Անա Ալվարես (իսպ.՝ Ana Teresa Álvarez Páez, նոյեմբերի 19, 1969(1969-11-19)[1], Խարես դե լա Ֆրոնտերա, Կադիս, Ֆրանկիստական Իսպանիա), իսպանացի դերասանուհի և մոդել։

Անա Ալվարես
Ծննդյան թիվ՝նոյեմբերի 19, 1969(1969-11-19)[1] (54 տարեկան)
Ծննդավայր՝Խարես դե լա Ֆրոնտերա, Կադիս, Ֆրանկիստական Իսպանիա
Քաղաքացիություն՝ Իսպանիա
Մասնագիտություն՝մոդել և դերասանուհի
IMDb։ID 0959377
ana-alvarez.com

Կենսագրություն խմբագրել

 
Անա Ալվարեսը 2017 թվականին արժանացել է «Գոյա» մրցանակի

Անա Ալվարեսը ծնվել է Իսպանիայի հարավում գտնվող Խերես դե լա Ֆրոնտերա քաղաքում (Կադիսից ոչ հեռու)։ 13 տարեկանում նա ընտանիքի հետ տեղափոխվել է Մադրիդ[2]։ Անան ավագ դպրոցն ավարտելուց հետո սկսել է մոդելի կարիերան՝ հասցնելով աշխատել Փարիզում և Տոկիոյում, բայց արդեն 19 տարեկանում նկարահանվել է իր առաջին` ռեժիսոր Անտոնիո Խիմենես Ռիկոյի «Հարրապելեխոսը» ֆիլմում և աշխատանքի անցել կինոյում։

1993 թվականին Ալվարեսը կատարել է «Մահացած մայր» թրիլլերի գլխավոր դերը, որը ստացել է բազմաթիվ միջազգային կինոփառատոների ճանաչում և մրցանակներ[3]։

Ֆիլմագրություն խմբագրել

Կինո
Թվական Ֆիլմ Դեր Ծանոթագրություն
1988 Հարրապելեխոս Պետրա
1989 Իսպանացի զինվոր Կամարերա
1990 Գանձ Մարգա
1991 Դոն Ժուանը դժոխքում Ինդիա
1992 Ես իջնում եմ հաջորդ կանգառում, իսկ դո՞ւք Ինդիյա Կյորտիս
1993 Մահացած մայր Լեյրե
Կրքի ամառ Օսկուրա
1994 Մեր կյանքի վատագույն տարիները Ակտրիսա
Օծանելիքի պար Իրմա
1995 Ասեք Լաուրային, որ ես նրան ուզում եմ Լաուրա
Oh, Աստված իմ Cuqui
Գետի թագավոր Անա
1996 Վհուկները Սոլ
1998 Չա-չա-չա Լյուսիա
1999 Մահվան քաղցր հոտը Գաբրիելա
2002 Կուբա Դոլորես Վելասկո
2005 Լաուրա
2006 GAL Սոլեդադ Մունյոս
2007 Կուարտ Մակարենա Բրուներ Հեռուստասերիալ
2010 Suspicious Minds Կարոլինա
2018– Ստի գինը Անա Լյանոս Հեռուստասերիալ

Պարգևներ խմբագրել

Նկարահանումներից դուրս խմբագրել

2014 թվականին Անա Ալվարեսը հիմնադրել և ղեկավարում է Mr Willbe արվեստի դպրոցը, որը երեխաներին ծանոթացնում է արվեստի տարբեր տեսակների հետ[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. «Ana Álvarez Salomé a ritmo de Cha cha chá» (իսպաներեն). La Voz Digital. 2007 թ․ փետրվարի 10.
  3. «Мёртвая мать (1993). Awards» (անգլերեն). IMDb.
  4. «Ana Alvarez Awards» (անգլերեն). IMDb.
  5. «Ana Álvarez apuesta por la creatividad infantil con Mr. Willbe» (իսպաներեն). El Mundo. 2015 թ․ հոկտեմբերի 20.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անա Ալվարես» հոդվածին։