Անդրեյ Անդրեևիչ Անդրեև (ռուս.՝ Андре́й Андре́евич Андре́ев, հոկտեմբերի 30, 1895(1895-10-30)[1], Կուզնեցովո, Q4088788?, Ելնինսկի շրջան, Սմոլենսկի մարզ - դեկտեմբերի 5, 1971(1971-12-05)[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս բոլշևիկ հեղափոխական («հին բոլշևիկ»), խորհրդային քաղաքական գործիչ։

Անդրեյ Անդրեև
БСЭ1. Андреев, Андрей Андреевич.jpg
 
Կուսակցություն՝ ԽՄԿԿ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր հոկտեմբերի 30, 1895(1895-10-30)[1]
Ծննդավայր Կուզնեցովո, Q4088788?, Ելնինսկի շրջան, Սմոլենսկի մարզ
Վախճանի օր դեկտեմբերի 5, 1971(1971-12-05)[1][2] (76 տարեկան)
Վախճանի վայր Մոսկվա, ԽՍՀՄ
Գերեզման Նովոդեվիչյան գերեզմանոց
Թաղված Նովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն Flag of Russia.svg Ռուսական կայսրություն, Flag of the Russian Soviet Federative Socialist Republic (1954–1991).svg ՌԽՖՍՀ և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ամուսին Q4494625?
 
Պարգևներ
Լենինի շքանշան, Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան, Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ, «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ, «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ, «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ, «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ և Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է Սմոլենշինայում՝ գյուղացու ընտանիքում։ 2 տարի սովորել է գյուղական դպրոցում։ 1908 թվականին տեղափոխվել է Մոսկվա, որտեղ 13 տարեկանից աշխատել է պանդոկում որպես սպասք լվացող և ինքնաեռ մաքրող[3][4]։

1914 թվականին դարձել է ԽՄԿԿ անդամ։ Մասնակցել է Հոկտեմբերյան հեղափոխությանը։ 1926-1930 թվականներին եղել է ԽՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոյի անդամության թեկնածու, 1932–1952 թվականներին՝ անդամ, 1924-1925 թվականներին և 1935-1946 թվականներին՝ Կենտկոմի քարտուղար, 1939-1952 թվականներին՝ Կենտկոմին կից կուսակցական վերահսկողության հանձնաժողովի նախագահ։

1931–1935 թվականներին աշխատել է որպես ԽՍՀՄ հաղորդակցության ճանապարհների Ժողկոմ, 1943-1946 թվականներին՝ ԽՍՀՄ գյուղատնտեսության մինիստր, 1946-1953 թվականներին՝ ԽՍՀՄ Մինիստրների սովետի նախագահի տեղակալ։

Ամուսնացած է եղել Դորա Խազան-Անդրեևնայի (1894-1961) հետ։ Որդին՝ Վլադիմիրը, եղել է ավիացիայի ղեկապետ, դուստրը՝ Նատալյան՝ կենսաբանական գիտությունների դոկտոր։

Երկրորդ կինը Զինաիդա Իվանովնան է, ում հետ ամուսնացել է ծերության տարիներին։ Նրանց երեխաներն են՝ Տատյանա, Վալենտինա, թոռները՝ Իլյա, Իվան և Քսենյա։

Անդրեևը մահացել է 1971 թվականի դեկտեմբերի 5-ին, Մոսկվայում։

Պարգևատրվել է Լենինի 4 և Հոկտեմբերյան հեղափոխության շքանշաններով։

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 394