Անահիտ աստվածուհու գլուխ

Անահիտ աստվածուհու գլուխ, հին հայկական դիցարանի Անահիտ աստվածուհուն նվիրված հելլենիստական ժամանակաշրջանի արձանային մասունք, որը հայտնաբերվել է պատմական Փոքր Հայքի տարածքում՝ Գայլ գետի վերին հոսանքի շրջանում գտնվող Սատաղ բնակավայրում[2] (ներկայումս՝ Սադակ, Գյումյուշհանեի մարզ, Թուրքիա)։ Թվագրվում է մ․թ․ա․ 4-2-րդ դարերին։

Անահիտ աստվածուհու գլուխ
Անահիտ աստվածուհու բրոնզե կիսանդրի
տեսակկիսանդրի
երկիրՓոքր Հայք
Բրիտանական թանգարան, Լոնդոն, Միացյալ Թագավորություն
«Հին Հունաստան և Հռոմ բաժին»
նյութբրոնզ
բարձրություն35.5 սմ × 31 սմ × 23.6 սմ[1]
ստեղծվել էմ․թ․ա․ 4-րդ դարից-մ․թ․ա․ 1-ին դար
ստեղծման վայրՍատաղ, Փոքր Հայք (ներկայումս՝ Գյումյուշհանե, Թուրքիա)
ոճհելլենիստական

1873 թվականին հայտնաբերվելուց մեկ տարի անց այն ձեռք է բերվել Բրիտանական թանգարանի կողմից և մինչ օրս պահվում է Միացյալ Թագավորության մայրաքաղաքում։ Այն պահվում է թանգարանի թիվ 22՝ «հունական և հռոմեական հնություններ» վերտառությամբ ցուցասրահում որպես հունական Աֆրոդիտե աստվածուհու կիսանդրի («Սատաղյան Աֆրոդիտե»)[3]։ Արձանի պատկանելիության շուրջ վեճը մինչ օրս շարունակվում է, քանի որ որոշ մասնագետներ կիսանդրին վերագրում են նույնիսկ Վեներային։

Թանգարանային նմուշի վերաբերյալ դիտարկումներով 1890 թվականին հանդես է եկել Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ Ղևոնդ Ալիշանն իր «Այրարատ» աշխատությունում՝ պնդելով, որ բրոնզե մասունքը պատկանում է հայոց դիցարանի պտղաբերության և մայրության աստվածուհուն։ Բազմաթիվ գիտնականներ որդեգրել են այս տեսակետը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գտածոյի հայտնաբերման վայրի մերձակայքում՝ Եկեղյաց գավառի Երիզայում (Երզնկա) բնակավայրում գտնվել է Անահիտ աստվածուհու գլխավոր տաճարը։

Անահիտ աստվածուհու արձանային մասունքը կարևոր իմաստավորում ունի հայկական իրականությունում և խորհրդանշում է նախաքրիստոնեական շրջանի հայոց պատմությունն ու մշակույթը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ներսեսյան, Վրեժ (2001). «Bronze Head of Aphrodite/Anahit». Treasures from the Ark: 1700 Years of Armenian Christian Art («Գանձեր տապանից. Հայ քրիստոնեական արվեստի 1700 տարիները». Լոս Անջելես: Փոլ Գեթիի թանգարան. էջեր 114–115. ISBN 9780892366392.
  2. Բեննեթ, Ջուլիան (2007). «Two New Centurions of the "Legio IIII Scythica"». Latomus. Société d'Études Latines de Bruxelles. 66 (2): 405. JSTOR 41545245. «...the bronze head of Aphrodite from Satala in classical Armenia Minor, acquired by the British Museum in 1873...»
  3. «The Satala Aphrodite». Բրիտանական թանգարան. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 11-ին.