Անդրանիկ Պետրոսյան

Հայրենական մեծ պատերազմի մասնակից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անդրանիկ Պետրոսյան (այլ կիրառումներ)

Անդրանիկ Հակոբի Պետրոսյան (1908, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1988, Վեդի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայրենական մեծ պատերազմի մասնակից (1941-1942

Անդրանիկ Հակոբի Պետրոսյան
Դիմանկար
Ծնվել է1908
ԾննդավայրԵրևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել է1988
Մահվան վայրՎեդի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Պարգևներ և
մրցանակներ
«Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան

Կենսագրություն խմբագրել

  • 1927 թվականին ավարտել է Վարդենիկ քաղաքի միջնակարգ դպրոցը
  • 1928-1930 թվականներին աշխատել է Քանաքեռի ՀԷԿ-ի շինարարությունում
  • 1930-1935 թվականներին ծառայել է Անդրկովկասյան բանակի հայկական հրաձգային դիվիզիայի կազմում նախ շարքային, ապա՝ կրտսեր հրամանատար
  • 1935-1938 թվականներին՝ Զինվորական դպրոցների անդրկովկասյան միավորման ռազմաքաղաքական բաժնի կուրսանտ, Երևանի քաղաքային ինստիտուտի կուսկաբինետի վարիչ
  • 1941 թվականին զորակոչվել է բանակ և Հարավային ռազմաճակատի զորքերի կազմում մարտնչել գերմանաֆաշիստական զավթիչների դեմ։ 1942 թվականին վիրավորվել է, ապաքինվել զինվորական հիվանդանոցում, որից հետո զորացրվել է։
  • 1943-1948 թվականներին՝ Այգավանի ակումբի վարիչ, Վեդու ՄՏԿ տրակտորային բրիգադի հաշվառիչ
  • 1948-1949 թվականներին` ՀԿԿ Արարատի շրջանի պրոպագանդիստ
  • 1949-1952 թվականներին` Շրջսպառկոոպմիության առևտրի բաժնի վարիչ
  • 1952-1954 թվականներին Վեդու կոլտնտեսության նախագահի տեղակալ, նախագահ
  • 1957-1961 թվականներին՝ Արարատ գյուղի կոլտնտեսության նախագահ
  • 1961-1972 թվականներին` Շրջսպառկոոպմիության մթերման գրասենյակի տնօրեն
  • 1972-1974 թվականներին` Ենգիջա գյուղի կոլտնտեսության նախագահ[1]

Եղել է ՀԿԿ Արարատի շրջկոմի կուսակցական հանձնաժողովի անդամ, Վեդու վետերանների խորհրդի նախագահ։

Պարգևներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Արարատ թերթ, N 58 (5791) 14/05/1988.
  2. «Подвиг народа». podvignaroda.mil.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.