Անատոլի Դիմարով (ուկրաիներեն՝ Дімаров Анатолій Андрійович, մայիսի 5, 1922(1922-05-05)[1], Միրգորոդ, Պոլտավայի նահանգ, Ուկրաինական ԽՍՀ - հունիսի 29, 2014(2014-06-29), Կիև, Ուկրաինա), ուկրաինացի գրող։ Ուկրաինայի գրողների միության անդամ (1949)։ Ուկրաինայի դեմոկրատական կուսակցության անդամ (1990

Անատոլի Դիմարով
ուկրաիներեն՝ Анато́лій Андрі́йович Діма́ров
Ծնվել էմայիսի 5, 1922(1922-05-05)[1]
ԾննդավայրՄիրգորոդ, Պոլտավայի նահանգ, Ուկրաինական ԽՍՀ
Վախճանվել էհունիսի 29, 2014(2014-06-29) (92 տարեկան)
Վախճանի վայրԿիև, Ուկրաինա
ԳերեզմանԲայկովո գերեզմանատուն
Մասնագիտությունգրող և գիտաֆանտաստիկ գրող
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ուկրաինա
Ժանրերպատմվածք
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն և Ուկրաինայի գրողների ազգային միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Անատոլի Դիմարովը ծնվել է Պոլտավայի մարզի Միրգորոդ քաղաքում, ուսուցչի ընտանիքում։ 1940 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը և զորակոչվել բանակ։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին կռվել է արևմտյան ճակատում, եղել է 371-րդ հրաձգային գնդի հրաձիգ։ 1941 թվականի հուլիսին լրջորեն վիրավորվել է, զորացրվել է 1943 թվականին, այնուհետև կռվել է պարտիզանական ջոկատում։ Աշխատել է գյուղսովետի քարտուղար, այնուհետև՝ «Սովետսկայա Ուկրաինա» թերթում, եղել է «Ռադյանսկի պիսմենիկ» հրատարակչության գլխավոր խմբագիրը։ 1950-1951 թվականներին սովորել է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտում, 1951-1953 թվականներին՝ Լվովի մանկավարժական ինստիտուտում[2]։

Ստեղծագործություններ խմբագրել

Պատմվածքների առաջին գիրքը՝ «Հյուրեր Վոլինից», լույս է տեսել 1948 թվականին։ Այնուհետև տպագրվել են մի շարք գրքեր՝ վեպեր, վիպակներ, նովելներ, պատմվածքների ժողովածուներ։

  • «Վոլինյան լեգենդներ», 1956
  • «Կապիտանի որդին», 1958
  • «Նրա ընտանիքը»
  • «Կուռք»
  • «Եվ կլինեն մարդիկ»
  • «Ցավ և ցասում»

Պարգևներ, մրցանակներ խմբագրել

  • «Մարտական ծառայություն» մեդալ, 1945
  • Հայրենական պատերազմի I աստիճանի մեդալ, 1946
  • Տարաս Շևչենկոյի անվան ՈւԽՍՀ պետական մրցանակ «Ցավ և ցասում» վեպի համար, 1982
  • Իշխան Յարոսլավ Իմաստունի V աստիճանի շքանշան, 2006
  • Միխայիլ Կոցյուբինսկի մրցանակ, 2008
  • Իշխան Յարոսլավ Իմաստունի IV աստիճանի շքանշան, 2012
  • «Ուկրաինայի ոսկե գրող» գրական նշան, 2012
  • Քրիստոս փրկչի շքանշան, 2012

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 National Library of Israel Names and Subjects Authority File
  2. Ուկրաինական պատմվածքներ, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1977

Գրականություն խմբագրել

  • Штонь Г. Історія української літератури XX ст. - Кн.2. - К.:Либідь, 1998.

Արտաքին հղումներ խմբագրել