Մեսրոպ Մաշտոցի հուշարձան (Երևան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մեսրոպ Մաշտոցի հուշարձան (այլ կիրառումներ)
Մեսրոպ Մաշտոցի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Մեսրոպ Մաշտոցի պողոտայի վերջնամասում՝ Մատենադարանի հարակից հրապարակում, տեղադրվել է 1962-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Մեսրոպ Մաշտոցի հուշարձան | |
---|---|
Մեսրոպ Մաշտոցի հուշարձանը | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Կարգավիճակ | ՀՀ պետական հուշարձան ID 1.6/81.6 |
Համայնք | Կենտրոն |
Գտնվում է | Մատենադարանի առջև |
Բարձրություն | 5,6 մ |
Քանդակագործ(ներ) | Ղուկաս Չուբարյան |
Նյութ | բազալտ |
Շինարարության սկիզբ | 1962 |
Շինարարության ավարտ | մայիսի 26, 1962 |
Ներկա վիճակ | կանգուն
|
ՀեղինակներԽմբագրել
- Քանդակագործ՝ ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ Ղուկաս Չուբարյան[1]
ՏվյալներԽմբագրել
Հուշարձանը կառուցված է բազալտից, բարձրությունը 5,6 մետր է։
Արձանը պատկերում է հայոց այբուբենի հեղինակ Մեսրոպ Մաշտոցին, որի աջ ձեռքի հետևում հայոց գրերն են։ Մաշտոցի կողքին՝ ձախ ոտքի մոտ, ծնկած է նրա աշակերտ Կորյունը։ Հայոց գրերից ձախ, պատին, փորագրված է հայոց այբուբենով գրված առաջին նախադասությունը. «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ իմանալ զբանս հանճարոյ»։ Կորյունից աջ, պատին, պատկերված է սրով և վահանով արծիվ։
ՊատմությունԽմբագրել
Հայոց գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի արձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1962 թվականի մայիսի 26-ին Մաշտոցի ծննդյան 1600-ամյակի տոնակատարությունների օրերին[2]։
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Մատենադարան 2։ Շենքը, Ներքին հարթակ, Վերին շարք - Մատենադարան - Հայկական ժառանգությունը»։ www.armenianheritage.org։ Վերցված է 2020-07-15
- ↑ Արտուշ Խանջյան, Երևանի արձանները, «ՎՄՎ Փրինթ», Երևան, 2004, ISBN 99941-920-1-9
Տես նաևԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
- Հուշարձանների տեղեկատվական շտեմարան(չաշխատող հղում)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մեսրոպ Մաշտոցի հուշարձան (Երևան) կատեգորիայում։ |