Անատոլի Ալեքսանդրովիչ Վասերման (ուկրաիներեն՝ Анатолій Олександрович Вассерман, դեկտեմբերի 9, 1952(1952-12-09)[1][2], Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1], ԽՍՀՄ), խորհրդային ճարտարագետ, լրագրող, հրապարակախոս, հեռուստահաղորդավար, քաղաքական մեկնաբան, ինտելեկտուալ խաղերի մասնակից և բազմակի հաղթող։

Անատոլի Վասերման
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 9, 1952(1952-12-09)[1][2] (71 տարեկան)
ԾննդավայրՕդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսաստան
Կրոնաթեիզմ
ԿրթությունOdesa State Academy of Refrigeration?
Մասնագիտությունլրագրող, ճարտարագետ, հաղորդավար, ծրագրավորող, գիտակ, հրապարակախոս, հեռուստահաղորդավար և Պետական Դումայի անդամ
Ծնողներհայր՝ Alexander Vasserman?
Զբաղեցրած պաշտոններՊետական Դումայի անդամ
Կուսակցությունանկուսակցական և Արդար Ռուսաստան
Պարգևներ և
մրցանակներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի երկրորդ աստիճանի մեդալ
Անդամություն8th State Duma of the Russian Federation?
Կայքawas.ws
Ստորագրություն
Изображение автографа
 Anatoly Wasserman Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Անատոլի Վասերմանը ծնվել է 1952 թվականի դեկտեմբերի 9-ին Օդեսայում։ Ավարտել է Օդեսայի սառնարանային արդյունաբերության տեխնոլոգիական ինստիտուտի, ջերմաֆիզիկայի ֆակուլտետը, ճարտարագետ-ջերմաֆիզիկ մասնագիտությամբ։ Ավարտելուց հետո, 1974 թվականի օգոստոսի 1-ից մինչև 1977 թվականի սեպտեմբերի 30-ը աշխատել է Օդեսայի «Խոլոդմաշ» գիտահետազոտական ինստիտուտի հետազոտական բաժնում՝ որպես ծրագրավորող։ 1977 թվականի հոկտեմբերի 3-ից մինչև 1995 թվականի օգոստոսի 23-ը «Սննդարդավտոմատիկա» (ռուս.՝ Пищепромавтоматика) համամիութենական գիտահետազոտական ինստիտուտում՝ որպես ճարտարագետ։

 
Անատոլի Վասերմանը և Նուրալի Լատիպովը

1991 թվականի նոյեմբերի 23-ից աշխատում է որպես լրագրող (մասնավորապես 1996—1999 թ. համակարգչային լրագրերում)։ 1995 թվականի սեպտեմբերի 6-ից հանդիսացել է քաղաքական խորհրդատու Նուրալի Լատիպովի հետ նույն խմբում։ 1994 թվականին առաջադրվել է Ուկրաինայի գերագույն Ռադայի պատգամավոր՝ շրջանում գրավելով երկրորդ տեղը։ 2008-2010 թվականներին հանդիսացել է «Իդեա իքս» ռուս.՝ «Идея Икс» գիտահանրամատչելի ամսագրի գլխավոր խմբագիրը։ 2012 թվականի Գերագույն Ռադայի նախընտրական քարոզարշավին հանդիսացել է ժողովրդական պատգամավորի թեկնածու Իգոր Մարկովի վստահված անձը։ Բացի ռուսերենից տիրապետում է անգլերենին, ուկրաիներենին ինչպես նաև բառարանային էսպերատոին։

Մասնակցությունը ինտելեկտուալ խաղերին

խմբագրել

1991 թվականի հունիսի 6-ին առաջին անգամ մասնակցել է ռուսական «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» հեռուստախաղին, Վիկտոր Մարախովսկու թիմում, այնուհետև Վիկտոր Մորոխովսկու թիմում, Խելացի ռինգ /ռուս.՝ «Брэйн-ринг»:/ խաղում 2001-2002 թվականներին «Իմ խաղը» ռուս.՝ «Своя игра» հեռուստախաղում տասնհինգ անգամ անընդմեջ հաղթանակ տոնելով 2004 թվականին դառնում է տասնամյակի լավագույն խաղացող։ 2005, 2006, 2010-2012 թվականների ուկրաինական «Իմ խաղը» սպորտային տարբերակի հնգակի հաղթող է։ Մոսկովյան «Իմ խաղը» սպորտային տարբերակի եռակի հաղթող (2008 թվականի մայիսի 1, 2011 թվականի ապրիլի 24, 2013 թվականի մայիսի 2), 2006 թվականի նույն խաղի բրոնզե մրցանակակիր։ 2010 թվականին գիտակների համաշխարհային «Զնատակիադա» ռուս.՝ «Знатокиада» խաղում «Իմ խաղը»-ի արծաթե մրցանակակիր (եզրափակչում զիջել է Իլյա Նովիկովին)։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել