Անաստասիա Թումանիշվիլի-Ծերեթելի

Անաստասիա Թումանիշվիլի-Ծերեթելի (վրացերեն՝ ანასტასია თუმანიშვილ-წერეთელი, օգոստոսի 25 (սեպտեմբերի 6), 1849, Թիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն - փետրվարի 7, 1932(1932-02-07), Թիֆլիս, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), մանկագիր, հրապարակագիր, հասարակական գործիչ

Անաստասիա Թումանիշվիլի-Ծերեթելի
վրաց.՝ ანასტასია თუმანიშვილ-წერეთელი
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 25 (սեպտեմբերի 6), 1849
ԾննդավայրԹիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էփետրվարի 7, 1932(1932-02-07) (82 տարեկան)
Մահվան վայրԹիֆլիս, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՄթածմինդա
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն և  ԽՍՀՄ
ԿրթությունQ28007440?
Մասնագիտությունմանկագիր, հրապարակախոս, հասարակական գործիչ և գրող
 Anastasia Tumanishvili-Tsereteli Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Անաստասիա Թումանիշվիլին 1865 թվականին ավարտել է Անդրկովկասի ազնվական տիկնանց ինստիտուտը։ Եռանդուն կերպով մասնակցել է «Վրացիների շրջանում գրագիտության տարածման ընկերության», «Կին մանկավարժների ընկերության» և կանանց «Կրթություն» ընկերության աշխատանքներին։ Կազմակերպել է երիտասարդ ժուռնալիստների հավաքներ, դասընթացներ։ 1883 թվականին հիմնադրել է «Նաթաբի», 1890 թվականին՝ «Ջեջիլի» («Արտ») ամսագիրը, որը կարևոր դեր է խաղացել Վրաստանում մանկական գրականության զարգացման գործում։ Եղել է «Կվալի» («Ակոս») ամսագրի համախմբագիրը:Դրա հետ մեկտեղ գեղարվեստական երկեր է ստեղծել կամ թարգմանել։ Նրա առաջին թարգմանական աշխատանքը ֆրանսիացի անվանի գրող Ալֆոնս Դոդեի «Մարշալի հանդուրժողականությունը» ստեղծագործությունն էր, որը տպագրվել է 1876 թվականին, առաջին ինքնուրույն երկը՝ «Հայրենական զոհը» (1880 թ.):

1891 թվականին Անաստասիան ամուսնացել է վրացի անվանի գրող Գեորգի Ծերեթելու հետ։

Անաստասիա Թումանիշվիլի-Ծերեթելին հուղարկավորվել է Մթածմինդայի պանթեոնում՝ ամուսնու և Վրաստանի այլ անվանի գործիչների շիրիմների կողքին[1][2]։

Ստեղծագործություններ

խմբագրել
  • «Մոլագուրի», 1887
  • «Հինգ պատմվածք», 1888
  • «Կոնա», 1823
  • «Աշխույժ վեճ», 1924
  • «Ծաղիկը», 1926

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «НА ГОРЕ МТАЦМИНДА». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 9-ին.
  2. «Могилы А. Церетели-Туманишвили, В. Абашидзе, Д. Клдиашвили». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 9-ին.

Գրականություն

խմբագրել