետո Սկերլան բազմաթիվ հրավերներ է ստացել այլ ակումբներից, այդ թվում` Գլազգոյի «Ռեյնջերսից»[5], բայց ասել է, որ չի ցանկանում փոխել ակումբը։

2005 թվականին Անդրյուս Սկերլան Շոտլանդիայի գավաթի խաղարկության եզրափակչում՝ «Սելթիկի» դեմ խաղում, խփել է իր թիմի միակ գոլը (1:3)[6]։

2005 թվականի մարտին Սկերլան հայտարարել է, որ իր ընտանիքի պատճառով ցանկանում է տեղափոխվել Լիտվային մոտ ակումբ։ Նա մասնակցել է դիտումների Կազանի «Ռուբինում», բայց «Ռուբինը» շոտլանդացիների հետ համաձայնության չի եկել խաղացողի տրանսֆերի գնի վերաբերյալ[7]։ Սկերլան աշխատանք գտնելու տարբերակներ է փնտրել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մեկ այլ ակումբում[8] և ի վերջո տեղափոխվել է Տոմսկի «Տոմ» 200 հազար դոլարով։

«Տոմից» հետո Անդրյուս Սկերլան որոշել է վերադառնալ հայրենիք, որի առաջնությունում չէր խաղացել 11 տարի։

2007 թվականին Սկերլան տեղափոխվել է «Վետրա»։ Նույն թվականին նա տեղափոխվել է Կելցեի «Կորոնա»։

Ձեռքբերումներ խմբագրել

  • Լիտվայի չեմպիոն – 2013
  • Լիտվայի առաջնության արծաթե մեդալակիր – 1996/97
  • Լիտվացի առաջնության բրոնզե մեդալակիր – 1995/96
  • Լիտվայի գավաթակիր – 2013
  • Նիդեռլանդների առաջնության արծաթե մեդալակիր – 1997/98
  • Նիդեռլանդների առաջնության բրոնզե մեդալակիր – 1998/99
  • Նիդեռլանդների Սուպերգավաթի դափնեկիր – 1998
  • Շոտլանդիայի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից – 2004
  • Լեհաստանի գավաթակիր – 2010

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 3,2 90minut.pl (польск.) — 2003.
  4. «Pars to sign PSV defender». BBC News. 28.06.2000. Վերցված է 2010 թ․ հունվարի 22-ին.
  5. «No go for Flo says Murray». BBC News. 16.04.2001. Վերցված է 22.01.2010-ին.
  6. «Larsson caps Celtic triumph». BBC News. 22.05.2004. Վերցված է 2010 թ․ հունվարի 22-ին.
  7. «Skerla staying with Dunfermline». BBC News. 11.03.2005. Վերցված է 2010 թ․ հունվարի 22-ին.
  8. «Skerla anger at transfer collapse». BBC News. 14.03.2005. Վերցված է 2010 թ․ հունվարի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրյուս Սկերլա» հոդվածին։