Անդալուսական արաբերեն
Անդալուսական արաբերեն կամ արաբերեն լեզվի անդալուսական դիալեկտ (արաբ․՝ عربية أندلسية), Պիրենեյան թերակղզում արաբական տիրապետության ժամանակաշրջանում ձևավորված ալ-Անդալուս պետության (գոյություն է ունեցել ժամանակակից Իսպանիայի և Պորտուգալիայի տարածքում) տարածքում 9-17-րդ դարերում տարածված արաբերեն լեզվի բարբառ[1]։ Ռեկոնկիստայի ժամանակաշրջանում իսպանացիների կողմից խալիֆայության վերջին հենակետ համարվող Գրանադայի ազատագրումից հետո շուրջ՝ մեկ դարվա ընթացքում, Պիրենեյան թերակղզին մաքրվում է արաբական ազդեցությունից։ Իսպանիայում արաբախոսներն աքսորվում և հալածանքների ենթարկվում այնքան ժամանակ, մինչ իսպաներենը դառնում է երկրի գերակա լեզուն։ Սակայն, անդալուսական իսպաներենի օգտագործումը որոշ աստիճաններով շարունակվում է աֆրիկյան մայրցամաքում՝ Իսպանիայից աքսորված արաբալեզու անձանց ջանքերով։
Արաբերեն լեզվի անդալուսական դիալեկտ عربية أندلسية | |
---|---|
Տեսակ | բարբառ, պատմական լեզու և մեռած լեզու |
Ենթադաս | Մաղրեբիի արաբերեն |
Երկրներ | Նախկինում ալ-Անդալուսի մաս կազմող տարածքներ։ Ներկայումս՝ Իսպանիա Պորտուգալիա |
Պաշտոնական կարգավիճակ | ալ-Անդալուս (9-17-րդ դարերում) |
Դասակարգում | Սեմական լեզուներ |
Գրերի համակարգ | արաբերենի այբուբեն |
IETF | xaa |
ISO 639-3 | xaa |
Անդալուսական արաբերենը ներկայումս օգտագործվում է անդալուսա-արաբական երաժշտությունում։ Վերջինս զգալի կերպով ազդել է Սֆաքսի, Ֆեսի, Ռաբաթի և այլ քաղաքային բնակավայրերի բարբառների ձևավորման գործում[2]։ Բացի այդ, ակնառու է անդալուսական արաբերենի որոշակի ներգործությունը մոսարաբերենի, իսպաներենի, կատալոներենի, պորտուգալերենի, դասական արաբերենի, ինչպես նաև թունիսյան և ալժիրական բարբառների ձևավորման վրա։ Անդալուսական բարբառը 9-15-րդ դարերում դարձել է ալ-Անդալուսի բանավոր խոսքի կարևորագույն բաղադրիչը։
Վերջին տարիներին այդ երկրամասի մեծ մասը խոսում էր արաբերենով։ Անդալուսական դիալեկտի բանախոսների թիվը կրճատվում է Ռեկոնկիստայի հետևանքով[3]։ 1567 թվականին Իսպանիայի թագավոր Ֆիլիպ II-ը ընդունում է արքայական հրամանագիր, որով արգելում է արաբերենի գրավոր և բանավոր ձևերի օգտագործումը թագավորությունում։ Դրան հաջորդում է մորիսկների (իսպանաբնակ արաբներ) խոշոր ապստամբությունը, որը պսակվում է անհաջողությամբ։ Այնուամենայնիվ, արաբերենն Իսպանիայում որոշ քանակությամբ խոսվում է մինչև 17-րդ դարի սկզբին վերջ՝ մինչև վերջին մորիսկի արտաքումը Ֆիլիպ III թագավորի ընդունած հրամանագրով[4]։ Ինչպես արաբախոս ցանկացած այլ երկրում, այնպես էլ ալ-Անդալուսում, տարածված արաբերենի բառապաշարը եղել է շատ աղքատիկ և բավականաչափ տարբերվել է դասական արաբերենից։ Անդալուսի արաբերենը կարգաբանորեն պատկանում է արևմտաարաբական լեզուների դասին[5]։
Անդալուսական արաբերենի առանձնահատկություններ
խմբագրելԱնդալուսական արաբերենի լեզվաբանական համակարգը բաղկացած է երկու հիմնական բաժիններից՝
- Ընդհանուր տեսական խնդիրներ՝ լեզվի ծագման խնդիրը, լեզվի գործառույթները, նշանակողի և նշանակվողի հարաբերությունը, գրական լեզվի և բարբառների փոխազդեցությունը, այլ լեզուներից փոխառությունները։
- Արաբերենի կառուցվածքի մասնավոր հարցեր՝ շարահյուսություն, ձևաբանություն, բառակազմություն, իմաստաբանություն, հնչյունաբանություն, բառագիտություն և այլն։
Լեզվի ծագման խնդիրը արաբական լեզվաբանության և մուսուլմանական աստվածաբանության կարևոր հարցերից է, որ բուռն քննարկումների առարկա էր հատկապես 9-11-րդ դարերում և մեկնաբանվում էր երկու ուղղությամբ՝ լեզուն ունի աստվածային ծագում և այն հասարակական համաձայնության, պայմանավորվածության արդյունք է։
Շարահյուսություն և ձևաբանություն
խմբագրելՕրինակ | Տառադարձություն | Հայերեն թարգմանություն |
---|---|---|
لِس كِن تّراني لَو لا ما نانّ بعد |
lis ki-ttarânî (փոխարկված՝ kîn tarânî)
law lâ mâ nânnu ba`ad |
Դուք ինձ չեք տեսնիեթե դեռ ոգեշնչված չեք |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Corriente, Frederico (1997), A Dictionary of Andalusi Arabic, New York: Brill
- ↑ «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 23-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ Corriente, Frederico (1997), A Dictionary of Andalusi Arabic, New York: Brill
- ↑ Kees Versteegh, et al.: Encyclopedia of Arabic Language and Linguistics, Brill Publishers, 2006.
- ↑ Corriente, Frederico (1978), "Los fonemas /p/ /č/ y /g/ en árabe hispánico", Vox Romanica, 37, pp. 214–18