Իլյա Կոչերգին

ռուս գրող, արձակագիր

Իլյա Նիկոլաևիչ Կոչերգին (ռուս.՝ Илья Николаевич Кочергин, 1970, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս գրող, արձակագիր։ «Знамя», «Новый мир», «Октябрь» ամսագրերի մրցանակների դափնեկիր, ինչպես նաև գրականության և արվեստի բնագավառում «Եվրիկա» և Մոսկվայի Կառավարության մրցանակների դափնեկիր, Իվան Պետրովիչ Բելկինի անվան մրցանակի եզրափակչի մասնակից, Ազգային բեսթսելեր մրցանակի հավակնորդ (2009):

Իլյա Կոչերգին
Ծնվել է1970
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող և արձակագիր
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Իլյա Կոչերգինը ծնվել է 1970 թվականին, Մոսկվա քաղաքում։ Դպրոցում ուսումն ավարտելուց հետո ընդունվել է Մոսկվայի քիմիական տեխնոլոգիայի ինստիտուտ, ապա տեղափոխվել Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտ, բայց առանց ուսումն ավարտելու, լքել է մայրաքաղաքը և մեկնել Սիբիր։ Մի քանի տարի՝ 1990-1997 թվականներին, կատարել է տարբեր աշխատանքներ, եղել է անտառապահ Բարգուզինսկի արգելոցում, Բայկալ լճի ափին` որպես հրշեջ-պահակ, Կամչատկայի երկրաբանական արշավախմբում` բանվոր, Ալթայի արգելոցում` անտառապահ[1][2]։

Վերադառնալով Մոսկվա՝ աշխատել է որպես դռնապան, գրադարանավար, շուկայում վաճառող, չինացու օգնական, փոստատար։ Այնուհետև աշխատանքի է ընդունվել հրատարակչությունում որպես խմբագիր, կազմել Ռուսաստանում ճանապարհորդելու ուղեցույցներ, շատ է ճանապարհորդել և նկարել։ Սկսել է հեռակա սովորել և 2003 թվականին հաջողությամբ ավարտել է ուսումը Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտում։ (Ալեքսանդր Ռեկեմչուկի դասընթաց)[3]։

2000 թվականին Կոչերգինի առաջին արձակ ստեղծագործությունը հրապարակվել է «Новый мир» ամսագրում։ Բազմաթիվ պատմվածքների և վիպակների հեղինակ է, որոնց իրադարձությունները տեղի են ունենում Ալթայում, Ռուսաստանի հյուսիսում և Մոսկվայում։ Նրա գրական աշխատանքները տպագրվել են «Октябрь», «Знамя», «Дружба народов», «Новый мир», «Континент», «Урал» և այլ հրատարակություններում[4]։

Կոչերգինի «Չինացու օգնականը» գիրքը, որը լույս է տեսել 2003 թվականին Մոսկվայում, արժանացել է բազմաթիվ գրական մրցանակների, իսկ «Ես՝ քո թոռը» գիրքը 2009 թվականին ընդգրկվել է հեղինակավոր «Ազգային բեսթսելեր» գրական մրցանակի կարճ ցուցակում[5]։ Երկու գրքերն էլ թարգմանվել են ֆրանսերեն և հրատարակվել Ֆրանսիայում։

Կոչերգինը որոշել է մեկնել ծայրագավառ և բնակվել գյուղում։ Բնակվում է Ռյազանի մարզի Սապոժկովսկի շրջանի Կրիվել գյուղում[6]։ Ամուսնացած է, առաջին ամուսնությունից ունի որդի և դուստր։

Մատենագիտություն խմբագրել

Գրքեր

  • Илья Кочергин ― «Помощник китайца» (2003),
  • Илья Кочергин ― «Я, внук твой» (2009),
  • Илья Кочергин ― «Точка сборки» (2018),
  • Илья Кочергин ― «Ich Любэ Dich» (2018).

Պարգևներ և մրցանակներ խմբագրել

  • «Չինացու օգնականը» գրքի համար «Знамя» ամսագրի մրցանակի դափնեկիր,
  • «Новый мир» ամսագրի մրցանակի դափնեկիր,
  • «Октябрь» ամսագրի մրցանակի դափնեկիր,
  • «Эврика» մրցանակի դափնեկիր,
  • Գրականության և արվեստի բնագավառում Մոսկվայի կառավարության մրցանակի դափնեկիր,
  • Իվան Պետրովիչ Բելկինի անվան մրցանակի եզրափակչի մասնակից,
  • «Ազգային բեսթսելեր» մրցանակի հավակնորդ (2009)` «Ես՝ քո թոռը» գրքի համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Кочергин Илья | Журнальный мир». xn--80alhdjhdcxhy5hl.xn--p1ai. Վերցված է 2021 թ․ փետրվարի 24-ին.
  2. Александр Турчин (2018 թ․ օգոստոսի 9). «Олег ЕРМАКОВ – Илья КОЧЕРГИН. СЕРЕБРЯНОЕ НЕБО И СКРИП СЕДЛА». Литературная Россия (անգլերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 24-ին.
  3. «Захар Прилепин. Официальный сайт писателя». zaharprilepin.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 24-ին.
  4. «Журнал Знамя». znamlit.ru. Վերցված է 2021 թ․ փետրվարի 24-ին.
  5. «Российская литературная премия "Национальный бестселлер" - Илья Кочергин "Я, внук твой"». www.natsbest.ru. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 24-ին.
  6. «"Робинзониада" писателя Ильи Кочергина». Рамблер/новости (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել