Անդրանիկ Հովհաննիսյան
հայ դիվանագետ, արևելագետ, արաբագետ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անդրանիկ Հովհաննիսյան (այլ կիրառումներ)
Անդրանիկ Հովհաննիսյան (ապրիլի 6, 1976, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դիվանագետ, արևելագետ, արաբագետ։ Պատմական գիտությունների թեկնածու։ Ունի արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան։
Անդրանիկ Հովհաննիսյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 6, 1976 (48 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ (1998), Կահիրեի համալսարան (1997) և Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց (2000) |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | դիվանագետ, արևելագետ և արաբագետ |
Աշխատավայր | ՀՀ ԱԳՆ |
Կենսագրություն
խմբագրելԱնդրանիկ Հովհաննիսյանը ծնվել է 1976 թվականին, Երևանում։ 1993-1998 թվականներին սովորել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնում, 1996-1997 թվականներին՝ Կահիրեի համալսարանի արաբերեն լեզու և գրականություն ֆակուլտետում, 1999-2001 թվականներին՝ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի ասպիրանտուրայում, 2000 թվականին՝ Թաֆթս համալսարան Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում[1]։
- 1999-2000 թվականներին եղել է ՀՀ ԱԳՆ հասարակայնության հետ հարաբերությունների վարչության լրատվամիջոցների հետ կապի բաժնի կցորդ,
- 2000-2004 թվականներին՝ Սիրիայում ՀՀ դեսպանության կցորդ,
- 2004-2006 թվականներին՝ ՀՀ ԱԳՆ ՍՎՄԱ վարչության ռազմաքաղաքական համագործակցության բաժնի 3-րդ քարտուղար,
- 2006-2009 թվականներին՝ ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության 2-րդ քարտուղար,
- 2009-2010 թվականներին՝ ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության Եվրոպայի խորհրդի բաժնի 1-ին քարտուղար,
- 2010-2012 թվականներին՝ ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության ԵԱՀԿ բաժնի վարիչ,
- 2012-2014 թվականներին՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության խորհրդական, դեսպանի տեղակալ,
- 2014-2019 թվականներին՝ ՀՀ Արտաքին Գործերի նախարարի խորհրդական։
- 2019 թվականի ապրիլին նշանակվել է Ժնևի Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ (նստավայրը` Ժնև)[2],
- 2019 թվականի հունիսին նշանակվել է Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Ժնև)[3][4]։
Ընտանիք
խմբագրելԱմուսնացած է, ունի երկու որդի և երկու դուստր։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ն.Գ. Պարոն Անդրանիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Շվեյցարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
- ↑ «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ Շվեյցարիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերը հանձնեց Շվեյցարիայի Համադաշնության նախագահին