Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ ինտելեկտուալ հեռուստախաղը ստեղծվել է 1975 թվականին Մոսկվայում հեռուստապրոդյուսեր և հաղորդավար Վլադիմիր Վորոշիլովի և Նատալյա Ստեցենկոյի կողմից։ Ռուսաստանյան հեռուստատեսության մշտական հաղորդումներից մեկն է։

Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ
Что? Где? Когда?
Տեսակհեռուստահաղորդում և ինտելեկտուալ խաղ
Ժանրհեռուստախաղ
ՍտեղծողՎլադիմիր Վորոշիլով և Նատալյա Ստեցենկո
ՌեժիսորԲորիս Կրյուկ
Արտադրող երկիրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ և Ռուսաստան Ռուսաստան
Լեզու(ներ)ռուսերեն
Գործողության վայրՄոսկվա
Հեռարձակում
ԱլիքԱռաջին ալիք
Սկզբնական եթերսեպտեմբերի 4, 1975
IMDbID 2109290
Հաղորդման գոնգը

Հեռուստախաղը Հայաստանում խմբագրել

Հայաստանում «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» ինտելեկտուալ շարժումը սկսել է 80-ականների կեսերին իրարից անկախ, միանգամից երեք քաղաքաներում՝ Երևանում, Գյումրիում և Վանաձորում։ Հետագայում Երևանի և Գյումրու ակումբները լուրջ զարգացում են ապրել և մասնակցել հեռուստատեսային «Բրեյն-ռինգի» նկարահանումներին։ 1986-87 թվականներին ԵրՊԻ ուսանողների ուժերով, Գագիկ Բունիաթյանի նախաձեռնությամբ, ստեղծվում է «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» ակումբը, որի անդամները՝ Սիմոն Սիմոնյանը, Արթուր Հարությունյանը, Հարություն Ֆրանգուլյանը սկզբնական շրջանում խաղում են (որոշ դեպքերում նաև հանդիսատեսի ներկայությամբ) «Կանաչ» դահլիճում։ Ըստ Գագիկ Բունիաթյանի՝ ավելի ուշ ակումբը տեղափոխվում է Երևանի Երիտասարդության պալատ, որտեղ և պաշտոնական կարգավիճակ է ստանում։ Հենց այս ակումբի նախաձեռնությամբ էլ կայանում է հայ գիտակների առաջին հեռուստափորձը. Գագիկ Բունիաթյանի թիմը 1988 թվականի հուլիսին մասնակցում է «Ի՞նչ,Որտե՞ղ,Ե՞րբ» ինտելեկտուալ հեռուստախաղի նկարահանումներին։ Այդ ժանանակ հեռուստախաղը նկարահանվում էր «Սովինցենտրի» տարածքում։ Ավելի ուշ ակումբին միանում են Ալեքսանդր Թումանյանը, Տիգրան Քուչուկյանը, Նորա Ալանակյանը, Նատալյա Հարությունյանը, Դմիտրի Թումասովը, Հարություն Գիլոյանը։ Այս կազմից «Ի՞նչ,Որտե՞ղ,Ե՞րբ» հայկական հեռուստախաղերին մինչ օրս մասնակցում է միայն Նորա Ալանակյանը։ Այս կազմը կրկին վերադառնում է ԵրՊԻ «Կանաչ» դահլիճ։ Ըստ Նորա Ալանակյանի, 1992 թվականի մարտին հայկական առաջին թիմը մեկնել է հեռուստատեսային «Բրեյն-ռինգ»-ի նկարահանումների։ Հետագայում՝ այս խաղի շրջանակներում, հայկական թիմերից լավագույն արդյունք է ցույց տվել Շանթ Գրիգորյանի թիմը Գյումրիից։ Այս թիմի մի քանի ներկայացուցիչներ՝ Սուրեն Մանուկյանը, Արմեն Մկրտչյանը, Շանթ Գրիգորյանը և Արմեն Աշոտյանը սկսեցին մասնակցել նաև «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» հայկական հեռուստախաղերին։

Առաջին առաջնություն խմբագրել

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի Հայաստանի առաջին առաջնությունը տեղի է ունեցել 1994 թվականին։ Այդ տարի չեմպիոն է հռչակվել «Ֆակիրներ» թիմը, որի ավագն էր Հայկ Դեմոյանը, իսկ թիմի կազմում էին Տիգրան Քոչարյանը, Կարեն Առաքելյան, Վախթանգ Սարգսյանը, Ռոբերտ Թաթոյանը և Վարդան Գասպարյանը։

Ներկայիս վիճակ խմբագրել

«Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» ինտելեկտուալ խաղի Հայաստանի առաջնության գործող չեմպիոնը «Պերեզագրուզկա» թիմն է (ավագ՝ Տիգրան Քոչարյան), որը հանդիսանում է Հայաստանի վեցակի չեմպիոն, իսկ ամենատիտղոսակիր թիմերն են «ԴԱՖ» (ավագ՝ Լևոն Նիկողոսյան) և «Պերեզագրուզկա» (ավագ՝ Տիգրան Քոչարյան), որոնք վեցական անգամ նվաճել են Հայաստանի չեմպիոնի կոչումը։ «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» հեռուստախաղի մոսկովյան էլիտար ակումբում հայ գիտակներից մասնակցել են Շանթ Գրիգորյանը, Նատալյա Մանուսաջյանը և Հայկ Ղազազյանը։

Խաղի հեռարձակում խմբագրել

Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ (Հայկական)
ՏեսակԺամանցային, ինտելեկտուալ հեռուստախաղ
Ժանրհեռուստախաղ
ՍտեղծողԳագիկ Բունիաթյան
ՌեժիսորԿարեն Քոչարյան
Արտադրող երկիր  Հայաստան
Լեզու(ներ)հայերեն և ռուսերեն
Գործողության վայրՄոսկվա
Հեռարձակում
ԱլիքԱրմենիա
Սկզբնական եթերփետրվարի, 2002 թ.
IMDbID 2109290

2002 թվականից «Արմենիա» հեռուստաընկերությունը սկսեց եթեր հեռարձակել «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» հեռուստախաղի հայաստանյան տարբերակը։ Առաջին նկարահանումները տեղի ունեցան Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանի տարածքում։ Հետագայում բոլոր խաղերը նկարահանվել են «ԱՐՄԵՆԻԱ» հեռուստաընկերության տաղավարներում (2002-04 թվականներին՝ Երիտասարդական պալատ, 2004-05 թվականներին՝ Եղվարդի խճուղի 1)։ Այդ ժամանակահատվածում եթեր է հեռարձակվել 8 եթերաշրջան (յուրաքանչյուր եթերաշրջանը բաղկացած էր 7 խաղից՝ 6 ընտրական և մեկ եզրափակիչ)։ Խաղերի գլխավոր մրցանակն էր «Բյուրեղապակյա Բուն»։ Խաղերին մասնակցում էին ինչպես անվանի ռուս (Ալեքսանդր Դրուզ, Մաքսիմ Պոտաշով, Ֆյոդոր Դվինյատին, Բորիս Բուրդա, Վիկտոր Սիդնև, Ալեքսանդր Ռուբին, Ալես Մուխին, Իննա Դրուզ, Իլյա Նովիկով), այնպես էլ հայ (Տիգրան Մաղաքյան, Տիգրան Քոչարյան, Սամվել Խաչատրյան, Լևոն Գրիգորյան, Նորա Ալանակյան, Անուշ Տիգրանյան, Գարիկ Բալյան, Սուրեն Մանուկյան, Շանթ Գրիգորյան, Արմեն Աստվածատրյան, Լևոն Նիկողոսյան, Կարեն Սարգսյան, Արմեն Մկրտչյան, Վահե Տեր-Մինասյան, Վահան Քալայջյան, Իրինա Ոփյան, Ռոբերտ Թաթոյան, Մարգարիտա Ջաղացպանյան և այլք) գիտակները։ Խաղերի վարողն է Կարեն Քոչարյանը։

Հեռարձակման դադարեցում խմբագրել

Ֆինանսական պատճառներով 2005 թվականին հեռուստախաղի նկարահանումները ժամանակավորապես դադարեցվեցին։

Հեռարձակման վերսկսում խմբագրել

2010 թվականի մարտից «Արմենիա» հեռուստաընկերության եթերում վերսկսվեցին «Ի՞նչ,Որտե՞ղ,Ե՞րբ» հեռուստախաղի նկարահանումները։ Այդ պահից սկսած մինչ օրս, համաձայն «Արմենիա» հեռուստաընկերության, «Փի-Արտ» և «Իգրա Թի Վի» ընկերությունների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների, «Ի՞նչ,Որտե՞ղ,Ե՞րբ» հեռուստախաղի հայաստանյան տարբերակում եթեր է հեռարձակվում տարեկան երեք (գարնանային, աշնանային, ձմեռային) եթերաշրջան։ Յուրաքանչյուր եթերաշրջանը բաղկացած էր 8 խաղից՝ 5 ընտրական խաղ, 2 ոչ մրցութային խաղ և մեկ եզրափակիչ։ Սկսած 2010 թվականից հեռուստախաղի գլխավոր մրցանակը «Մարմարե արծիվն» է։

«Մարմարե արծվի» դափնեկիրներ խմբագրել

Ըստ խաղի կանոնակարգի գլխավոր մրցանակը՝ «Մարմարե արծիվը» ստանում է եզրափակչում հաղթող թիմի լավագույն խաղացողը։ Եթե եզրափակիչ խաղում հաղթում են գիտակները, ապա այդ թիմի լավագույն խաղացողը (լավագույն խաղացողին որոշում են խաղի հովանավորներն ու եթերաշրջանում մասնակցած թիմերի ավագները) դառնում է «Մարմարե արծվի» մրցանակակիր, իսկ եթե հաղթում են հեռուստադիտողները, ապա նույն կերպ ընտրվում է եզրափակիչ խաղում հաղթող հարցերից որևէ մեկի հեղինակը։ Մինչ օրս «Մարմարե արծվի» մրցանակակիրներ են դարձել.

Գիտակներ խմբագրել

  • Սուրեն Մանուկյան – Գարուն (2010)
  • Լևոն Գրիգորյան - Ձմեռ (2010)
  • Արման Աբովյան - Գարուն (2012)
  • Հայկ Ղազազյան - Աշուն (2012) և Գարուն (2013)
  • Արմեն Աստվածատրյան - Ձմեռ (2012)
  • Էմիլ Միրզոյան - Աշուն (2013)
  • Սամվել Խաչատրյան - Ձմեռ (2013)
  • Տիգրան Քոչարյան - Ամառ (2015)
  • Արտեմ Ղուկասյան - Գարուն (2016)
  • Արմեն Աշոտյան - Ամառ (2016)
  • Արեգ Մալխասյան - Ձմեռ (2016)
  • Լևոն Նիկողոսյան - Ամառ (2017)
  • Արամ Ղուլիջանյան - Աշուն (2017)

Հեռուստադիտողներ խմբագրել

  • Ռուզաննա Սիմոնյան - Աշուն (2010)
  • Զարինա Բարսեղովա - Գարուն (2011)
  • Էլզա Ստեփանյան - Աշուն (2011)
  • Միսակ Մարկոսյան - Ձմեռ (2011)
  • Աննա Անտոնյան - Գարուն (2012)

Ոչ մրցութային խմբագրել

Ոչ մրցութային խաղերին այս տարիների ընթացքում մասնակցել են Հայաստանի քաղաքական գործիչներ, լրագրողներ, հեռուստա- և ռադիոհաղորդավարներ, շոումեններ, ոստիկաններ, դպրոցականներ՝ Արմեն Աշոտյան, Վահան Հովհաննիսյան, Վիգեն Սարգսյան, Նաիրա Զոհրաբյան, Մկրտիչ Արզումանյան, Եգոր Գլումով, Արման Սաղաթելյան, Շուշան Պետրոսյան, Արամ Աբրահամյան, Պետրոս Ղազարյան, Գևորգ Ալթունյան, Նարեկ Մարգարյան, Սերգեյ Սարգսյան, Հրանտ Թոխատյան։ 2014 թվականի գարնանային խաղերին առաջին անգամ մասնակցեց Ուկրաինայի հայ համայնքի թիմը։ Հեռուստադիտողների թիմում այս տարիների ընթացքում ընդգրկվել են աշխարհի ամենատարբեր երկրների ներկայացուցիչներ։ Կազմակերպիչները նամակներ են ստացել Լոս Անջելեսից, և Սիդնեյից, Փարիզից և Մոսկվայից, Թբիլիսիից և Մյունխենից, Կրասնոդարից և Լոնդոնից, ինչպես նաև Հայաստանի և Արցախի գրեթե բոլոր բնակավայրերից։ «Ի՞նչ,Որտե՞ղ,Ե՞րբ» հեռուստախաղը հարց է ստացել անգամ «Կոշ» քրեակատարողական հիմնարկից։ Արբանյակային կապով «Ի՞նչ,Որտե՞ղ,Ե՞րբ» հեռուստախաղի հայաստանյան տարբերակը դիտում են աշխարհի 116 երկրներում։ Խաղի լավագույն գիտակներին գրքեր են նվիրել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը, ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, շախմատի օլիմպիական չեմպիոններ Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը և Տիգրան Լ. Պետրոսյանը, Պերճ Զեյթունցյանը, Տիգրան Մանսուրյանը, Գեղամ Գրիգորյանը, Էդուարդ Մարգարովը և այլ անվանի մարդիկ։

Արտաքին հղումներ խմբագրել