Անանիա Շիրակացու հուշարձան (Երևան, Մատենադարան)
(Վերահղված է Անանիա Շիրակացու հուշարձան (Երևան)ից)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անանիա Շիրակացու հուշարձան (այլ կիրառումներ)
Անանիա Շիրակացու հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Մեսրոպ Մաշտոցի պողոտայի վերջնամասում՝ Մատենադարանի հարակից հրապարակում, տեղադրվել է 1963-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Անանիա Շիրակացու հուշարձան | |
---|---|
Անանիա Շիրակացու հուշարձանը | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Կարգավիճակ | ՀՀ պետական հուշարձան ID 1.6/81.3 |
Համայնք | Կենտրոն |
Գտնվում է | Մատենադարանի առջև |
Բարձրություն | 3,5 մ |
Քանդակագործ(ներ) | Գրիգոր Բադալյան |
Նյութ | բազալտ |
Շինարարության սկիզբ | 1963 |
Շինարարության ավարտ | 1963 |
Ներկա վիճակ | կանգուն
|
Հեղինակներ
խմբագրել- Քանդակագործ՝ վաստակավոր նկարիչ Գրիգոր Բադալյան[1]
Տվյալներ
խմբագրելՀուշարձանը կառուցված է բազալտից, բարձրությունը 3,5 մետր է։ Մատենադարանի գլխավոր մուտքի դռնից դեպի ձախ առաջին արձանն է։
Պատմություն
խմբագրելՀայ փիլիսոփա, աստղագետ, մաթեմատիկոս Անանիա Շիրակացու հուշարձանը տեղադրվել է 1963 թվականին Մատենադարանի մուտքի մոտ։
Սա Անանիա Շիրակացու առաջին արձանն է Երևանում։ Երկրորդը 1999 թվականին տեղադրվել է Երևանի պետական համալսարանի մոտ։
Պատկերասրահ
խմբագրել-
Անանիա Շիրակացու հուշարձանը Մատենադարանի գլխավոր մուտքի դռնից դեպի ձախ առաջինն է
-
Անանիա Շիրակացու հուշարձան. տեսք ներքևից
-
Անանիա Շիրակացու հուշարձան. պատվանդանի գրությունը
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Մատենադարան 2։ Շենքը, Ներքին հարթակ, Վերին շարք - Մատենադարան - Հայկական ժառանգությունը». www.armenianheritage.org. Արխիվացված է օրիգինալից 2020-09-23-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 15-ին.