Անգեն[3]; հոլ.՝ Edingen , Էդինգեն[4]) (հոլ.՝ Edingen, վալոներեն՝ Inguî, արևմտ․ ֆլամանդ․՝ Enge) Վալոնիայի մունիցիպալիտետը՝ տեղակայված բելգիական Էնո պրովինցիայում։ 2006 թվականի հունվարի 1-ի տվյալներով՝ Անգենի բնակչության թիվը կազմում է 11 980 մարդ։ Ընդհանուր մակերեսը կազմում է 40,59 քառակուսի կիլոմետր (15,67 քառակուսի մղոն), ինչո էլ պայմանավորված է բնակչության խտությունը՝ 295 մարդ/կմ²։

Բնակավայր
Անգեն
Դրոշ Զինանշան

ԵրկիրԲելգիա Բելգիա
Մակերես40,59 կմ²
Պաշտոնական լեզուֆրանսերեն և հոլանդերեն
Բնակչություն13 734 մարդ (հունվարի 1, 2018)[1]
Ժամային գոտիUTC+1
Հեռախոսային կոդ02
Փոստային դասիչ7850[2] և 1393[2]
Պաշտոնական կայքenghien-edingen.be(ֆր.)(նիդեր.)
Անգեն (Բելգիա)##
Անգեն (Բելգիա)

Մունիցիպալիտետը ներառում է Անգեն քաղաքը և Մարկ (հոլ.՝ Mark) ու Փեթի-Անգեն (հոլ.՝ Lettelingen) ավանները։ Այն տեղակայված է երկրի լեզվական սահմանին, և լեզվական սահմանափակումը վերապահված է հոլանդերեն խոսող փոքրամասնությանը (այսպես կոչված՝ լեզվական ունակություններ)։

Անգենն իր անունը տվել է ֆրանսիական հերցոգություն և կոմունա Անգեն-լե-Բենին, Փարիզի արվարձանին, ընտանեկան ժառանգության փոխանցման բարդ ընթացքի պատճառով՝ 1487 թվականին Մարիա դե Լյուքսեմբուրգը՝ Պետրոս II Լյուքսեմբուրգի միակ ժառանգորդը, Սեն-Պոլ-սյուր-Տերնուազի դքսուհին և Լյուքսեմբուրգի տան ֆիլիալներից մեկի անդամը, ամուսնացավ Ֆրանսիայի Հենրի IV թագավորի նախապապ Ֆրանսուա դե Բուրբոն-Վանդոմի հետ։ Մարիա դե Լյուքսեմբուրգը որպես օժիտ ստացավ Կոնդե ան Բրի կալվածքը (Ֆրանսիայի Էնա գավառում գտնվող), Անգեն դքսությունը և այլն։ Այս կալվածքներն անցան նրա թոռ, դե Կոնդեի արքայազն, Հենրի IV արքայի զարմիկ Լյուդովիկոս I Բուրբոնին, ով սկսեց Կոնդե իշխանների շառավիղը՝ ֆրանսիական կայսերական ընտանիքի հայտնի կադետական ճյուղը։

1566 թվականին Անգեն դքսությունը վերածվեց հերցոգության։ Այնուամենայնիվ, փաստաթղթավորման գործընթացն ավարտված չէր, այդ իսկ պատճառով անվանումը վերացավ 1569 թվականին՝ Լյուդովիկոս I Բուրբոնի մահվանից հետո։ 1633 թվականին Լյուդովիկոս I Բուրբոնի թոռ, Կոնդեի արքայազն Հենրի II-ը իր կնոջ՝ Շառլոտտա Մարգարիտա դե Մոնմորանսիի եղբոր՝ Հենրի II դե Մոնմորանսիի մահապատժից հետո, ժառանգեց Փարիզի մոտ գտնվող Մոնմորանսի հերցոգությունը։ 1689 թվականին Լյուդովիկոս XIV արքան Հենրի II-ի թոռ, Կոնդեի արքայազն Հենրի III Բուրբոնին Թույլ տվեց Մոնմորանսի հերցոգությունը անվանափոխել՝ անվանակոչելով «Անգեն հերցոգություն»՝ ի հիշատակ Անգենի հերցոգության, որը 1569 թվականին՝ Լյուդովիկոս I Բուրբոնի մահվանից հետո, Կոնդեի արքայազնները կորցրին։

Հերցոգության սիրտը՝ Մոնմորանսի քաղաքը, շարունակում է հայտնի մնալ որպես «Մոնմորանսի»՝ չնայած անվան պաշտոնական փոփոխմանը, բայց «Անգեն» էր մնում լճի և ճահճի շրջակայքի անվանումը, որն ավելի ուշ զարգացավ որպես հանգստյան գոտի և XIX դարում որպես կոմունա մտավ Անգեն լե Բենի կազմի մեջ։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Wettelijke Bevolking per gemeente op 1 januari 2018Statbel.
  2. 2,0 2,1 Crossroads Bank for Enterprises
  3. Jean-Marie Pierret. Phonétique historique du français et notions de phonétique générale Արխիվացված 2015-01-22 Wayback Machine. Louvain-la-Neuve, Peeters, 1994, p. 105.
  4. Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 441.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անգեն» հոդվածին։