Անդրեաս Ռյուդիգեր (գերմ.՝ Andreas Rüdiger, նոյեմբերի 1, 1673(1673-11-01)[1], Rochlitz, Գերմանիա - հունիսի 6, 1731(1731-06-06)[1], Լայպցիգ, Սաքսոնիայի կյուրֆիուրսություն, Սրբազան Հռոմեական կայսրություն)[3], գերմանացի փիլիսոփա, Քրիստիան Թոմազիուսի աշակերտը։ Փիլիսոփայության դասախոսություններ է կարդացել Հալլեի և Լայպցիգի համալսարաններում։

Անդրեաս Ռյուդիգեր
Andreas Rüdiger
Ծնվել էնոյեմբերի 1, 1673(1673-11-01)[1] Rochlitz, Գերմանիա
Մահացել էհունիսի 6, 1731(1731-06-06)[1] (57 տարեկան) Լայպցիգ, Սաքսոնիայի կյուրֆիուրսություն, Սրբազան Հռոմեական կայսրություն
ՔաղաքացիությունԳերմանիա
Մասնագիտությունփիլիսոփա և ֆիզիկոս
Ալմա մատերՀալլե-Վիտենբերգի համալսարան
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[1][2]
ՈւսուցիչChristian Thomasius?
 Andreas Rüdiger Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ռյուդիգերը՝ ծնողների չքավորության պատճառով 14 տարեկան հասակում է դպրոց գնացել։ Այնուհետև սովորել է Հերայի գիմնազիայում։ 1692 թվականին փիլիսոփայություն և աստվածաբանություն է ուսումնասիրել Հալլեի համալսարանում։ Միաժամանակ Քրիստիան Թումազիուսի մոտ աշխատել է որպես տնային ուսուցիչ։ 1695 թվականի հիվանդության պատճառով կիսատ է թողել ուսումը, իսկ 1696 թվականին աստվածաբանության ուսումնասիրությունը շարունակել է Իենի համալսարանում։ Մեկ տարի հետո սկսել է ուսումնասիրել բժշկություն և իրավունք Լայպցիգի համալսարանում։ 1700 թվականին Ռյուդիգերը ստացել է Լայպցիգի համալսարանի փիլիսոփայության մագիստրոսի աստիճան և սկսել է կարդալ առաջին մասնավոր դասախոսությունները[4]։ 1707 թվականին տեղափոխվել է Հալլե։ 1712 թվականին վերադառնում է Լայպցիգ, զբաղվում բժշկությամբ և կարդում դասախոսություններ։ 1716 թվականին դառնում է Սաքսոնիայի կուրֆյուրստի խորհրդականը և պալատական բժիշկը, սակայն շուտով իրեն ամբողջությամբ նվիրում է դասավանդմանը և գրքեր գրելուն։

Փիլիսոփայություն

խմբագրել

Ռյուդիգերը՝ որպես փիլիսոփա, էկլեկտիկ էր, նա հանդես է եկել Գոթֆրիդ Լայբնիցի և Քրիստիան Վոլֆի որոշ դրույթների դեմ (օրինակ, բնածին գաղափարների ուսմունքի դեմ, նախասահմանված ներդաշնակության) և պնդում էր, որ հոգին տարածական է և, որ բոլոր պատկերացումները ծագում են զգայություններից։

Ռյուդիգերի ողջ փիլիսոփայության հիմքը աստծո մասին պատկերացումն է։ Աստված իր կամքն է թելադրում մարդկանց որպես օրենք․ առաքինի են այն մարդիկ, որոնք իրագործում են այդ կամքը[5]։ Աստծո գոյության և հոգու անմահության նկատմամբ վստահությունը հարկավոր է քաղել ոչ թե հայտնություններից, այլ ինքն իրեն տրված բանականությունից։

Գլխավոր աշխատություններ

խմբագրել
  • «Philosophia synthetica» (Հալլե, 1707, հետագայում հրատարակվել է «Institutiones eruditionis» խորագրով),
  • «Physica divina» (Ֆրանկֆուրտ, 1716),
  • «Philosophia pragmatica» (Լայպցիգ, 1723),
  • «Anweisung zur Zufriedenheit der menschlichen Seele als dem höchsten Gute dieses zeitlichen Lebens» (1721 և 1726). Ср. W. Carls,
  • «A. Rüdigere Moral-philosophie» (Հալլե, 1894).

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. CONOR.Sl
  3. Klaus-Dieter Eichler, Ulrich Johannes Schneider (Hrsg.): Zur Alltagsgeschichte der Philosophie in Leipzig. Leipziger Universitätsverlag, Leipzig 2004, ISBN 3-86583-029-3, S. 109.
  4. Artikel „Rüdiger, Joh. Andreas“ von Carl von Prantl in: Allgemeine Deutsche Biographie, herausgegeben von der Historischen Kommission bei der Bayerischen Akademie der Wissenschaften, Band 29 (1889), S. 467–468.
  5. Andreas Rüdiger: Divine physics, the correct road between superstition and atheism, which guides towards the natural and moral well-being of humans (1716)

Գրականություն

խմբագրել
  • «Рюдигер, Андреас». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Wilhelm Carls: Andreas Rüdigers Moralphilosophie. Olms, Hildesheim 1999, Nachdr. der Ausg. Niemeyer, Halle 1894, ISBN 3-487-10946-8.
  • Heinrich Schepers: Andreas Rüdigers Methodologie und ihre Voraussetzungen. Ein Beitrag zur Geschichte der deutschen Schulphilosophie im 18. Jahrhundert, Köln 1959 (Kantstudien Ergänzungshefte, Bd. 78, Hrsg. v. Baum, Manfred / Dörflinger, Bernd / Klemme, Heiner F.), ISSN 0340-6059.
  • Riccarda Suitner: „Jus naturae und natura humana in August Friedrich Müllers handschriftlichem Kommentar zu Andreas Rüdigers Institutiones eruditionis“, in Jahrbuch Aufklärung, XXV (2014), S. 113–32.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեաս Ռյուդիգեր» հոդվածին։