Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անապատ

Անապատ (ներկայում պաշտոնական անվանումն է Անաբադ, ադրբ.՝ Anabad), նախկին հայկական, ներկայում ադրբեջանաբնակ գյուղ Ադրբեջանի Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Օրդուբադի շրջանում[1][2]։

Գյուղ
ադրբ.՝ Anabad
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
Ինքնավար ՀանրապետությունՆախիջևանի Ինքնավար Հանրապետություն
ՇրջանՕրդուբադի շրջան
Պաշտոնական լեզուադրբեջաներեն
Բնակչություն211 մարդ (2010)
Ազգային կազմՆախկինում՝ հայեր,
Ներկայում՝ ադրբեջանցիներ
Կրոնական կազմՆախկինում՝ հայ առաքելական,
Ներկայում՝ շիա իսլամ
Ժամային գոտիUTC+4
Անապատ (Որդուարի շրջան) (Ադրբեջան)##
Անապատ (Որդուարի շրջան) (Ադրբեջան)

Պատմամշակութային հուշարձաններ խմբագրել

Անապատ գյուղը հարուստ է եղել պատմամշակութային հուշարձաններով։ Հայտնի են Սուրբ Ստեփանոս եկեղեցին, Սուրբ Հռիփսիմե մատուռը, ընդարձակ գերեզմանոցը և այլն[3][4]։ Բոլոր հուշարձանները Ադրբեջանի հակահայ քաղաքականության հետևանքով ոչնչացվել են։ Գյուղում առկա է նաև մզկիթ[4]։

Անապատի Սուրբ Ստեփանոս եկեղեցին հիմնադրվել է 14-15-րդ դարերում գյուղի կենտրոնական մասում։ Ունեցել է քառամույթ եռանավ բազիլիկ հորինվածք։ Կառուցվել է ճեղքված և մշակված քարից։ Մուտքը եղել է արևմտյան կողմում, ունեցել է զույգ ավանդատներ։ Հայտնի է, որ 17-րդ դարում վերանորոգվել է։ Արդեն 1990 թվականի դրությամբ եղել է ավերակ[3][4]։

Անապատի Սուրբ Հռիփսիմե մատուռը կառուցվել է ճեղքված և կիսամաշ որձաքարից 19-րդ դարում գյուղից 400-450 մետր դեպի արևելք գտնվող վայրում։ Ունեցել է միանավ հորինվածք։ Մուտքը եղել է արևմուտքից։ Հայտնի է, որ 19-րդ դարում ենթարկվել է վերանորոգման։ Արդեն 1990 թվականի դրությամբ եղել է ավերակ[3][4]։

Գյուղի ընդարձակ գերեզմանոցը գտնվել է բնակավայրի հյուսիս-արևելյան կողմի ձորալանջին։ Ուսումնասիրողների հաշվարկներով ունեցել 260-ից 265 հարթ քառանկյունի տապանաքարեր, որոնցից 74-ը եղել են արձանագիր։ Ձևավորվել է 15-ից 19-րդ դարերում։ 1980-ական թվականների դրությամբ տապանաքարերի մեծ մասը թաղված է եղել հողի մեջ կամ ենթարկվել տեղահանության[3][4]։

Անապատի տարածքում գտնվող մզկիթը թվագրվում է 19-րդ դարի վերջ 20-րդ դարի սկզբով։ Ներկայում այն կանգուն է[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 66 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։
  2. Նախիջևանի ԻՍՍՀ բնակավայրերը
  3. 3,0 3,1 3,2 3,3 Արգամ Այվազյան, Նախիջևանի ԻՍՍՀ հայկական հուշարձանները (համահավաք ցուցակ), Երևան, «Հայաստան» 1986թ., էջ 38-39։
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Սամվել Կարապետյան, Նախիջևան քարտեզագիրք Archived 2020-05-09 at the Wayback Machine., Երևան, 2012, էջ 24։