Անատոլի Զվերև
Անատոլի Տիմոֆեևիչ Զվերև (ռուս.՝ Анато́лий Тимофе́евич Зве́рев, նոյեմբերի 3, 1931[1][2][3], Մոսկվա, ԽՍՀՄ - դեկտեմբերի 9, 1986[4][3], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս նկարիչ-ավանգարդիստ։ Համարվում է Ռուսական երկրորդ ավանգարդի ժամանակաշրջանի ներկայացուցիչ, ինչպես նաև այդ ժամանակվա ոչ պաշտոնական արվեստի ականավոր նկարիչներից։ Ռուսական ավանգարդի ամենամեծ կոլեկցիոներ Գեորգի Կոստակին նրան համարում էր ռուս առաջին էքսպրեսիոնիստը[5]։
Անատոլի Զվերև ռուս.՝ Анатолий Тимофеевич Зверев | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 3, 1931[1][2][3] |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Վախճանվել է | դեկտեմբերի 9, 1986[4][3] (55 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի պետական ակադեմիական գեղարվեստի ուսումնարան` ի հիշատակ 1905 թվականի |
Մասնագիտություն | նկարիչ և գծանկարիչ |
Ոճ | էքսպրեսիոնիզմ |
Ժանր | գծանկար և գեղանկարչություն |
Թեմաներ | գեղանկարչություն |
Համատեղ ապրող | Kseniya Sinyakova? |
Anatoly Zverev Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1931 թվականի նոյեմբերի 3-ին, Մոսկվայում, քաղաքացիական պատերազմի հաշմանդամի ընտանիքում, մայրն աշխատավոր էր։ Նկարչություն սկսել է սովորել նկարիչ- գրաֆիկ Նիկոլայ Վասիլևիչ Սինիցինի դասերին[6]։ 1954 թվականին ընդունվել է Մոսկվայի 1905 թվականի հիշատակի շրջանային գեղարվեստի ուսումնարանը, որտեղից շուտով հեռացվել է բոհեմական-անարխիստ պահվածքի պատճառով։ 1959-1962 թվականների բնակարանային ցուցահանդեսների մասնակից է։ Առաջին արտասահմանյան ցուցահանդեսը կայացել է 1965 թվականին, փարիզյան «Մոտ» պատկերասրահում։ Նրա ստեղծագործության անձնական բարձրագույն թռիչքը կայացել է 50-60-ական թվականներին, արտասահմանում և արվեստում այդ ժամանակվա ազատ ու անկախ միտումների մարմնավորումն էր։ Նա 60-ականների նոնկոնֆորմիզմի համատեքստում առաջատարն էր։ Անատոլի Զվերևի ստեղծագործական ժառանգությունը կազմում է ավելի քան 30.000 աշխատանք[5]։
Աշխատանքները հավաքածուում
խմբագրել- Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա
- ԱԶ թանգարան, Մոսկվա
- Մոսկվայի ժամանակակից արվեստի թանգարան, Մոսկվա
- ART4.RU, Մոսկվա
- Պետական պատմական թանգարան, Մոսկվա
- Նոր թանգարան, Սանկտ Պետերբուրգ
- Ջեյն Վուրխիս Զիմերլիի թանգարան, Նյու Ջերսի, ԱՄՆ
- Ժամանակակից արվեստի թանգարան (Նյու Յորք), Նյու Յորք, ԱՄՆ
- Kolodzei Art Foundation, Հայլենդ փարք, Նյու Ջերսի, ԱՄՆ
- Եվգենի Նուտովիչի հավաքածուն, Մոսկվա
- Վալերի Դուդակովի, Մարինա Կաշուրոյի հավաքածուն, Մոսկվա
- Բար Գերի հավաքածուն, Քյոլն, Գերմանիա
- Կոստակիի հավաքածուն, Աթենք, Հունաստան
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 Sokolov M. N. Zverev, Anatoly // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T093731
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 4,0 4,1 4,2 Anatoli Timofeevich Zverev (նիդերլ.)
- ↑ 5,0 5,1 Чувилин И. Доказательства жизни // Ведомости. — 2007. — 31 авг.
- ↑ Зинаида Костырева. О нашем брате(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
խմբագրել- Ժամանակակիցների հուշերից Արխիվացված 2012-01-16 Wayback Machine
- Անատոլի Զվերևը Art4.ru կայքում Արխիվացված 2008-03-02 Wayback Machine
- Kolodzei Art Foundation, ԱՄՆ
- Анатолий Зверев в «Доме Нащокина»
- Звереву — 80. Воспоминания художников Валентина Воробьёва и Эдуарда Штейнберга
- "Анатолий Зверев и грустная дама. Встреча и портрет на память" - воспоминания Р.М.Цвигун и архив рецензий советской прессы о работах Анатолия Зверева на сайте "Генерал Цвигун. Частные хроники"."
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անատոլի Զվերև» հոդվածին։ |