Անդրեա Ռանոկիա

իտալացի ֆուտբոլիստ

Անդրեա Ռանոկիա (իտալ.՝ Andrea Ranocchia, փետրվարի 16, 1988(1988-02-16)[1], Ասսիզի, Պերուջա, Ումբրիա, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ, պաշտպան։ Հանդես է գալիս իտալական «Ինտերում» և Իտալիայի հավաքականում:

Football pictogram.svg
Անդրեա Ռանոկիա
Andrea Ranocchia FC Internazionale.jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Անդրեա Ռանոկիա
Քաղաքացիությունը Flag of Italy.svg Իտալիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 18, 1988 (32 տարեկան)
Ծննդավայր Բաստիա Ումբրա, Իտալիա Իտալիա
Հասակ 195 սմ
Քաշ 81 կգ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Ինտեր
Համար 23
Պատանեկան կարիերա
2004 - 2006 Իտալիա Արեցո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2006 - 2008 Իտալիա Արեցո 56(1)
2008 - 2010   Իտալիա Բարի 34 (3)
2008 - 2010 Իտալիա Ջենոա 16 (2)
2010 - ներկա Իտալիա Ինտեր 129 (7)
Ազգային հավաքական
2007 Իտալիա Իտալիա Մ20 3 (0)
2007 - 2010 Իտալիա Իտալիա Մ21 14 (2)
2008 Իտալիա Իտալիա(օլիմպ.) 1 (0)
2010-ներկա Իտալիա Իտալիա 20 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունվարի 19, 2016:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունվարի 19, 2016

Ակումբային կարիերաԽմբագրել

Երիտասարդ տարիներԽմբագրել

Անդրեան իր կարիերան սկսել է «Պերուջի» ակումբում, որից հետո տեղափոխվել է «Արեցո»: 2006/07 մրցաշրջանում Ռանոկիան իր նորամուտն է նշել «Արեցոյի» առաջին թիմում՝ մասնակցելով 24 խաղի և դառնալով 1 գոլի հեղինակ։

«Ջենոա»Խմբագրել

2008 թվականին Ռանոկիան «Արեցոյից» տեղափոխվել է «Ջենոա»: 2008 թվականի ամռանը Ռանոկիան վարձավճարով տեղափոխվել է «Բարի»[2]: Նոր թիմի կազմում իր առաջին մրցաշրջանում նա մասնակցել է 17 խաղի և դարձել 1 գոլի հեղինակ։ Մրցաշրջանի ավարտից հետո Ռանոկիան դարձավ «Բարիի» հիմնական պաշտպաններից մեկը։ 2009 թվականի ամռանը «Ջենոան» վերադարձրեց Ռանոկիային[3]: Սերիա A-ում նա իր նորամուտը նշել է 2009 թվականի օգոստոսի 23-ին՝ «Ինտերի» դեմ խաղում, որն ավարտվել է 1:1 հաշվով։ Իտալական ակումբի կազմում նա իր առաջին գոլը խփել է 2009 թվականի հոկտեմբերի 18-ին՝ «Կիևոի» դեմ խաղում։ Խաղն ավարտվեց 2:1 հաշվով։ Ձմռանը Ռանոկիային ցանկանում էին իրենց կազմում տեսնել «Միլանի», «Ռուբինի» և «Ինտերի» գլխավոր մարզիչները[4]: 2010 թվականի հունվարի 10-ին՝ «Ֆիորենտինայի» դեմ խաղում Ռանոկիան վնասվածք ստացավ և բաց թողեց մրցաշրջանի մնացած հատվածը[5]: Չնայած վնասվածքին «Ինտերը» նորից ցանկացավ գնել Ռանոկիային և նրա համար առաջարկեց 15 միլիոն եվրո[6]:

«Ինտեր»Խմբագրել

2010 թվականի հուլիսի 21-ին 6 միլիոն եվրոյի դիմաց Ռանոկիան տեղափոխվել է «Ինտեր»[7][8]: Դեկտեմբերի 29-ին Ռանոկիան անցկացրել է իր առաջին մարզումը միլանյան թիմի կազմում[9]: 2011 թվականի հունվարի 3-ին Ռանոկիան կնքեց պայմանագիր «ներաձուրիների» հետ մինչև 2015 թվականի հունիսի 30[10][11]:

Միջազգային կարիերաԽմբագրել

2007 թվականի օգոստոսի 21-ին Ռանոկիան իր նորամուտն է նշել Իտալիայի Մ21 հավաքականի կազմում՝ «Ֆրանսիայի» դեմ խաղում։ Նա թիմի կազմում մասնակցել է 2009 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը։

Իտալիայի ազգային հավաքականի կազմում իր դեբյուտը նշել է 2010 թվականի նոյեմբերի 17-ին՝ Ռումինիայի հավաքականի դեմ խաղում։ 2014 թվականին Ռանոկիան ընգրկվեց ԱԱ 2014-ին մասնակցող ֆուտբոլիստների ընդլայնված թիմում, բայց ոչ հիմնական 23-ի մեջ[12]:

ԽաղաոճըԽմբագրել

Անդրեան ուժեղ, տեխնիկապես լավ զարգացած ֆուտբոլիստ է[13]: Իր բարձր հասակի շնորհիվ հիանալի է հանդես գալիս «երկրորդ հարկում»:

ՎիճակագրությունըԽմբագրել

Ակումբային վիճակագրությունԽմբագրել

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Եվրոգավաթ Այլ Արդյունք
Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Արեցո 2006/07 24 1 5 1 29 2
2007/08 32 0 32 0
Արդյունք 56 1 5 1 61 2
Բարի (վարձավճար) 2008/09 17 1 0 0 17 1
2009/10 17 2 1 0 18 2
Արդյունք 34 3 1 0 35 3
Ջենոա 2010/11 16 2 1 0 17 2
Արդյունք 16 2 1 0 17 2
Ինտեր 2010/11 18 1 4 0 4 0 26 1
2011/12 12 1 2 0 2 0 17 1
2012/13 32 2 3 1 10 0 45 3
2013/14 24 1 2 1 26 2
2014/15 33 2 1 0 8 0 42 2
2015/16 10 0 0 0 10 0
Արդյունք 129 7 12 2 24 0 1 0 166 9
Կարիերայի արդյունք 235 13 19 3 24 0 1 0 279 16

Միջազգային վիճակագրությունԽմբագրել

Իտալիա
Տարի Խաղ Գոլ
2010 1 0
2011 7 0
2012 0 0
2013 4 0
2014 5 0
2015 3 0
Արդյունք 20 0

ՁեռքբերումներԽմբագրել

«Բարի»Խմբագրել

  • Սերիա B-ի չեմպիոն - 2008/09

«Ինտեր»Խմբագրել

  • Իտալիայի գավաթակիր - 2011

ԱնձնականԽմբագրել

  • Արմանդո Պիչիի մրցանակակիր - 2011
  • Իտալիայի տարվա խորհրդանշակկան հավաքականի ֆուտբոլիստ - 2011

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել