Անդերսոն Հեյս Քուփեր

Անդերսոն Հեյս Քուփեր (անգլ.՝ Anderson Hays Cooper, հունիսի 3, 1967(1967-06-03)[1][2][3][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի լրագրող, գրող և հաղորդավար:

Անդերսոն Հեյս Քուփեր
Դիմանկար
Ծնվել էհունիսի 3, 1967(1967-06-03)[1][2][3][…] (53 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մայրենի լեզուամերիկյան անգլերեն
ԿրթությունԵյլի համալսարան (1989), Trumbull College?, Վիետնամի Ազգային համալսարան և Dalton School?
Մասնագիտությունլրագրող, մոդել, հեռուստահաղորդավար, գրող և դերասան
ԱշխատավայրCNN
Ծնողներհայր՝ Wyatt Emory Cooper?[4], մայր՝ Gloria Vanderbilt?[4]
Պարգևներ և
մրցանակներ
GLAAD Vito Russo Award?
Կայքandersoncooper.com
Anderson Cooper Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Անդերսոն Քուփերը ծնվել է 1967 թվականին գրող Վյատ Էմորի Քուփերի և դերասանուհի և նկարիչ Գլորիա Վանդերբիլտինի ընտանիքում: Նա իր առաջին փորձը մասսայական լրատվամիջոցներում ստացել է մանուկ ժամանակ, երբ նկարահանվեց «Harper's Bazaar» ամսագրի համար` հայտնի լուսանկարիչ Դիանա Արբուսի կողմից: Երեք տարեկանում նա հանդես եկավ «The Tonight Show» հաղորդման մեջ, իսկ 9 տարեկան հասակում նա մասնակցեց «To Tell the Truth» խաղային շոուին:

Մի քանի սրտի կաթվածից հետո հայրը մահացավ 1978 թվականի հունվարին, իսկ Անդերսոնի ավագ եղբայրը՝ Քարթերը, ինքնասպանություն գործեց 1988 թվականի հուլիսին: Եղբոր մահը նրան մղեց դառնալ լրագրող. Յեյլի համալսարանն ավարտելուց հետո մի քանի տարվա ընթացքում նա այցելեց Սոմալի, Թաիլանդ, Վիետնամ, Ռուանդա, Բոսնիա-այն վայրերը, որտեղ, ըստ նրա, նա կարող էր տեսնել այն ցավը, որը ներքուստ զգում[5]: Իր այցելած երկրներում նա նկարահանում էր տեսանյութեր, որոնք «One Channel»-ը գնում էր նրանից:

1995 թվականին Քուփերը տեղավորվեց աշխատանքի որպես ABC News-ի թղթակից, իսկ 1999 թվականին նա դարձավ «World News Now» ծրագրի համահաղորդավար: Հաջորդ տարի նա հրավիրվեց The Mole ռեալիթի շոու: 2001 թվականին Քուփերը հեռացավ ABC-ից և տեղավորվեց CNN-ում, որտեղ նա Պոլուլա Զենի հետ միասին վարում էր «Ամերիկյան առավոտ» հաղորդումը: 2002 թվականին նա հանգստյան օրերի սկսեց աշխատել CNN-ի տեղեկատվական թողարկումներում: 2003 թվականի սեպտեմբերից լրագրողը վարում է իր սեփական «Անդերսոն Քուփեր 360°» լրատվական հաղորդաշարը: Քուփերը նաև հեղինակ է մի շարք հոդվածների, որոնք հրապարակվել են Միացյալ Նահանգների շատ նշանավոր հրապարակումներում, այդ թվում նաև՝ «Details»-ում[6]: Բազմաթիվ Emmy մրցանակակիր է, ներառյալ Արքայադուստր Դիանայի հուղարկավորության լուսաբանումը՝ 1997 թվականին[7]: «World News Now» վարել է Էլիսոն Ստյուարտի հետ: 2012 թվականի հուլիսի սկզբին նա հրապարակային հայտարարություն արեց իր համասեռամոլության մասին[8]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Lundy D. R. The Peerage
  5. «Anderson Cooper's Hurricane Katrina Coverage» (անգլերեն)։ New York Magazine։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-30-ին։ Վերցված է 2011-10-02 
  6. Patrick Phillips (01.03.2006)։ «Anderson Cooper: I Didn't Go to Anchor School'» (անգլերեն)։ I Want Media։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-30-ին։ Վերցված է 2011-10-02 
  7. «Anderson Cooper» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-30-ին։ Վերցված է 2011-10-02 
  8. Anderson Cooper comes out, gets sea of support from celebrity friends Kelly Ripa, Ellen DeGeneres.(անգլ.) // New York daily news, 02.07.2012

Արտաքին հղումներԽմբագրել