Անդրե Մարի Կոնստան Դյումերիլ

Անդրե Մարի Կոնստան Դյումերիլ (ֆր.՝ André Marie Constant Duméril, հունվարի 1, 1774(1774-01-01)[1][2][3][…], Ամյեն - օգոստոսի 14, 1860(1860-08-14)[1][2][3][…], Փարիզ), ֆրանսիացի կենսաբան, Փարիզի բուսաբանական այգու՝ Jardin des Plantes-ի պրոֆեսոր[4]։ Գործունեությունն սկսել է Ռուանում, ապա տեղափոխվել Փարիզ, որի բժշկական դպրոցում աշխատել է նախ՝ որպես կազմախոսական (անատոմիական) աշխատանքների ղեկավար, այնուհետև բժշկական ֆակուլտետի անատոմիայի և պաթոլոգիայի (ախտաբանության) պրոֆեսոր[5]։ Բուսաբանական այգում աշխատելու տարիներին այնտեղ ստեղծել է սողունների առաջին վիվարիումը։

Անդրե Մարի Կոնստան Դյումերիլ
ֆր.՝ André Marie Constant Duméril
Ծնվել էհունվարի 1, 1774(1774-01-01)[1][2][3][…]
Ամյեն
Մահացել էօգոստոսի 14, 1860(1860-08-14)[1][2][3][…] (86 տարեկան)
Փարիզ
ԳերեզմանՊեր Լաշեզ և Grave of Delaroche-Dumeril
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունմիջատաբան, կենդանաբան, հերպեսաբան, բժիշկ և Ձկնաբան
Հաստատություն(ներ)Բնական պատմության ազգային թանգարան և Փարիզի բժշկության դպրոց
Գործունեության ոլորտկենդանաբան
Պաշտոն(ներ)նախագահ
ԱնդամակցությունՓարիզի գիտափիլիսոփայական միություն, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա և Ազգային բժշկական ակադեմիա
Ալմա մատերՓարիզի համալսարան
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[1]
Ամուսին(ներ)Alphonsine de La Roche?
Երեխա(ներ)Auguste Duméril?
 André Marie Constant Duméril Վիքիպահեստում

Իր գիտական աշխատանքներում, որոնցում զգալի տեղ է հատկացրել միջատների, երկկենցաղների, սողունների ու ձկների մանրակրկիտ, համակողմանի ուսումնասիրմանը, դասակարգել է մի շարք կենսաբանական տեսակներ։

Պարգևատրվել է Պատվո լեգեոնի շքանշանով։

Անդրե Մարի Կոնստան Դյումերիլի որդին՝ Օգյուստ Անրի Դյումերիլը, նույնպես անվանի կենսաբան էր։

Ի պատիվ Անդրե Դյումերիլի անվանված տաքսոններ խմբագրել

  • Որդ՝ Platynereis dumerilii Audouin & H. Milne-Edwards, 1834
  • Ձուկ՝ Seriola dumerili Risso, 1810[6]
  • Callopora dumerilii Audouin & in de Savigny, 1826
  • Թիթեռ՝ Luperina dumerilii Duponchel, 1826
  • Rocinela dumerilii Lucas, 1849
  • Sphaeroma dumerilii Leach, 1818
  • Ձուկ՝ Cantherhines dumerilii Hollard, 1854[7]
  • Մողես՝ Acanthodactylus dumerilii (H. Milne-Edwards, 1829)[8]
  • Բոա օձ՝ Acrantophis dumerili Jan in Jan & Sordelli, 1860[8]
  • Գայլաօձ՝ Lycodon dumerili (Boulenger, 1893)[8]
  • Կորալյան օձ՝ Micrurus dumerilii (Jan 1858)[8]
  • Ամազոն գետի կրիա՝ Peltocephalus dumerilianus (Schweigger, 1812)[8]
  • Մողես՝ Stenocercus dumerilii (Steindachner, 1867)[8]
  • Օձ՝ Urotheca dumerilii (Bibron, 1840)[8]
  • Վարան՝ Varanus dumerilii (Schlegel, 1839)[8]

Աշխատություններ խմբագրել

  • «Zoologie analytique» (1806)
  • «Erpetologie generale» (1834—1854)
  • «Ichthyologie analytique» (1856)
  • «Entomologie analytique» (1860)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://sdei.senckenberg.de/biographies/information.php?id=8130
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Académie nationale de médecine (ֆր.)
  4. Дюмериль // Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 4 т. — СПб., 1907—1909.
  5. «Дюмериль, Андре-Мари-Констан». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  6. Christopher Scharpf & Kenneth J. Lazara (2018 թ․ սեպտեմբերի 22). «Order CARANGIFORMES (part 1): Families LATIDAE, CENTROPOMIDAE, LACTARIIDAE, SPHYRAENIDAE, LEPTOBRAMIDAE, TOXOTIDAE, NEMATISTIIDAE, MENIDAE, XIPHIIDAE, ISTIOPHORIDAE, CORYPHAENIDAE, RACHYCENTRIDAE, ECHENEIDAE and CARANGIDAE». The ETYFish Project Fish Name Etymology Database. Christopher Scharpf and Kenneth J. Lazara. Վերցված է 2023 թ․ հունվարի 19-ին.
  7. Christopher Scharpf & Kenneth J. Lazara (2018 թ․ սեպտեմբերի 22). «Order TETRAODONTIFORMES: Families MOLIDAE, BALISTIDAE, MONACANTHIDAE, ARACANIDAE and OSTRACIIDAE». The ETYFish Project Fish Name Etymology Database. Christopher Scharpf and Kenneth J. Lazara. Վերցված է 2023 թ․ հունվարի 19-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 Beolens, Bo; Watkins, Michael; Grayson, Michael (2011). The Eponym Dictionary of Reptiles. Baltimore: Johns Hopkins University Press. xiii + 296 pp. 978-1-4214-0135-5. ("Duméril", p. 77).

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրե Մարի Կոնստան Դյումերիլ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրե Մարի Կոնստան Դյումերիլ» հոդվածին։