Անդրեյ Իոսիֆովիչ Բոգդան (ուկրաիներեն՝ Андрій Йосипович Богдан, դեկտեմբերի 3, 1976(1976-12-03), Լվով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի պետական գործիչ, իրավաբան և քաղաքական գործիչ։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարը 2019 թվականի հունիսի 25-ից 2020 թվականի փետրվարի 11-ը[1][2]։ 2019 թվականի մայիսի 31-ից մինչև 2020 թվականի փետրվարի 12-ը եղել է ԱԱՊԽ անդամ[3][4]։ Ուկրաինայի վաստակավոր իրավաբան (2007 թվական)[5]։

Անդրեյ Բոգդան
 
Կուսակցություն՝ Ժողովրդի ծառա
Կրթություն՝ Լվովի համալսարան
Գիտական աստիճան՝ իրավաբանական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ փաստաբան
Ծննդյան օր դեկտեմբերի 3, 1976(1976-12-03) (47 տարեկան)
Ծննդավայր Լվով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Ուկրաինա
 
Պարգևներ
Honored Lawyer of Ukraine

Նախագահի գրասենյակի ղեկավարի պաշտոնում նա պատասխանատու էր հաղորդակցության, իրավական և քաղաքական հարցերի համար[6]։

2010-2014 թվականներին եղել է Ազարովի կառավարությունում հակակոռուպցիոն քաղաքականության հարցերով կառավարական լիազոր[7]։ 2007-2010 թվականներին աշխատել է արդարադատության նախարարի տեղակալ Նիկոլայ Օնիշչուկի հետ։

Նախկինում եղել է ուկրաինացի օլիգարխ Իգոր Կոլոմոյսկու անձնական փաստաբանը[8]։

Կենսագրություն խմբագրել

Հայրը Իոսիֆ Իգնատիի Բոգդանը իրավաբանական գիտությունների թեկնածու, Իվան Ֆրանկոյի անվան Լվովի ազգային համալսարանի Քաղաքացիական իրավունքի և գործընթացի ամբիոնի դոցենտ[9][10]։

1998 թվականին ավարտել է Լվովի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը[11]։

Իրավաբանական գիտությունների թեկնածու (2010)[12]։ Ունի պետական ծառայողի 2 աստիճան։

1998 թվականից իրավախորհրդատու մասնավոր և պետական ոլորտներում։ 2001 թվականից՝ Կիևի վերաքննիչ տնտեսական դատարանի փաստաբան։ 2004 թվականից՝ «Պուկշին և գործընկերներ» փաստաբանական միության կառավարիչ գործընկեր[13]։

Աշխատել է Ուկրաինայի արդարադատության նախարարի տեղակալի (2008-2010 թվականներ), Ուկրաինայի նախարարների կաբինետի փոխնախարարի՝ հակակոռուպցիոն քաղաքականության հարցերով կառավարական լիազոր ներկայացուցիչ (2010-2011 թվականներ)[14][15], 2011 թվականի փետրվարից եղել է Ուկրաինայի վարչապետի խորհրդականի պաշտոններում։

2013 թվականի հուլիսի 11-ից 2014 թվականի մարտի 5-ը Հակակոռուպցիոն քաղաքականության հարցերով կառավարական լիազոր[16][17]։

2007 թվականին Գերագույն ռադայի ընտրություններում «Մեր Ուկրաինան ժողովրդական ինքնապաշտպանություն է» դաշինքից Ուկրաինայի ժողովրդական պատգամավորների թեկնածու է[18][19]։

2014 թվականի Գերագույն ռադայի ընտրություններում եղել է «Պետրո Պորոշենկոյի բլոկ» կուսակցությունից Ուկրաինայի ժողովրդական պատգամավորների թեկնածու[20]։ Ընտրությունների ժամանակ՝ «Ստատուս» իրավաբանական ընկերության գլխավոր իրավախորհրդատու (անկուսակցական) և Դնեպրոպետրովսկի նահանգապետ Կոլոմոյսկու արտահաստիքային խորհրդական[19]։ 2016 թվականի մարտի 25-ին կուսակցության համագումարում հանվել էր ընտրական ցուցակից, ինչը նրան հնարավորություն չէր տվել զբաղեցնել Գերագույն ռադայում ազատված տեղը, դատարանում բողոքարկումն արդյունք չէր տվել։

2019 թվականի նախագահական ընտրություններում եղել է իրավական հարցերով Վլադիմիր Զելենսկու խորհրդական[21][22][23]։

2019 թվականի մայիսի 21-ին նշանակվել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար։ Պատասխանատու է ամբողջ հաղորդակցության, իրավական և քաղաքական հարցերի համար[24]։

2019 թվականի հունիսի 25-ին Բոգդանը գլխավորել Է Ուկրաինայի նախագահի գրասենյակը, հեռացվել է 2020 թվականի փետրվարի 11-ին[25]։ Վլադիմիր Զելենսկին 2020 թվականի հունիսին հայտարարել էր այն մասին, որ Բոգդանը չի դիմացել իշխանության փորձությանը և արդյունքում սկսել է պառակտել նախագահական գրասենյակի թիմը։ Զելենսկու վկայությամբ՝ ի սկզբանե նա ցանկացել է, որ Բոգդանը դառնա Ուկրաինայի գլխավոր դատախազ[26]։ Ի պատասխան Բոգդան շնորհակալություն է հայտնել նախագահին[27]։

Բիզնես և սեփականություն խմբագրել

Դենիս Բիգուսի «Մեր փողերը» ծրագրի լրագրողները պարզել են, որ Բոգդանը ներգրավված է օֆշորներում, որոնք զբաղվում էին հարյուր միլիոնավոր գրիվեն արժողությամբ վարկային խարդախություններով։ Նա Կիևի մարզի Կոնչա-Զասպե և մեծ հողակտորների ունեցվածքի սեփականատերն է, որոնք գնել է պետական ծառայության ժամանակ։ Լրագրողները պնդում են, որ Բոգդանը խորհրդատվություն է տվել վարկային խարդախությունների կազմակերպիչներին[28]։

Պարգևներ խմբագրել

  • Ուկրաինայի վաստակավոր իրավաբան (2007 թվականի հունիսի 22), Ուկրաինայի պետականության սահմանադրական սկզբունքների զարգացման գործում ներդրած ծանրակշիռ անձնական ավանդի, երկարամյա բարեխիղճ աշխատանքի, բարձր պրոֆեսիոնալիզմի և Ուկրաինայի Սահմանադրության օրվա կապակցությամբ[29]։
  • Ուկրաինայի նախարարների կաբինետի պատվոգիր (2013 թվական)[13]։
  • Պետական ծառայողի երրորդ աստիճան։

Ընտանիք խմբագրել

Հայրը Բոգդան Իոսիֆ Իգնատևիչն է ԼԼՀ քաղաքացիական իրավունքի և գործընթացի ամբիոնի դոցենտ[9][10]։ Բաժանված է, ունի չորս դուստր՝ Վիկտորիա, Անաստասիա, Եկատերինա և Սոֆիա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Указ Президента України №434/2019 Про звільнення А. Богдана з посади Глави Адміністрації Президента України». Офіційне інтернет-представництво Президента України (ուկրաիներեն). 2019 թ․ հունիսի 25. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  2. «Указ Президента України № 304/2019 Про призначення А. Богдана Главою Адміністрації Президента України». Офіційне інтернет-представництво Президента України (ուկրաիներեն). 2019 թ․ մայիսի 21. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  3. Կաղապար:УПУ
  4. Կաղապար:УПУ
  5. «Указ Президента України № 549/2007 Про відзначення державними нагородами України». Офіційне інтернет-представництво Президента України (ուկրաիներեն). 2007 թ․ հունիսի 22. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  6. «Богдан, Шефір, Рябошапка: на Банковій розповіли, хто за що відповідає в АП» (ուկրաիներեն). Укрінформ. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
  7. «Андрій Богдан: Коломойський не вірив, що Зеленський виграє» (ուկրաիներեն). Українська правда. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
  8. «Андрій Богдан: Коломойський не вірив, що Зеленський виграє» (ուկրաիներեն). Українська правда. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
  9. 9,0 9,1 «Богдан Йосип Гнатович» (ուկրաիներեն). Юридичний факультет Львівського університету. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
  10. 10,0 10,1 «Батько керівника Адміністрації Президента Йосип Богдан дав ексклюзивне інтерв'ю: відео» (ուկրաիներեն). «Вголос». 2019 թ․ մայիսի 21. Վերցված է 2019 թ․ մայիսի 23-ին.
  11. «Биография главы администрации президента Украины Андрея Богдана» (ռուսերեն). ТАСС. 2019 թ․ մայիսի 21. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
  12. Науковці України irbis-nbuv.gov.ua(ուկր.)
  13. 13,0 13,1 Структура Офісу president.gov.ua(ուկր.)
  14. «Про звільнення А. Богдана з посади заступника Міністра Кабінету Міністрів України — Урядового уповноваженого з питань антикорупційної політики». Законодавство України - Верховна Рада (ուկրաիներեն). 2011 թ․ փետրվարի 14. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  15. «Про призначення Богдана А. Й. заступником Міністра Кабінету Міністрів України — Урядовим уповноваженим з питань антикорупційної політики». Законодавство України - Верховна Рада (ուկրաիներեն). 2010 թ․ մարտի 17. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  16. «Про призначення Богдана А. Й. Урядовим уповноваженим з питань антикорупційної політики». Законодавство України - Верховна Рада (ուկրաիներեն). 2013 թ․ հուլիսի 11. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  17. «Про звільнення Богдана А. Й. з посади Урядового уповноваженого з питань антикорупційної політики». Законодавство України - Верховна Рада (ուկրաիներեն). 2014 թ․ մարտի 5. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  18. «Виборчий список партії (блоку)». ЦВК України (ուկրաիներեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  19. 19,0 19,1 «Андрей Богдан: фото, биография, досье». Лига.Досье - LIGA.net (ռուսերեն). 2019 թ․ հունիսի 27. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  20. «Виборчий список/ Партія «Блок Петра Порошенка»». ЦВК України (ուկրաիներեն). 2019 թ․ հուլիսի 18. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  21. Роман Кравец, Кристина Бердинских (2019 թ․ ապրիլի 25). «Андрей Богдан: Я сказал Зеленскому: "Понимаешь, что фильмом "Слуга народа" ты дал людям надежду?"». Украинская правда (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  22. Марина Давыдова (2014 թ․ մարտի 21). «Внештатным советником председателя Днепропетровской ОГА назначен Богдан Андрей Иосифович». Dnepr.com (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  23. «Адвокат Богдан: БПП хочет исключить меня из своего списка за участие в деле Корбана». УНИАН (ռուսերեն). 2015 թ․ դեկտեմբերի 24. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  24. «Богдан, Шефир, Рябошапка: на Банковой рассказали, кто за что отвечает в АП». Укринформ (ռուսերեն). 2019 թ․ հունիսի 4. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  25. УКАЗ ПРЕЗИДЕНТА УКРАЇНИ № 46/2020
  26. «Зеленский: власть испортила Богдана». LB.ua. 2020 թ․ հունիսի 11.
  27. «Богдан - Зеленскому: Вы погружаете страну в хаос, а власть сделали посмешищем». Liga.net. 2020 թ․ հունիսի 11.
  28. «Глава АП Богдан засвітився в офшорах, які відмили сотні мільйонів» (ուկրաիներեն). Українська правда. 2019 թ․ հունիսի 25. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
  29. «Указ Президента України №549/2007» (ուկրաիներեն). Офіційне інтернет-представництво Президента України. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.