Անդրեյ Մելիք-Շահնազարով
Անդրեյ Մելիք-Շահնազարով (Անդրեաս Մելիք-Շահնազարյան, հուլիսի 24, 1887, Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 31, 1937, Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռազմական գործիչ, դիվիզիայի հրամանատար, գնդապետ։
Անդրեյ Մելիք-Շահնազարով | |
---|---|
հուլիսի 24, 1887 - հոկտեմբերի 31, 1937 (50 տարեկան) | |
Ծննդավայր | Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահվան վայր | Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, ԽՍՀՄ |
Ծառայության տարիներ | 1906-1937 թվականներ |
Կոչում | գնդապետ |
Հրամանատարն էր | դիվիզիայի |
Մարտեր/ պատերազմներ | Առաջին համաշխարհային պատերազմ |
Կրթություն | Նիկոլաևի հեծելազորային ուսումնարան |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԱնդրեյ Մելիք-Շահնազարովը ծնվել է 1887 թվականի հուլիսի 24-ին Շուշիում ռուսական բանակի գեներալ-լեյտենանտ Պավել Մելիք-Շահնազարովի ընտանիքում։ 1906 թվականին ավարտել է Վարշավայի Ալեքսանդր Սուվորովի անվան կադետական դպրոցը, իսկ 1908 թվականին՝ Սանկտ-Պետերբուրգի Նիկոլաևյան հեծելազորային ուսումնարանը։ 1914-1918 թվականներին մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին, ստացել փոխգնդապետի կոչում։ 1917-1918 թվականներին ծառայել է Հայկական կորպուսում (հրամանատար՝ Թովմաս Նազարբեկյան)։ 1918 թվականին մայիսին մասնակցել է Ղարաքիլիսայի հերոսամարտին, 1918 թվականին դեկտեմբերին՝ հայ-վրացական պատերազմին։ 1920 թվականին ստացել է գնդապետի կոչում, եղել Ալեքսանդրապոլի կայազորի առաջին հեծելազորային գնդի հրամանատար։ 1920 թվականին աշնանը մասնակցել է Թուրք-հայկական պատերազմին՝ կռվելով Կարսի ճակատում։ 1921-1931 թվականներին Հայկական 76-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատարն էր։ 1931 թվականին կարճ ժամանակով եղել է Մոսկվայի Ն. Ժուկովսկու անվան ռազմաօդային ակադեմիայի հրամանատարական ֆակուլտետի պետ, այնուհետև նշանակվել է Բելառուսական ԽՍՀ ռազմական օկրուգի 16-րդ հրաձգային կորպուսի հրամանատար։ 1937 թվականին Մինսկում անհիմն բռնադատվել է, 1937 թվականի հոկտեմբերի 31-ին գնդակահարվել է, 21 տարի անց՝ 1958 թվականին հետմահու արդարացվել։
Աղբյուրներ
խմբագրել- Հայկական համառոտ հանրագիտարան, հատ. 3, Երևան, 1999, էջ 650։
- Ով ով է (Հայեր։ Կենսագրական հանրագիտարան), հատ. 2, Երևան, 2007, էջ 83։