Անդրեյ Սևեռնի
Անդրեյ Բորիսովիչ Սևեռնի (ռուս.՝ Андрей Борисович Северный, մայիսի 11, 1913[1], Տուլա, Ռուսական կայսրություն[1] - ապրիլի 3, 1987, Սիմֆերոպոլ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային աստղագետ։ ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1968), սոցիալիստական աշխատանքի հերոս (1973)։
Անդրեյ Սևեռնի Андрей Северный | |
---|---|
Ծնվել է | մայիսի 11, 1913[1] Տուլա, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | ապրիլի 3, 1987 (73 տարեկան) Սիմֆերոպոլ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Կունցևսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | աստղաֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | Մոսկվայի պետական համալսարան և Ղրիմի աստղադիտարան |
Գործունեության ոլորտ | աստղաֆիզիկա |
Անդամակցություն | ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա և Հայդելբերգի գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | ՄՊՀ մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետ |
Կոչում | պրոֆեսոր և ԽՍՀՄ ԳԱ անդամ |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր |
Եղել է գիտական ղեկավար | Ye Shihui? |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Andrey Borisovich Severny Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԱվարտել է Մոսկվայի համալսարանը (1935)։ 1938-1946 թվականին աշխատել է Պ․ Կ․ Շտեռնբերգի անվան պետական աստղագիտական ինստիտուտում։ 1946 թվականից՝ ԽՍՀՄ ԳԱ Ղրիմի աստղադիտարանի աշխատակից, 1952 թվականին՝ տնօրեն։ Աշխատանքները նվիրված են Արեգակի ֆիզիկային, աստղերի ներքին կառուցվածքի տեսությանը և աստղերի մագնիսական դաշտերի ուսումնասիրությանը։ Ստեղծել է մի շարք գործիքներ Արեգակի ուսումնասիրության համար, այդ թվում՝ աշխարհում ամենամեծ աշտարակային արեգակնային դիտակներից մեկը։ Հայտնաբերել է Արեգակի պարբերական բաբախումները։ Իր գործունեությամբ Սևեռնին նպաստել է Բյուրականի և Ղրիմի աստղադիտարանների միջև գիտական կապերի ամրապնդմանը։ Միջազգային աստղադիտական միության փոխպրեզիդենտ (1964-1970), արտասահմանյան մի շարք ակադեմիաների և ընկերությունների անդամ։
Մրցանակներ
խմբագրել- ԽՍՀՄ պետական մրցանակ (1952)
- Լենինի շքանշան
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Северный Андрей Борисович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1976. — Т. 23 : Сафлор — Соан. — С. 130.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Սևեռնի» հոդվածին։ |